6-րդ մաս. Վաբ կայքի քարոզում

Ընտրեք Ձեր վեբ կայքի առաջմղման ճիշտ տարբերակներ

Հետադարձ հղումների քանակը որպես կայքի հեղինակության չափանիշ

Ձեր կայքն իր հետադարձ հղումների մեծ մասը ձեռք է բերում աստիճանաբար, մինչև մարդիկ կհասցնեն ժամանակի ընթացքում վեբ որոնմամբ կամ այլ ուղիներով հայտնաբերել Ձեր կայքէջերը և կցանկանան հղում կատարել դեպի Ձեր վեբ կայքը։ Գուգլն ընդունում է, որ դուք ձգտում եք օր առաջ մյուսներին տեղյակ պահել Ձեր կատարած և Ձեր էջերում ներկայացված աշխատանքների մասին։ Ձեր նոր էջերի արդյունավետ քարոզչությունը կարող է բերել նրան, որ այն մարդիկ, ովքեր հետաքրքրված են Ձեր ներկայացրած թեմաներով, ավելի շուտ հայտնաբերեն Ձեր կայքը (1)։ Սակայն, ինչպես այս փաստաթղթում արծարծված մյուս թեմաների դեպքում էր, այստեղ նույնպես, Ձեր ողջ ջանքերն ուղղելով միայն կայքի քարոզչությանը, իրականում կարող եք վնաս հասցնել Ձեր կայքի հեղինակությանը և վարկանիշին։

կայքի հեղինակության բարձրացում

Բլոգի միջոցով կայքի բովանդակության թարմացման տեղեկացումը

Բոլգ-գրառումների միջոցով դուք Ձեր այցելուներին կարողանում եք տեղեկացնել, որ Ձեր կայքում ինչ-որ նոր բան է ավելացել։ Կայքի նոր բովանդակության կամ ծառայությունների մասին մյուսներին տեղեկացնելը հիանալի հնարավորություն է, որից արժե օգտվել։ Վեբ վարպետները, ովքեր հետևում են Ձեր կայքին կամ կայքի RSS հոսքերին, կտեղեկանան Ձեր գրառումներին, իսկ դրանց միջոցով՝ կայքի անցուդարձին։

Օգտակար կարող է լինել նաև Ձեր ընկերության կամ կայքի «օֆլայն» քարոզչությունը։ Օրինակ, եթե դուք ունեք բիզնես կայք, ապա համոզվեք, որ Ձեր հանգույցի URL-ը տեղ է գտել Ձեր բիզնես այցեքարտերում, նամակների մեջ, պաստառներում և այլն։ Դուք կարող եք նաև Ձեր հաճախորդներին նամակների միջոցով ուղարկել տեղեկատվական բյուլետեններ (newsletters)՝ նրանց տեղեկացնելով կայքում ավելացած նոր թեմաների մասին։

Եթե դուք ունեք տեղային բիզնես, ապա ավելացրեք համապատասխան տեղեկատվությունը Google Places-ում, որը կնպաստի, որպեսզի Ձեր պոտենցիալ հաճախորդները Google Maps-ի կամ վեբ որոնման միջոցով գտնեն Ձեր բիզնեսը։ Webmaster Help Center-ում դուք կգտնեք Ձեր տեղային բիզնեսը քարոզելու տարբեր հնարքներ։

գուգլ քարտեզ

Բառարան

  • RSS հոսքեր – ներկայացնում է տվյալ կայքի կամ բլոգի վերջին գրառումների կամ թարմացումների համառոտ կամ լրիվ նկարագիրը։ «RSS»-ը «RDF Site Summary»-ի հապավումն է։ Նմանատիպ ֆորմատի մեկ այլ ծառայություն է Atom-ը։

Լավագույն փորձը

Իմացեք սոցիալական մեդիայի կայքերի մասին

Այցելուների փոխադարձ կապերի վրա հիմնված կայքերը հեշտացնում են հետաքրքրված մարդկանց խմբերի կողմից համապատասխան բովանդակության կայքերին ծանոթանալու գործընթացը։

Խուսափեք

  • Ձեր կայքի սահմաններում յուրաքանչյուր նոր, բովանդակային փոքր մասը քարոզելուց. հակառակը, ուշադրության արժանացրեք մեծ և հետաքրքիր թարմացումները
  • Ձեր կայքի արհեստական առաջմղումից և որպես «ամենավերևում կանգնած ծառայություն» քարոզելուց

Ճանաչեք Ձեր կայքի թեմային մոտ կանգնած մարդկանց և շփվեք նրանց հետ

Լրիվ հավանական է, որ կգտնվեն բազմաթիվ այլ կայքեր, որոնք լուսաբանում են Ձեր կայքին մոտ կանգնած թեմաներ։ Նման կայքերի հետ փոխհարաբերվելը սովորաբար օգտավետ է։ Ձեր «թիրախում» կամ «համայնքում» քննարկվող թեժ թեմաները կարող են Ձեզ մոտ լրացուցիչ մտքեր հղացնել կամ էլ սկիզբ դնել համայնքային երկկողմանի կապերի ստեղծմանը։

Խուսափեք

  • Ձեր կայքին մոտ կանգնած մյուս բոլոր կայքերի հետ հղումների փոխանակման առաջարկություններով «սփամելուց»
  • այլ կայքերում հղում գնելուց, որի նպատակը ոչ թե այցելությունների թիվն, այլ PageRank-ը բարելավելն է

Հղումներ

կայքի ստուգում

Օգտվեք վեբ վարպետների համար նախատեսված անվճար գործիքներից

Հեշտացրեք գուգլբոտի կողմից Ձեր կայքի հետազոտումը վեբվարպետի գործիքների օգնությամբ

Հիմնական որոնող համակարգերը, այդ թվում՝ գուգլը, վեբ վարպետների համար նախատեսել են անվճար գործիքներ։ Google’s Webmaster Tools-ը վեբ վարպետներին թույլ է տալիս ավելի հաջող կերպով կարգավորել գուգլի և իրենց կայքերի փոխհարաբերությունները, ինչպես նաև գուգլից ստանալ իրենց կայքերի վերաբերյալ օգտակար տեղեկություններ։ Webmaster Tools-ը չի կարող ներկայացնել Ձեր կայքի լիարժեք կարգավորման ամբողջ մանրամասները, սակայն, այն կօգնի հայտնաբերել առանցքային խոչընդոտները, որոնց վերացմամբ էլ կբաելավվի Ձեր կայքի որոնման արդյունքները։ Այս ծառայության շնորհիվ վեբ վարպետները կարող են՝

  • տեսնել, թե կայքի որ մասերի «սքենավորման» ընթացքում է գուգլբոտը հանդիպել խոչընդոտների
  • տեղեկանել XML Sitemap file-ի վերաբերյալ
  • վերլուծել և ստեղծել robots.txt ֆայլը
  • հեռացնել գուգլբոտի կողմից արդեն իսկ «սքենավորված» անցանկալի URL-ները
  • սահմանել նախընտրելի դոմենը
  • նույնականացնել վերնագրերի և նկարագրության մետա թեգերի հետ կապված խնդիրները
  • հասկանալ մեր կայքին այցելու «բերած» թեժ որոնումները
  • հասկանալ, թե ինչպես է գուգլբոտը «տեսնում» մեր էջերը
  • հեռացնել գուգլի կողմից ստեղծված անցանկալի sitelinks-ը
  • տեղեկացվել որակի չափանիշների խախտման վերաբերյալ և դիմել կայքը վերանայելու խնդրանքով։

Yahoo!-ն (Yahoo! Site Explorer) և Microsoft-ը (Bing Webmaster Tools) իրենց հերթին վեբ վարպետներին տրամադրում են անվճար գործիքներ։

Google Analytics-ը և Website Optimizer-ը թույլ են տալիս կատարել Ձեր կայքի բարձրորակ վերլուծություն

Google Webmasters Tools-ի և մյուս ծառայությունների միջոցով Ձեր կայքի «սքենավորումը» և ինդեքսավորումը բարելավելուց հետո, Ձեզ հավանաբար կհետաքրքրեն նաև տրաֆիկի ցուցանիշները։ Որպես հզոր և օգտակար վեբ-վերլուծության ծրագիր, Google Analytics-ը թույլ է տալիս՝

  • տեսնել, թե ինչպես են այցելուները «հասնում» մեր կայք և ինչպես են «իրենց պահում» մեր կայքի սահմաններում
  • նույնականացնել մեր կայքի ամենահաճախ բացվող էջերը
  • գնահատել և հասկանալ օպտիմիզացիայի արդյունքները (օրինակ՝ վերնագրի և նկարագրության մետա թեգերի փոփոխությամբ որոնող համակարգերից ստացված տրաֆիկն աճե՞լ է, թե՞ ոչ)։

Փորձառու օգտատերերի համար, անալիտիկ տվյալները զուգակցվում են սերվերի լոգ-ֆայլերի տեղեկատվության հետ, և արդյունքում ստացվում են ավելի լիարժեք տվյալներ այն մասին, թե ինչպես են այցելուներն «իրենց պահում» կայքի տարբեր էջերում (օրինակ, կարելի է ճշտել, թե որոնում կատարողներն ինչ լրացուցիչ բանալի բառերով հարցում կատարելով են հասել մեր կայքին)։

Վերջապես, գուգլի մեկ այլ գործիք՝ Google Website Optimizer-ը, թույլ է տալիս հասկանալ, թե ինչպես են էջի սահմաններում (on-page) կատարված փոփոխություններն ազդում առցանց վաճառքի ցուցանիշների վրա (conversion rates)։ Այս գործիքը Google Analytics-ի և Google Webmaster Tools-ի հետ միասին հանդիսանում են կայքի կատարելագործմանն ուղղված նախաձեռնությունների հզոր միջոցներ (տե՛ս Google Trifecta-ի մասին պատմող մեր տեսահոլովակը

Հղումներ

վեբ գործիքներ

գուգլ գործիքներ

Թարգմանությունը՝ @e-armenians.com։ Աղբյուրը՝ Google SEO Starter Guide։

Except as otherwise noted, the content of this document is licensed under the Creative Commons Attribution 3.0 License.