Ինչպե՞ս ստեղծել կայքի մոբայլ-տարբերակը (առանց պլագինի !!!)

Հեղինակ՝ Artur  ·  10-02-2012 (Թարմացվել է՝ 10-02-12)

Բաժին՝ Վեբ դիզայն

բջջային հեռախոս

Այսօր մեր կյանքն ու առօրյան դարձել են «բջջային»: Նկատի չունեմ միայն զանգելը, զանգերը կամ SMS-ները, այլ՝ բջջային ինտերնետից օգտվելը:

Ինչ խոսք, որ դեսկթոփից հարմար բան չկա (գոնե՝ ինձ համար): Սակայն երբեմն ստիպված ես լինում ինտերնետից օգտվել բջջային հեռախոսիդ կամ սմարտֆոնիդ միջոցով: Ուստի կայքի բջջային տարբերակ ունենալը դարձել է ոչ թե ցանկալի մի բան, այլ՝ անհրաժեշտություն:

Երբ ամիսներ առաջ ես փոխեցի բլոգի դիզայնը, լրիվ մոռացել էի բջջային տարբերակը թարմացնելու մասին: Եվ, մի քանի օր առաջ կայքի այցելուներից մեկից՝ Ռուբենից ստացա այս նամակը (շնորհակալություն նրան):

Բարև Ձեզ, նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ գրքերի համար։ Եվ մի հարց՝ Ձեր կայքը չունի՞ հեռախոսային տարբերակ… Սենց բավականին անհարմար է։

Եվ ես հիշեցի ու վերականգնեցի e-armenians.com-ի մոբայլ-տարբերակը: Սակայն դա արեցի ոչ թե պլագինի, այլ՝ CSS-ի միջոցով:

Ասեմ անմիջապես, որ այսպիսի մեթոդը գործում է ոչ միայն վորդպրեսի, այլ ցանկացած հարթակի և կայքի պարագայում:

Նկարագրածս մեթոդը բավականին հեշտ է և կազմված է երկու փուլից:

  • Քայլ 1. Ստեղծում ենք կայքի բջջային տարբերակի ոճային դրույթները սահմանող CSS ֆայլ:
  • Քայլ 2. Կայքէջի HEAD-ում ավելացնում ենք 1 տող՝ որով բջջային հեռախոսներով կայքը դիտելիս հղում ենք ավելացնում դեպի մեր իսկ ստեղծած և սերվեր վերբեռնած CSS ֆայլը:

Քայլ #1. Մոբայլ CSS-ի ստեղծում

Այս փուլում մենք ստեղծում ենք CSS ֆայլ (օրինակ՝ mobile.css կամ iphone.css), որի միջոցով էլ սահմանում ենք մեր կայքի բջջային տարբերակի ոճային դրույթները:

Նախ պետք է դիտել ձեր կայքէջի HTML կոդերը և հասկանալ, թե էջի որ մասն եք ցանկանում, որպեսզի բջջային տարբերակում չցուցադրվի, կամ, եթե ցուցադրվելու է, ապա պետք է սահմանել բջջային չափսերի, գույների և այլ պարամետրերի css-դրույթները:

Օրինակ, ինքս բջջային տարբերակից հեռացրել եմ էջի ֆութերը և աջ-կողմնային սյունակը, և դա արել եմ հետևյալ կերպ:

#footer, #sidebar {
display: none;
}

Այստեղ տարբերակները տարբերվելու են՝ կախված ձեր նախասիրություններից: Բոլոր դեպքերում, ձեզանից կպահանջվի CSS-կոդավորման տարրական գիտելիքներ ու հմտություններ:

Քայլ #2. Հղում դեպի մոբայլ CSS-ը

Ձեր կայքէջի HTML կոդերում, HEAD-ում ավելացրեք այս տողը:

<link media="only screen and (max-device-width: 480px)" href="link_to_your_css" type="text/css" rel="stylesheet" />

(Չմոռանաք «link_to_your_css-ը»-ը փոխարինել 1-ին փուլում ստեղծած css ֆայլի հղումով):

Այս տողի իմաստը հետևյալն է. երբ կայքէջը բացվի մինչև 480px լայնության screen ունեցող սարքերով (այսինքն՝ բջջայիններով), ապա կայքի համար կգործի ոչ թե հիմնական, այլ 1-ին փուլում ստեղծած css-հրահանգները:

Մի կարևոր նկատառում. HEAD-ում այս տողն ավելացրեք հիմնական css-ֆայլերից ՀԵՏՈ (և ոչ թե դրանցից առաջ):

Բոնուս. այլ հնարավորություններ

Ինքս չեմ օգտագործել, սակայն կան նաև ավելի սպեցիֆիկ և նպատակաուղղված մեթոդներ: Ահա մի քանի օրինակ:

Բոնուս #1. Հին արտադրության բջջայիններ

Հին արտադրության բջջայինների համար 2-րդ փուլում ներկայացված կոդերում ավելացնում ենք «handheld» բառը:

<link media="handheld, only screen and (max-device-width: 480px)" href="link_to_your_css" type="text/css" rel="stylesheet" />

Բոնուս #2. iPhone 4 և iPad touch 4G

HEAD-ում ավելացվող տողը պետք է լինի այսպիսին:

<link rel="stylesheet" media="only screen and (-webkit-min-device-pixel-ratio: 2)" type="text/css" href="link_to_your_css" />

Բոնուս #3. Մեկփուլանի մեթոդ (բավարարվում ենք միայն 1-ին փուլով)

Ձեր հիմնական CSS-ում ավելացրեք այսպիսի տողեր, որոնց { և }-ի միջև պետք է գրել ձեր բջջային տարբերակի ոճային դրույթները:

@media only screen and (max-width: 480px) {
/* Ձեր CSS-ը գրեք այստեղ, որը կազդի միայն մոբայլ-տարբերակի վրա*/
}

Ինչպես նշված է ենթավերնագրում, HEAD-ում որևէ տող ավելացնելու անհրաժեշտությունը վերանում է:

սմարտֆոնԱհա այսքանը: Հուսով եմ, որ հետաքրքրեց:

Մեկնաբանությունների մասին էլ չասեմ: Փորձեք նշածս մեթոդներն ու արտահայտվեք ազատորեն:

Աղբյուրը՝ e-armenians.com

Հեղինակի մասին
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում -ը գրել է 583 հոդված:
թվիթեր  ֆեյսբուք  գուգլ+  լինքդին  յութուբ RSS 

 

Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 309 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ

{ 13 մեկնաբանություն… դիտիր դրանք ներքևում կամ ավելացրու նորը }

Arxangelo Փետրվար 10, 2012, 12:04 PM-ին

Արթուր ջան ես հասկացա, որ էս գրառմամբդ ինձ ուզում ես ասել. “Արամ տե՛ս, որ առանց պլագինի էլ կարելի է բջջային տարբերակ ստեղծել” :) , որի համար շնորհակալ եմ շատ: Իհարկե գերադասելի կլիներ, որպեսզի ինձ նման CSS չայնիկների համար մի փոքր մանրամասն գրեիր CSS բջջայինի համար գրելու մասին: Բայց ոչինչ հիմա կդիմեմ Գուգլ ձյաձյային ու հույսով եմ ինքը իմ հետաքրքրությունները կբավարարի:

Եվս մեկ անգամ շնորհակալություն օգտակար նյութի համար:

Պատասխանել

Artur Փետրվար 10, 2012, 6:51 PM-ին

Արամ ջան, իրականում Ռուբենից նամակը ստացել էի փետրվարի 5-ին, իսկ քեզ հետ մոբայլ-զրույցն ունենցանք մի երկու օր առաջ: Այնպես որ, զուգադիպեց, ու երբ քո արխանգելոյում երկուսովս տեսանք ու համոզվեցինք, թե քո մոբայլ-պլագինն ինչքան ռեսուրս է տանում, որոշեցի այս խնդիրը դարձնել քննարկման թեմա:

Ինչ վերաբերվում է css-ին, ապա մոբայլ-css-ի համար շատ advanced դրույթներ պետք չէ սահմանել: Պարզապես մի հատ զննիր էջիդ ընդհանուր կառուցվածքը ու տես, թե ինչը կցանկանայիր, որ մոբայլ-տարբերակում երեւա, եւ ինչը չերեւա: Ավելի շատ խորացիր չերեւացող div-երի վրա, ու դրանց համար սահմանիր display: none; : Հետո տես, թե տակը մնացածը ոնց է բջջայինով արտացոլվում, ու, եթե որոշ ուղղումների կարիք զգացվի, տեղեակցրու:

Պատասխանել

Arxangelo Փետրվար 10, 2012, 6:59 PM-ին

սարսափելի բարդ ա թվում, բայց կփորձեմ, ինձել է հետաքրքիր…

Պատասխանել

Har8 Փետրվար 10, 2012, 7:18 PM-ին

Արթուր ջան համակարգչով մոբայլ մտնելու հղումը կտա՞ս,որ տեսնենք արդյունքը ավելի հեշտ կլինի css-ը գրելը կամ ձևափոխելը

Պատասխանել

Artur Փետրվար 10, 2012, 11:21 PM-ին

Հար8, իմ կայքի բջջային տարբերակը (ու, իմ նշած տարբերակով ստեղծած մոբայլ-վյուն) չունի առանձնահատուկ հղում: Պարզապես մոբայլ-բրաուզերում հավաքում ես ՝ e-armenians.com :)

Պատասխանել

Artur Փետրվար 10, 2012, 11:23 PM-ին

Հենց ամբողջ իմաստն էլ դրանում է, որ կայքի հղումը մնում է նույնը, եւ, կախված դիտարկող սարքի տեսակից (դեսկթոփ/լափթոփ կամ էլ մոբայլ) կամ գործարկվում է կայքիդ հիմնական css-ը, կամ էլ քո ստեղծած մոբայլ.css-ը: Կայքդ ու կայքիդ թեման մնում են անփոփոխ, բայց մոբայլով դիտելիս որոշ դաշտեր չեն ցուցադրվում, իսկ որոշ դատշեր էլ ցուցադրվում են այնպես, ինչպես սահմանել ես մոբայլ.css-ով:

Պատասխանել

Տիգրան Փետրվար 11, 2012, 4:05 PM-ին

ինձ jquery mobile-ով ստեղծված մոբայլ կայքերը ավելի են դուր գալիս, չգիտեմ wp-ի համար կա նման պլագին թե չէ, թեև էս տարբերակով էլ կարելի է անել.

Պատասխանել

Harut Sahakyan Փետրվար 11, 2012, 5:01 PM-ին

Կա WP-ի համար նման պլագին, ուղղակի հնարավորությունները սահմանափակ է: Սենց ավելի լավ է լրիվ քո ուզածով ես սարքում…

Հա էդ գիտեի Արթուր ջան ուղղակի հեռախոսիս մեջ փող չկար երեկ մոնիտորս էլ ափսոս էր, որ կտրեի դարձնեի 480px դրա համար հղումն ուզեցի: :)

Պատասխանել

Դավիթ Փետրվար 11, 2012, 5:08 PM-ին

Իմ կարծիքով ՎՊ-ի համար ավելի հարմար է պլագիններով, բայց դե պլագիններն էլ իրանց հերթին փոփոխել է պետք:

Պատասխանել

Artur Փետրվար 11, 2012, 5:45 PM-ին

Դավիթ ջան, ըստ իս ամեն ինչ կախված է ժամանակից, հմտություններից ու նախասիրություններից:

Պլագինն ինչ խոսք, որ ամենահեշտն է. տեղադրեցիր, մեկ-երկու դրույթ սահմանեցիր ու վերջ: Այնուամենայնիվ, մեկ լրացուցիչ պլագին ավելացրեցիր՝ իր թերություններով, ծանրությամբ ու խնդիրներով հանդերձ:

Անձամբ ես ձգտում եմ այն, ինչ հնարավոր է անել առանց պլագինի, անել առանց պլագինի:

Պատասխանել

Դավիթ Փետրվար 15, 2012, 2:56 PM-ին
Artur Փետրվար 15, 2012, 3:01 PM-ին

Շնորհակալ եմ անկեղծ ժպիտիդ համար:

Պատասխանել

Ruben Martirosyan Փետրվար 11, 2012, 6:19 PM-ին

Դեռ հեռախոսով չեմ մտել, բայց շնորհակալություն:)

Պատասխանել

Չմոռանաք գրել ձեր կարծիքը

Connect with Facebook

Ըստ Հայերեն.ամ
Գրել ՄԻԱՅՆ Հայերեն
Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Նախորդ գրառումը.

Հաջորդ գրառումը.