Կայքի վեբ վերելքի ուղեցույց

Դու ստեղծել ես քո կայքը. շնորհավորանքներս:
Սակայն հիշիր, որ քո վեբ հասցեն համացանցի հարյուր միլիոնավոր http://-ներից մեկն է միայն: Մի կաթիլ է՝ անծայրածիր օվկանոսում:
Բայց չէ՞ որ դու ստեղծել ես այդ կաթիլը, որպեսզի օվկիանոսում նավարկողը տեսնի այն: Տեսնի, հավանի ու մտապահի քո կայքը՝ հետագայում կրկին այցելելու համար:
Ես հավատում եմ, որ դու ունես կայքիցդ կայուն կերպով օգտվող և հաճախակի այցելող ընթերցողներ: Բայց ես գիտեմ նաև, որ դու ցանկանում ես, որպեսզի քո էջերի մասին տեղեկանան ավելի մեծ թվով մարդիկ:
Մի՞թե չես ցանկանա, որ այցելուներիդ թիվը բազմապատկվի: Բարձր դիրք գուգլում, լայն հանրաճանաչություն ֆեյսբուքում և թվիթերում, օր-օրի աճող այցելուների և դիտումների ցուցանիշներ… սա բոլոր կայքատերերի բնական ցանկությունն է:
Բայց ցանկանալը մի բան է, իրականությունը՝ մեկ այլ բան: Եվ եթե գործես ճիշտ ու նպատակասլաց, ապա կկարողանաս իրականությունն ընդհուպ մոտեցնել ցանկություններիդ:
Գործել է պետք, և ահա թե ինչպես:
Որտե՞ղ գործել
Ամիսներ առաջ ես մի հոդված էի հրապարակել այն մասին, թե ինչպես է որևէ կայքի բովանդակությունը հասնում մարդկանց (անպայման ընթերցիր այն):

Մեր գրառման ճանապարհորդությունը
Մարդիկ քո (և քո մրցակիցների) կայքերի մասին տեղեկանում են կամ համացանցում, կամ էլ իրենց «օֆլայն» առօրյայում (գովազդային պաստառներ, նյութեր ու հիշատակումներ ամսագրերում ու թերթերում, բիզնես-քարտեր, բրոշյուրներ և այլ քարոզչական միջոցներ ու միջոցառումներ, որոնց մասին ավելի մանրամասն կարող ես ծանոթանալ վեբկայքի «ոչ վիրտուալ» քարոզչության մասին հոդվածում):
Համացանցում մարդիկ քո կայքի մասին տեղեկանում են մի շարք աղբյուրներից՝
- գուգլ (նաև՝ բինգ, յանդեք և այլն)
- սոցիալական ցանցեր (ֆեսյբուք, թվիթեր և այլն)
- այլ կայքեր (մեջբերումներ, բաններներ, տեքստային հղումներ)
- էլ. տեղեկացումներ (էլ. նամակագրություն, RSS-տեղեկացում)
Եթե ցանկանում ես, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ տեղեկանան քո կայքի մասին, ըստ որում՝ տեղեկանան և այցելեն, դու պետք է նպատակաուղղված քայլեր ձեռնարկես ինչպես օֆլայն, այնպես էլ օնլայն ոլորտներում:
Երկու դեպքում էլ գործում են մարքեթինգի ընդհանուր սկզբունքները և, Ֆյոդոր Վիրինի խոսքերով ասած՝ «չկա ինտերնետ մարքեթինգ, այլ կա մարքեթինգն ինտերնետում»:
Ինչի՞ն ձգել
Կայուն վեբ վերելք ապահովելու համար դու պետք է լուծես այս խնդիրները՝
- բարձր դիրք գուգլում ըստ համապատասխան բանալի բառերի
- բարձր ակտիվություն սոցիալական ցանցերում և արդյունավետ ու նպատակասլաց շփում, որպեսզի քո fan-երը դառնան լայքող superfan-եր, իսկ follower-ները՝ ակտիվ retwit անողներ
- որակյալ հետադարձ հղումներ ու մեջբերումներ հեղինակավոր գործընկեր-կայքերում
- email-մարքեթինգ
Այս մեթոդներից յուրաքանչյուրն ունի իր նրբությունները: Ահա կայքի վեբ առաջխաղացման այբուբենը.
- Գուգլում բարձր դիրքի 5 գրավականները
- Վեբկայքի որակի նորացված չափանիշներ
- Գուգլում բարձր դիրք գրավելու 200 գործոնները
- Գուգլի խորհուրդները
- Մետ Կատս. կայքի օպտիմալացման հմտություններ
- Բարձր կարգավիճակ Google-ում
- Ֆեյսբուք խմբեր կամ էջեր. ո՞րը ստեղծել
- Թվիտեր հմտություններ
- Ո՞ր բանալի բառերն են Ձեր կայքին տրաֆիկ բերում
- SEO-ն մարդիկ են՝ գուգլից օգտվող մարդիկ
- Ինչու և ինչպես օպտիմալացնել կայքը
- SEO-գուրուների խորհուրդները
- Քայլեր գուգլում բարձր դիրք գրավելուց հետո
- «Բանալի բառերի» համապատասխանեցում
- Ինչպես բարձրացնել վեբ կայքի արդյունավետությունը
- Արդյունավետ սոցիալական մեդիա
- Թվիտերը եւ կայքի առաջխաղացումը
- Կայքի հանրաճանաչության բարելավում
- Նոր կայքի հաջող քարոզչության հմտություններ
Այլ աղբյուրներ
Բլոգն այցելիր հնարավորինս հաճախակի (որպես կանոն, նոր հոդվածները «լույս են տեսնում» երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին) և առանձնակի ուշադրություն դարձրու այս բաժինների հոդվածներին՝
Գիտեմ, որ ժամանակդ սուղ է։ Ուստի առաջարկում եմ նաև գրանցվել ու նոր գրառումներ հրապարակվելուց րոպեներ հետո ստանալ էլեկտրոնային ծանուցում (նաև՝ այլ օգտակար տեղեկություններ)։
Պարզապես նշիր քո էլ. հասցեն և սեղմիր «Ուղարկել» կոճակը։
Սկսիր հենց հիմա և մնա կապի մեջ։
