Ընթեռնելի էջեր

Հեղինակ՝ Artur  ·  23-10-2010 (Թարմացվել է՝ 29-11-11)

Բաժին՝ Վեբ դիզայն

ընթերցող տղա

«Հաճախորդը միշտ ճիշտ է». բազմաթիվ գործարարներ հաջողության են հասել՝ որդեգրելով հենց այս մոտեցումը եւ իրենց թիվ մեկ խնդիրը դարձնելով իրենց հաճախորդների կարիքները բավարարելը եւ նախասիրություններին հարմարվելը։

Նույն սկզբունքն էլ գործում է վեբ-ոլորտում։ Քիչ չեն դեպքերը, երբ պատրաստվում է կայք՝ առանց հաշվի առնելու ապագա այցելուների նախասիրությունները։ Նման կայքերը ստեղծվելու «բում»-ից հետո արագ եւ անհետ կորչում են մարդկանց հիշողությունից։ Կայքի օգտակարությունը, իհարկե, խիստ կարեւոր է, սակայն պակաս նշանակություն չունի այդ կայքի օգտագործելիության չափը (usability)։

Ինքս ամեն օր ինտերնետում հանդիպում եմ կայքեր, որոնց էջերում տեղադրված հոդվածները դժվար ընթեռնելի են, կան խարգարող եւ ուշադրությունդ շեղող անիմացիոն գովազդներ, կամ էլ՝ տառաձեւը կամ գույնն «այն չէ»։

Այնպես որ, եթե ցանկանում եք այցելուներին «գամել» Ձեր կայքէջին, պետք է հաշվի առնել այն, թե ինչն են նրանք սիրում եւ ինչը չեն սիրում, ինչն է մարդկանց մեծ մասի համար գրավիչ ու դուրեկան, եւ ինչը՝ անտանելի։

Ստորեւ կներկայացվեն մի շարք փաստեր, որոնց հետ հաշվի նստելը կարող է էապես նպաստել Ձեր կայքի օգտագործելիության աստիճանի բարձրացմանը։

  • Նախ, եկեք ընդունենք, որ մենք ավելի դժվարությամբ ենք ընթերցում եւ ընկալում մոնիտորից երեւացող տեքստը, քան՝ թղթի վրա գրվածը։ Շատերիս համար ավելի դժվար է կենտրոնանալ՝ հասկանալու օնլայն տեքստի բովանդակությունը, քան, եթե դա լիներ տպագրված սովորական գրքում։ Օնլայն տեքստի բովանդակությունն ըմբռնելն էլ ավելի են դժվարացնում փոքր կամ արտասովոր ձեւի կամ գունավորված տառատեսակները։
  • Մարդիկ սիրում են ընթերցել համեմատաբար կարճ պարբերություններից (պարագրաֆ) կազմված տեքստերը։ Ապացուցված է, որ ավելի քան 4-5 տողից երկար պարբերությունները դժկամությամբ են ընդունվում մարդկանց մեծ մասի կողմից. նրանք կամ կիսատ են թողնում այդ պարբերությունը կամ էլ պարզապես «թռնում» երկար պարբերությունների վրայից։
  • Որքան տեքստի տողերը (եւ, ընդհանուր առմամբ, տեքստի լայնությունը) կարճ են, այդքան այդ տեքստը հեշտությամբ է ընթերցվում։ Ոլորտի փորձագետները խորհուրդ են տալիս, որ տեքստի յուրաքանչյուր տող պարունակի ոչ ավելի, քան 10-15 բառ։
  • Որքան տեքստի միջտողային տարածությունը (line spacing) նեղ է, այդքան դժվարանում է այդ տեքստն ընթերցելը։ Լավագույն դեպքում տողերն իրարից պետք է հստակորեն առանձնացվեն նեղ միջտողային տարածությամբ, այլապես հարեւան տողերը կմիաձուլվեն իրար եւ կդժվարացնեն տեքստը կարդալու պրոցեսը։
  • Այցելուների մեծ մասը նախընտրում է տեսնել լուսանցքներ (margins) ունեցող տեքստեր։ Հակառակ դեպքում, մինչեւ եզրագիծ փռված տողերը խոչընդոտում են վարժ ընթերցանությունը։
  • Մարդկանց զգալի մեծամասնությունը նախընտրում է ընթերցել այնպիսի տեքստ, որի տառերը մուգ են, իսկ ֆոնը՝ բաց։ Ամենահանրաճանաչ տարբերակը «սեւով սպիտակի վրա գրված» տեքստերն են։ Քիչ չեն մարդիկ, ովքեր այսպիսի տեքստ տեսնելիս «գլխացավ են ձեռք բերում»։
  • Մարդիկ այլեւս ատում են այնպիսի տեքստերը, որոնք ընթերցելիս ստիպված են էջը վեր ու վար պտտել։ Սա նշանակում է, որ մենք պետք է մեր այցելուին հնարավորություն տանք՝ խուսափելու մկնիկի ավելորդ շարժումներից։ Իհարկե, գործը բարդանում է երկար հոդվածների դեպքում։
  • Ցանկերը (lists) հեշտացնում են այցելուների կյանքը։ Օրինակ, մենք կարող ենք գրել, որ Հայաստանի դրոշի գույներն են կարմիրը, կապույտը եւ ծիրանագույնը, կամ էլ կարող ենք գրել, որ Հայաստանի դրոշի գույներն են՝
    • կարմիր
    • կապույտ
    • ծիրանագույն

    Հավատացեք, որ այցելուների մեծ մասը կնախընտրի տեսնել երկրորդ տարբերակը։

    Իհարկե, ես կարող եմ շարունակել այս թվարկումը, սակայն կարծում եմ, որ պետք է «տեղ թողնել» նաեւ Ձեզ համար։ Գրեք Ձեր դիտարկումների եւ փորձի մասին։

    Աղբյուրը. e-armenians.com

    Հեղինակի մասին
    Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
    Մեր բլոգում -ը գրել է 583 հոդված:
    թվիթեր  ֆեյսբուք  գուգլ+  լինքդին  յութուբ RSS 

     

    Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 309 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ

{ 0 մեկնաբանություն… ավելացրու նորը }

Չմոռանաք գրել ձեր կարծիքը

Connect with Facebook

Ըստ Հայերեն.ամ
Գրել ՄԻԱՅՆ Հայերեն
Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Նախորդ գրառումը.

Հաջորդ գրառումը.