Սուբդոմեյն թե ֆոլդեր

Հեղինակ՝ Artur  ·  30-08-2010 (Թարմացվել է՝ 29-11-11)

Բաժինը՝ Վեբ դիզայն

սուբդոմեյն

Թերեւս, ոչ միանշանակ պատասխան ունեցող այս հարցն իրենց առջեւ բարձրացրել են բազմաթիվ վեբ-վարպետներ։ Նույն այս հարցին ժամանակին անդրադարձել է նույն ինքը՝ հանրահայտ Մետ Կատսը, նշելով, որ մի դոմեյնի սահմաններում առանձին ենթադոմեյն (սուբդոմեյն) կարելի է բացել այն դեպքերում, երբ խոսք է գնում լիարժեք տարբերվող բովանդակությամբ, սակայն տվյալ կայքի (դոմեյնի հետ) կապված «ենթակայք» ստեղծելու մասին։
Ինքը, Կուտսը, որպես օրինակ, բերում է իր հարազատ գուգլը, որն առանձին սուբդոմեյններում տեղադրել է նորությունների բաժինը (news.google.com), քարտեզները (maps.google.com) եւ այդպես շարունակ։

Ինչ վերաբերում է մեր կայքին՝ e-armenians.com -ին, ինքս դեռեւս հարմար չեմ գտել բացել սուբդոմեյն, այլ ամբողջ պարունակությունը տեղադրել եմ ըստ բաժինների, առանձին կատալոգներում (sub-directory կամ folder), որոնք իրենցից ներկայացնում են առանձին ֆոլդերներ։

Օրինակ՝ բլոգը տեղադրված է կայքի գլխավոր (root) ֆոլդերում (կամ սերվերի public_html կատալոգում), գործիքները՝ «tool» սուբդիրեկտորիայում, կայքադարանը՝ «directory» սուբդիրեկտորիայում եւ այդպես շարունակ։

Ինչեւէ, եկեք միասին դիտարկենք երկու հնարավորությունների «կողմ» եւ «դեմ» տեսակետները։

Իհարկե, «սուբդոմե՞յն, թե՞ ֆոլդեր»-ը նախ եւ առաջ նախասիրության հարց է։ Մեկը կարող է հավանել blog.example.com-ը, իսկ մյուսը՝ example.com/blog/-ը։

Ինչպես վստահեցնում է Կատսն իր գրառման մեկնաբանություններում, գուգլի կողմից կայքն ինդեքսավորելու հարցում սա որեւէ նշանակություն չունի, այնպես որ այս խնդիրը կարելի է համարել փակված։

Եվ, երկրորդը, սա նաեւ հարմարության խնդիր է, քանի որ սուբդոմեյնը նշանակում է նոր վեբ-ձեւավորում կամ դոմեյնի՝ հիմնական կայքի ձեւավորման «արտատպում», որը պահանջում է լրացուցիչ ժամանակ ու աշխատանք (ինչը հնարավոր է լինում շրջանցել դոմեյնի ենթաֆոլդերներ հանդիսացող բաժիններից մեկում նոր էջ ստեղծելու դեպքում)։

Այնուամենայնիվ, իրականությունն այն է, որ տարբեր երկրների վեբ-գիտակները շարունակում են բանավիճել սույն հարցի շուրջ, եւ երկու կողմից էլ բերում տարբեր փաստարկներ կամ հակափաստարկներ։

Սուբդոմեյնի կողմնակիցների փաստարկները

  • Սուբդոմեյնը, որքան էլ լինի հիմնական դոմեյնի «ենթա»-ն, այնուամենայնիվ, որոնող համակարգերի կողմից դիտարկվում է որպես առանձին կայք։ Սա նշանակում է, որ դոմեյնից դեպի սուբդոմեյն եւ հակառակ ուղղությամբ հղումները կդիտվեն որպես «արտաքին հղումներ» (cross linking)՝ այնպես, ինչպես երրորդ, լրիվ ուրիշ կայքի դեպքում։ Իսկ ահա կայքի «ֆոլդերային կառուցվածքի» պարագայում այսպիսի կապող հղումները գուգլի եւ մյուս համակարգերի կողմից կճանաչվեն որպես «ներքին հղումներ», որոնց նշանակությունը կայքի հանրաճանաչության եւ «բերող հղումներ» ունենալու հարցում կզրոյանա։ Իհարկե, այսպիսի առավելությունը կարող է դառնալ «փորձանքի պատճառ»՝ եթե գուգլը օրերից մի օր «հայտնաբերի», որ «խաչաձեւ հղումների» քանակն անցնում է թույլատրելի սահմանագիծը։
  • Սուբդոմեյնները, որպես կանոն, շատ արագ «որդեգրում են» հիմնական դոմեյնի գուգլ փեյջռանկի ցուցանիշը։ Իսկ ահա, դոմեյնից 2-րդ մակարդակում ընկած ֆոլդերը կորցնում է հիմնական դոմեյնի վարկանիշը (ու սա շարունակաբար նվազում է 3-րդ եւ ավելի խորն ընկած ֆոլդերների համար)։ Ինչ վերաբերում է որոնման արդյունքներում հայտնաբերված էջի դիրքին, ապա այստեղ, իմ կարծիքով սուբդոմեյնի եւ ֆոլդերի միջեւ որեւէ էական տարբերություն չի կարող լինել. կարեւորը ճիշտ վերնագիրն է, բանալի բառերը եւ այլ գործոններ։
  • Սուբդոմեյնի դեպքում հնարավոր է դառնում «առաջ բերել» URL-ում տեղադրված այդ սուբդոմեյնի անվանումը՝ որպես բանալի բառ։ Օրինակ՝ yerevan.example.com-ում «yerevan»-ը, որպես սուբդոմեյնի անվանում, URL-ի առաջին բառն է, իսկ example.com/yerevan/-ում, որպես ենթաֆոլդեր, միայն 2-րդ տեղում է՝ իր առջեւում թողնելով «example» դոմեյն անվանումը։ Սա նշանակում է, որ սուբդոմեյնի դեպքում «yerevan» բանալի բառն ավելի բարձր կգնահատվի որոնող համակարգերի կողմից, քան որպես ենթաֆոլդեր։ Այնպես որ, եթե կարիք կա կայքի տվյալ բաժնի անվանումը դարձնել առաջնային, ապա սուբդոմեյնն, իհարկե, կստեղծի ավելի բարենպաստ կարգավիճակ։ Ի միջի այլոց, բազմաթիվ վեբ-վարպետներ օգտվում են այս առավելությունից (նույնիսկ այսպիսի տերմին կա՝ «որոնման արդյուքների սփամ՝ սուբդոմեյնների միջոցով»)։
  • Որոնման արդյունքների էջում սովորաբար ցուցադրվում են մեկ կայքից ընդամենը մեկ կամ լավագույն դեպքում մի քանի էջ։ Իսկ սուբդոմեյնը, որպես «առանձին կայք», կարող է երեւալ արդյունքների էջում՝ հիմնական դոմեյնի հետ միասին (նույնիսկ առաջ անցնել վերջինիցս՝ ըստ որոնվող բանալի բառի համապատասխանելիության)։ Իսկ սա նշանակում է այցելուների լրացուցիչ հոսք դեպի Ձեր ենթադոմեյն, որը, տրամաբանորեն եւ վերջին հաշվով նույն Ձեր հիմնական կայքի ենթաբաժինն է։

Առանձին ֆոլդերների կողմնակիցների փաստարկները

  • Ինչպես արդեն նշեցի այս հոդվածի նախաբանում, ենթաֆոլդերները՝ որպես կայքի բաժիններ, սովորաբար չեն պահանջում լրացուցիչ դիզայներական եւ հարակից աշխատանքներ, իսկ սուբդոմեյնը առանձին կայք է, որը դեռ պետք է պատրաստել՝ իր առանձին տվյալների բազայով ու գործարկել՝ իր բոլոր ընթացիկ ու ապագա խնդիրներով։ Այն, որ, որպես հիմնական դոմեյնի առանձին բաժիններ, ֆոլդերներն ու ենթաֆոլդերները եւ դրանց պարունակությունը կազմող առանձին էջերը ստեղծելն ու պահպանելն ավելի դյուրին գործ է, հավատացեք, որ այնքան էլ թույլ փաստարկ չէ։ Ի վերջո, բոլորս էլ ունենք ժամանակի սղության խնդիր, եւ մի բան է նույն դոմեյնի սահմաններում պարզապես ավելացնել նոր էջեր համապատասխան բաժիններում, եւ լրիվ ուրիշ աշխատանք է պահանջում տարբեր սուբդոմեյնների տարբեր բաժիններում էջեր ավելացնելը։
  • Ենթաֆոլդերները պատկանում են նույն դոմեյնին, ուստի եւ դրանցում էջերի ավելացումը բերում է ամբողջական կայքի՝ նոր էջերով հարստացման։ Արդյունքում, ցանկացած նոր էջ կամ հոդված հարստացնում է տվյալ կայքը եւ գուգլում ինդեքսավորված եւ նույն դոմեյնին պատկանող էջերի թիվն աճում է , որն, անկասկած, տվյալ կայքի հեղինակության ցուցանիշներից մեկն է (գուգլի համար բնավ նույնը չէ՝ կայքն ունի 20 էջ, թե 2000)։
  • Ենթաֆոլդերների դեպքում իսպառ վերանում է «խաչաձեւ հղումների» վտանգը։ Հիմնական դոմեյնից դեպի սուբդոմեյններ եւ հակառակ ուղղությամբ հղումները գուգլի կողմից կարող են գնահատվել որպես «հետադարձ հղումների սփամ» կամ «հղումների ֆերմա»:
  • Ենթաֆոլդերները ստեղծվելուն պես ստանում են հիմնական դոմեյնի առավելությունները` դոմեյնի տարիք, եկակետային վարկանիշ, հեղինակություն։ Իսկ նոր ստեղծված սուբդոմեյնը դեռ պետք է «աճի»։

Ի վերջո, երկուսից ո՞րն ընտրել

Որպես այս հարցի պատասխանը գտնելու բանալի, իմ կարծիքով, պետք է առաջնորդվել այն մոտեցմամբ, որ կայքի վարկանիշը ավելի շուտ կախված է բովանդակությունից, քան թե կառուցվածքից։

Իհարկե, ինքս չեմ թերագնահատում կայքի կառուցվածքի նշանակությունը, սակայն, եթե Ձեր նպատակը հարուստ եւ յուրահատուկ բովանդակությամբ կայք ստեղծելն է եւ Ձեր կայքը որակյալ հետադարձ տեքստային հղումներով ապահովելը, ապա այնքան էլ կարեւոր չէ՝ սուբդոմեյն եք օգտագործում, թե ենթաֆոլդեր։

Եթե հիմնական կայքի՝ դոմեյնի բրենդավորումը եւ բարձր վարկանիշն ապահովել եք, կայքին տվել եք հարուստ բովանդակություն եւ ստեղծել որակյալ եւ հաճախակի թարմացվող հարյուրավոր կամ հազարավոր էջեր, ապա տվյալ դեպքում առանձին բաժինները գուցե եւ արժի դարձնել սուբդոմեյններ։ Սակայն պատրաստ եղեք այն բանին, որ սուբդոմեյններ պահելով դուք ստիպված եք լինելու կրկնապատկել կամ եռապատկել (կախված դրանց թվից) Ձեր աշխատանքը եւ անհրաժեշտ ժամանակը։

Վերջին հաշվով, ամեն ինչ կախված է Ձեր մոտակա եւ հեռակա նպատակներից, առկա միջոցներից (մարդկային ու տեխնիկական) ու ներդրումներից (ինչպես ֆինանսական, այնպես էլ ժամանակային)։

Աղբյուրը. e-armenians.com

Հեղինակի մասին
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին եւ ընթերցեք իմ էլ. գիրքը:
Մեր բլոգում -ը գրել է 533 հոդված:
թվիթեր  ֆեյսբուք  գուգլ+  լինքդին  յութուբ RSS 

 

Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 213 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ

Կարծում եմ, որ Ձեզ կհետաքրքրի նաև...


Բովանդակությանը հարմարեցված կառուցվածք
Ֆայրֆոքսի իմ նախընտրելի 5 լրամիջոցները (add-on)
Հո չե՞ք մոռացել այս «մանրուքի» մասին
Գրառման նկարներ. երրորդական մասերի օրենքը
Ինչպե՞ս 2 վրկ.-ում բարեկարգել բլոգը

{ 2 մեկնաբանություն… կարդա դրանք ներքեւում կամ ավելացրու քոնը }

Տիգրան Ազատյան Օգոստոս 8, 2011, 9:44 PM-ին

Իմ մոտեցումը սա է, եթե դա կայքի հատված է (օրինակ Ձեր կայքի պարագայում՝ կայքադարանը) ապա առանց սուբդոմեյնի, իսկ եթե խոսքը վերաբերվում է օրինակ կայքի բջջային տարբերակին, ավելի ճիշտ եմ համարում սուբդոմեյնի ստեղծումը:
Կամ եթե կայքը ունի իրարից տարբերվող երկու(կամ ավելի) մասերից էտ դեպքում, սուբդոմենը ճիշտ է, օրինակ կբերեմ adbook-ի adv սուբդոմենը, որը նախատեսված է միայն գովազդ ցուցադրելու ծրագրի համար:
Իհարկե ամեն պռոյեկտ ունի իր առանձնահատկությունները, շատ դեպքերում մի պռոյեկտի համար լինում են մեկից ավելի դոմեյններ

Պատասխանել

Արթուր Օգոստոս 8, 2011, 11:06 PM-ին

Տիգրան ջան, բարով ես եկել: Ուրախ կլինեմ բլոգում հաճախակի տեսնել քո խոսքը:

Կարծիքիդ հետ լրիվ համաձայն եմ: Իմ կողմից ավելացնեմ, որ երեւի թե ամենակարեւորը բովանդակության տարանջատումն է: Եթե ունես իրարից կտրուկ տարբերվող 2 բովանդակություն, ապա կարելի է (կամ էլ պետք է) սուբդոմենից օգտվել: Հակառակ դեպքում, եթե միմյանց հետ ուղղակիորեն կապված ու միմյանց փոխլրացնող բովանդակությունների մասին է խոսքը, ապա չի խանգարի ունենալ նույն դոմենի առանձին բաժիններ:

Օրինակ, իմ պարագայում, կայքադարանը կարելի էր նաեւ սուբդոմեն դարձնել, քանի որ բլոգը եւ կայքադարանը լրիվ տարբեր բաներ են: Երեւի թե այդպես ավելի ճիշտ կլիներ :) Ուղղակի, այնքան հողմեր են անցել իմ կատալոգի վրայով, որ արդեն՝
- հոգնել եմ այստեղից-այնտեղ տեղափոխելուց
- իմ համար ավելի կարեւոր է բլոգը, ուստի թող իր PR5-ով կատալոգը բլոգին օգնի :) : Սուբդոմեյնի դեպքում էլ կօգներ, բայց ոչ ուղղակիորեն:

Պատասխանել

Connect with Facebook

Ըստ Հայերեն.ամ
Գրել ՄԻԱՅՆ Հայերեն
Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Նախորդ գրառումը.

Հաջորդ գրառումը.