Ինչու ես ձեւափոխեցի բլոգի գլխավոր էջը

Հեղինակ՝ Artur  ·  15-07-2011 (Թարմացվել է՝ 15-07-11)

Բաժին՝ Վեբ դիզայն

հրաշամանուկ

Ուզո՞ւմ եք աչքերս փակ ասեմ, թե ինչպիսի կառուցվածք ունի Ձեր բլոգը: Խնդիր չկա:

Սկսեմ վերեւի նավիգացիոն մենյուից: Բաժիններ, երթաբաժիններ: Դրանից վեր կամ վար՝ Ձեր որոշ գրառումները «գովազդող կենդանի դաշտ»:

Հաջորդը կողմնային սյունակն է (sidebar, հիմնականում՝ աջից, երբեմն՝ ձախից): Ձեր մասին մի քանի տող, սոցիալական կոճակներ, դարձյալ՝ բաժիններ-ենթաբաժիններ, վերջին մեկնաբանություններ, թեժ կամ «պոպուլյար գրառումներ», մեկ-երկու «սոցիալական բոքսեր», եւ, իհարկե, «բլոգռոլ»-հղումներ (մեկի մոտ՝ մի քանի հատ, մյուսի մոտ՝ կայքէջի ամբողջ երկարությամբ): Չմոռանամ, նաեւ՝ թեգ-գրանիշների թվարկում կամ ամպ: Հա, մեկ-մեկ էլ՝ գովազդային (հաճախ՝ անկապ ու անիմաստ) հղումներ կամ դաշտեր:

Շատ չսխալվեցի, չէ՞:

Թե՞ այդպես չէ: Եթե ոչ՝ ապա շնորհավորանքներս, քանի որ դուք կարողացել եք հաղթահարել վորդպրեսի սկզբնական «կմախքային» բլոգ-կառուցվածքը: Էջի այն ստանդարտ դիզայնը, որը ստանում է ցանկացած WP բլոգ ստեղծվելուց անմիջապես հետո: Ի միջի այլոց, մյուս բլոգ-հարթակներն էլ գրեթե կրկնում են այսպիսի կառուցվածքը:

Իսկ երբեւէ մտածե՞լ եք, թե ինչքանով է նպատակահարմար պահպանել հենց այդպիսի նախնական եւ շաբլոն կառուցվածքը:

ունիկալ կարմիր խնձորՈ՞վ ասաց, թե բաժիններ-ենթաբաժիններն էջի ամենատեսանելի շրջանում ներկայացնելը Ձեր կայքում նավարկելու ամենահարմար տարբերակն է: Երբեւէ զննե՞լ եք Ձեր Google Analytics-ում, թե ինչ չափով են Ձեր այցելուները սեղմում Ձեր բլոգի բաժինների եւ ենթաբաժինների հղումները: Իսկ ո՞ւմ եք սպասում, դիտեք՝ զարմացեք, որ դրանք… գրեթե մատնված են անուշադրության:

Անցնեմ մյուս ամենատարածված երեւույթին՝ ամենամեկնաբանվող, ամենաշատ դիտված կամ թեժ գրառումների «վիջեթին»: Կներեք, բայց ինչո՞ւ եք Ձեր ամենաթեժ գրառումներն ի ցույց դնում բոլորին. որ թեժ հոդվածներն ավելի՞ թեժանան, իսկ «պասիվ գրառումներն էլ լրի՞վ «մատնվեն անտերության»: Իսկ ո՞ւր մնաց հավասարակշռությունը:

Ինչո՞ւ եք դուք տեղադրում Ձեր RSS հղումները, եթե չեք հետեւելու եւ ժամանակ առ ժամանակ մարդկանց չեք հիշեցնելու RSS բաժանորդագրության օգտակարության մասին (եւ, ընդհանուր առմամբ, նրանցից քանի՞սն է տեղյակ, թե ինչ է RSS-ը): Չէ՞ որ հենց այս հոսքերին բաժանորդագրվելը Ձեր այցելուներին կվերածի Ձեր կայքից կայուն կերպով օգտվողների՝ Ձեր մշտական ընթերցողների: Փոխարենը՝ մի գլուխ «սոցիալական բոքսեր», որոնց նշանակությունը (իմ խորին համոզմամբ) միայն էջը «լցնելն» է եւ առանց չակերտ՝ ծանրացնելը:

Կամ՝ «պիտակների ամպ» (tag cloud) կոչեցյալը: Ինչո՞ւ եք «սիրահարվել» այս պլագինին: Բացատրեք՝ հասկանամ, ինքս չեմ կարողանում գոնե մի քիչ նշմարել այդ մշուշոտ ամպի դերը եւ կարեւորությունը: Խնդրեմ, բացատրեք, բայց անպայման կնշեք նաեւ, թե էջերի ընդհանուր դիտումների քանի՞ տոկոսն են կազմում այս կամ այն թեգի էջերը կամ՝ բոլորը միասին: Երբ հասնեք 1%-ի, ես ներողություն կխնդրեմ:

Տրաֆիկի փոխանակման հղումների կամ ամբողջական մեծ դաշտերի թեմային չեմ էլ անդրադառնա. չեմ սիրում խոսել անկապ եւ անիմաստ թեմաներից:

***

Հիմա կասեք, թե ի՞նչ կապ ունի այս ամենն իմ այս գրառման վերնագրի հետ: Եվ իրոք, ես պետք է զրուցեի այն մասին, թե ինչու ձեւափոխեցի այս բլոգի գլխավոր էջի կառուցվածքը:

Կներեք, սակայն ես թեմայից չեմ շեղվել բնավ:

Ես «տակնուվրա» եմ արել իմ գլխավոր էջը, որպեսզի մեկընդմիշտ ազատվեմ վերեւի իմ հարցադրումներից: Եվ էջս դարձնեմ այնպիսին, որ ոչ ոք մինչեւ այս կայքն այցելելը չկարողանա կանխագուշակել, թե ինչպիսի կառուցվածք ունի այն: Եվ ես փորձել եմ հենց առաջին վայրկյաններից նախաձեռնել երկխոսություն եւ կապվածություն մեր բլոգի հետ:

Ահա թե ինչու:

Աղբյուրը՝ e-armenians.com

Հեղինակի մասին
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում -ը գրել է 583 հոդված:
թվիթեր  ֆեյսբուք  գուգլ+  լինքդին  յութուբ RSS 

 

Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 309 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ

{ 4 մեկնաբանություն… դիտիր դրանք ներքևում կամ ավելացրու նորը }

Mara Հուլիս 15, 2011, 1:44 AM-ին

Բլոգի տեսքն այնքան շուտշուտ եք փոխում, որ հիշել կլինի՞… :)

Պատասխանել

Արթուր Հուլիս 15, 2011, 2:29 AM-ին

Լրիվ համաձայն եմ Մառա ջան, բայց թե հուսով եմ, որ այս վերջինը մինչեւ դեկտեմբեր ձեռք չեմ տա :)

Պատասխանել

Анти-Одноклассник Հուլիս 15, 2011, 6:09 PM-ին

Նորն ավելի լավն է

Պատասխանել

Արթուր Հուլիս 15, 2011, 6:20 PM-ին

Հենց նոր հեռացրեցի նաեւ ֆեյսբուք-մեկնաբանությունները: Եթե ամսվա ընթացքում միայն մի քանի հոգի պետք է մեկ-մեկ օգտվեն դրանից, ապա չարժի ավելորդ պլագին պահել: Կներեք իհարկե, որ հեռացրեցի, նոր եմ հայտարարում:

Պատասխանել

Չմոռանաք գրել ձեր կարծիքը

Connect with Facebook

Ըստ Հայերեն.ամ
Գրել ՄԻԱՅՆ Հայերեն
Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Նախորդ գրառումը.

Հաջորդ գրառումը.