Թվիտերը եւ կայքի առաջխաղացումը

Հեղինակ՝ Artur  ·  05-07-2010 (Թարմացվել է՝ 29-11-11)

Բաժին՝ Վեբկայքի առաջմղում

թվիտեր

Նախորդ հոդվածով ներկայացվեց թվիտերի միկրոբլոգի էությունը եւ հիմքերը։ Ժամանակն է տեսնել, թե ինչպես կարող է օգտագործվել այս գերհզոր սոցիալական ցանցը՝ Ձեր կայքը քարոզելու համար, ինչու չէ, կայքի միջոցով նաեւ այս կամ այն ծառայությունը կամ ապրանքը գովազդելու համար։ Թվիտերը կարող է դառնալ հզոր գործիք հմուտ վեբ-վարպետի ձեռքին եւ մեծապես օգնել նրան՝ գտնելու ու դեպի իր կայքն ուղղորդելու «ճիշտ» այցելուներ։

«Ճիշտ» այցելուներ ասելով նկատի ունենք ինտերնետից օգտվող այնպիսի անհատներ, ՈւՄ համար որ ստեղծվել է տվյալ կայքը։ Թվիտերը նաեւ հաղորդակցվելու եւ հարաբերություններ հաստատելու արդյունավետ միջոց է։ Այն թույլ է տալիս գտնել գործընկերներ, ստեղծել երկկողմանի փոխշահավետ հարաբերություններ եւ, ի վերջո, բարձրացնել Ձեր կայքից օգտվող «ճիշտ» այցելուների թիվը։

Թվիտերում գրանցվելիս, ընտրեք ճիշտ ծածկանուն

Հաշվի առեք, որ ինչ ծածկանուն (username) որ ընտրեք, դա էլ կհանդիսանա Ձեր թվիտեր-այցեքարտի հասցեն։ Ես ընտրել եմ earmenians-ը, եւ իմ այցեքարտ-էջն էլ ավտոմատ կերպով դարձել է http://twitter.com/earmenians։

Աշխատեք, որ Ձեր ծածկանունը առավելագույն համապատասխանի Ձեր կայքի անվանմանը կամ, ծայրահեղ դեպքում, կայքի հետ ունենա բովանդակային կապ։ Ինչպես ցանկացած կայքի պարագայում է, թվիտերում նույնպես գլխավոր էջի անվանումը առանցքային նշանակություն ունի։

Ձեր թվիտեր-այցեքարտի համար ընտրեք ճիշտ «բանալի բառեր»

Թվիտերում հաշիվ բացելիս (եւ հետագայում, ցանկացած ժամանակ) դուք կարող եք Ձեր այցեքարտը (profile) «հարստացնել» Ձեր կայքին բնորոշ բանալի բառերով։ Այս բառերը կօգնեն թվիտեր-ցանցի մյուս անձանց՝ գտնելու Ձեզ եւ Ձեր կայքը։

Ձեր այցեքարտը լրացնելիս, փորձեք օգտվել այնպիսի բառերից ու արտահայտություններից, որոնք լավագույնս կբնորոշեն Ձեր կայքը եւ (կամ) գործունեության ոլորտը (խոսքը հատկապես «Bio» (կենսագրություն) դաշտի մասին է)։

Չմոռանաք շնորհակալական նամակ ուղարկել Ձեզ հետեւող անձանց

Իրոք, արժի ողջույնի եւ շնորհակալական նամակ հղել այն անձանց, ովքեր հետեւում են Ձեր միկրոգրառումներին՝ իմանալով հանդերձ, որ դրանք կցուցադրվեն իրենց էջում։

Շփվեք Ձեր թվիտեր-ընկերների

Կապ հաստատեք թվիտերից օգտվող այն անձանց հետ, ում ներկայացրած կայքերը, ծառայությունները կամ ապրանքները համապատասխանում են Ձեր կայքի նպատակին ու բովանդակությանը։

Հետեւեք այդ մարդկանց գրառումներին, ըստ անհրաժեշտության կատարեք տեղին մեկնաբանություններ, ինչու չէ, օգտվեք ուղղակի նամակագրությունից՝ առանց «սփամելու»։ Որտեղ պետք է, խրախուսեք նրանց մտքերը։ Գտնում եք, որ հետաքրքիր գրառում էր՝ նպաստեք, որպեսզի այդ գրառումը դառնա հանրաճանաչ՝ ռե-թվիտի միջոցով։

Եվ հիշեք, որ կարեւորը որակն է, ոչ թե քանակը, այնպես որ իզուր ժամանակ մի վատնեք՝ դառնալով պատահական մարդկանց follower-ները։ Յուրաքանչյուր անգամ, երբ տատանվում եք՝ հետեւե՞լ տվյալ մարդուն, թե՞ ոչ, հարց ուղղեք ինքներդ Ձեզ՝ իսկ ինչքանո՞վ դա կնպաստի Ձեր կայքի առաջխաղացմանը։ Այլապես կստացվի, որ դուք Ձեր թվիտեր-հաշվի գլխավոր էջը «լցնում եք» գրառումներով, որոնք երբեւէ չեն կարող հետաքրքրել Ձեր կայքի ներկա եւ ապագա այցելուներին։

Օգտվեք թվիտերի որոնման համակարգից՝ գտնելու գործընկերներ

Թվիտերը վերջին տարվա ընթացքում իր կայքում ինտեգրել է summize որոնող գործիքը, որից կարելի է օգտվել՝ գտնելու մարդկանց, ովքեր թվիտերում ներկայացնում են նույն ոլորտը, ինչ-որ դուք։

«Ֆիլտրելը» գործի կեսն է միայն. փորձեք ակտիվորեն մասնակցել Ձեզ հոգեհարազատ թեմաների շուրջ ընթացող քննարկումներին, չէ՞ որ մարդիկ սիրում են շփվել ու գործընկերություն հաստատել ակտիվ, եւ ոչ թե «լռակյաց» անձանց հետ։

Թվիտ-գործընկերներին հնարավորություն տվեք՝ ծանոթանալու Ձեր կայքի թարմ գրառումներին

Այս նպատակի համար ինքս օգտվում եմ Twitterfeed առցանց ծրագրից, որն ավտոմատ կերպով մեր կայքի RSS-ները վերածում է թվիտ-գրառումների (քանի դեռ ես քնած եմ):

Ինտերնետում կգտնեք տարբեր ծրագրեր, որոնցում մեկ անգամ գրանցվելով դուք Ձեր թվիտեր-էջի համար կերաշխավորեք մշտական ավտոմատ թարմացում, եւ ամեն անգամ, երբ Ձեր կայքում կհրապարակվի նոր գրառում, նույն այդ գրառման առաջին մեկ-երկու նախադասությունը՝ այդ գրառման «կարճ» հղումով (նրանց համար, ովքեր ցանկանում են ընթերցել ամբողջ հոդվածը) հաշված րոպեների կամ ժամերի ընթացքում կհայտնվի Ձեր թվիտեր-էջում։

Եվս մեկ կարեւոր հանգամանք՝ աշխատեք, որ Ձեր հերթական հոդվածի առաջին մեկ-երկու նախադասությունները լինեն ամբողջ հոդվածի համար խիստ բնորոշ ու նկարագրողական։

Անպատասխան մի թողնեք Ձեզ հասցեագրված եւ ոչ մի թվիտեր-մեկնաբանություն կամ կարծիք

Փորձեք օգտագործել Ձեզ կամ Ձեր կայքին ուղղված յուրաքանչյուր կարծիքը՝ նախաձեռնելու երկխոսություն ու գործընկերություն։ Ավելորդ չեմ համարում կրկին հիշեցնել, որ թվիտերը ոչ թե միայն պասիվ հետեւելու, այլ ակտիվ փոխհարաբերություններ ստեղծելու միջոց է։

Ձեր կայքում տեղադրեք թվիտեր-վահանակ (twitter box)։

Հրավիրեք Ձեր կայքի այցելուներին՝ հետեւելու Ձեր թվիտեր-էջին։ Տարբեր կայքէջերում դուք նկատել եք նաեւ այսպես կոչված «թվիտեր-պատուհաններ», որտեղ ներկայացվում են տվյալ կայքի թվիտեր-էջի թարմացումները։ Եթե դուք հետեւում եք Ձեր կայքի հետ բովանդակային կապ ունեցող թվիտ-երի, ապա Ձեր կայքի այցելուներին կհետաքրքրի ոչ միայն Ձեր, այլ նաեւ Ձեր թվիտեր-գործընկերների գրառումները։

Աղբյուրը. e-armenians.com

Հեղինակի մասին
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում -ը գրել է 583 հոդված:
թվիթեր  ֆեյսբուք  գուգլ+  լինքդին  յութուբ RSS 

 

Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 309 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ

{ 0 մեկնաբանություն… ավելացրու նորը }

Չմոռանաք գրել ձեր կարծիքը

Connect with Facebook

Ըստ Հայերեն.ամ
Գրել ՄԻԱՅՆ Հայերեն
Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Նախորդ գրառումը.

Հաջորդ գրառումը.