Բովանդակությանը հարմարեցված կառուցվածք

Հեղինակ՝ Artur  ·  26-09-2010 (Թարմացվել է՝ 03-05-11)

Բաժինը՝ Վեբ դիզայն

կայքի քարտեզ

Վեբ կայք պատրաստող անձանց մի մասը սխալմամբ կարծում է, թե այս գործում ամենակարեւորը եւ ամենադժվարը «նորմալ դիզայն» գտնելն է՝ կայքի այնպիսի «արտաքին», որը կլինի գրավիչ, մյուսներից տարբերվող եւ «հարուստ»։

Բնավ չթերագնահատելով կայքի ձեւավորման կարեւորությունը, այնուամենայնիվ, պետք է շեշտեմ, որ, թերեւս, սա շատ ավելի հեշտ լուծելի խնդիր է, քան կայքը հետաքրքիր եւ օգտակար բովանդակությամբ հագեցնելը։

Խելամիտ վեբ-դիզայները սովորաբար բավականին ժամանակ է հատկացնում ճշտելու, թե ինչի մասին է լինելու եւ ինչ խնդիրներ է լուծելու ապագա կայքը, ինչ հիմնական բաժիններից է կազմված լինելու այն եւ ինչպիսի ֆունկցիոնալ հնարավորություններով օժտված։

Սակայն ոչ միշտ է, որ այս փուլում կայքի ձեւավորում պատվիրողը կարող է լիարժեք գաղափար ունենալ իր կայքի «ճարտարապետական» եւ բովանդակային կառուցվածքի մասին (իմա՝ «դուք պատրաստեք, իսկ ես դրանից հետո միայն կմտածեմ հիմնական բաժինների եւ այլ մանրամասների մասին»)։

Նման նախապայմանով ձեռք բերված համաձայնությունը չի կարող երկար տեւել. մի կողմից պատվիրատուն ժամանակ առ ժամանակ առաջ կքաշի նոր պահանջներ, մյուս կողմից խիստ դժվար կլինի բովանդակությունը հարմարեցնել ավարտուն կամ կիսաավարտուն կառուցվածք ունեցող կայքէջին։

Իրականում, անհրաժեշտ է ոչ թե կայքի բովանդակությունը հարմարեցնել կառուցվածքին, այլ՝ լրիվ հակառակը. կայքի կառուցվածքը եւ ձեւավորումը պետք է թելադրված լինի բովանդակությամբ։

Մեկ ճշտում. այս հոդվածի սահմաններում «կայքի բովանդակություն» ասելով առաջին հերթին նկատի ունեմ վերջինիս բովանդակային-տեղեկատվական կառուցվածքը։ Հավատացեք, որ կայքի նպատակին, խնդիրներին եւ բովանդակությանն առավելագույնս հարմարեցված կառուցվածքի նախագծումը կայքի պատրաստման ամենաբարդ եւ բավականին ժամանակ խլող փուլն է։ Առանց այս խնդիրը լուծելու կայք պատրաստող անհատը կնմանվի այն շինարարին, ով կփորձի տուն կառուցել՝ ձեռքի տակ չունենալով ապագա շենքի նախագիծը (պլանը)։

Թող ոչ մեկին չթվա, թե բարձրացված թեման «պարզից էլ պարզ է» եւ «սխալվողներն» էլ միայն անփորձ սկսնակներն են։ Մեր ժամանակներում օրական հարյուրավոր եւ հազարավոր նոր կայքեր են հայտնվում ինտերնետում՝ արդեն իսկ պատրաստի վեբ-ծրագրերի վրա հիմնված եւ պատրաստի ձեւավորումներով, եւ կայքը ստեղծողին մնում է միայն արդեն պատրաստի «ձեւը» լցնել «բովանդակությամբ»։

Մոտավորապես այսպիսի (իմ խորին համոզմամբ՝ սխալ) տրամաբանությամբ են ստեղծվում ինձ եւ Ձեզ հայտնի եւ անհայտ կայքերի մեծամասնությունը։ Իհարկե, ընթացքում ստեղծվում են տարբեր բաժիններ, որոնք խմբավորում են միեւնույն թեմատիկ ուղղվածությամբ էջերն ու հոդվածները (նման այն իրավիճակին, երբ շինարարին ամեն անգամ այցելելիս մի նոր հրահանգ ավելացնես, ասենք՝ «ապեր, էս պատի վրա մի հատ բացվածք տուր ու պատշգամբ ավելացրու» (այն պատին, որի վրա արդեն թանկարժեք պաստառ է սոսնձված))։

Կայքի բովանդակային-տեղեկատվական կառուցվածքը կամ «ճարտարապետությունը» պայմանավորված է վերջինիս թեմատիկ բաժիններից եւ, որոշ դեպքերում, ենթաբաժիններից։ Բնականաբար, ենթաբաժիններ նախատեսելու պարագայում չարժի շատ «խորանալ» եւ հեռանալ գլխավոր էջից։

Հաջողության բանալին այն է, որպեսզի ի սկզբանե ճիշտ ընտրվեն ապագա կայքի հիմնական թեմատիկ ուղղվածությունները եւ դրանց համապատասխան նախագծվեն հիմնական բաժինները։

Թույլ տվեք հատուկ շեշտել, որ խոսքը ոչ միայն այդ բաժինների վերնագրերի եւ ընդհանուր թվի մասին է, այլ՝ թեմատիկ ուղղվածությունների՝ ինչի մասին են լինելու այս բաժինները, ինչ տիպի բովանդակություն է պարունակելու (տեղեկատվական, վաճառք, հարց ու պատասխան, բլոգ-գրառումներ, պատկերասրահ եւ այլն)։ Նաեւ՝ ինչպիսի՞ ֆունկցիոնալ հնարավորություններով պետք է օժտել ապագա բաժիններից յուրաքանչյուրը՝ ստանդարտ էջե՞ր են լինելու, թե՞ տարբեր առանձնահատուկ մինի-սկրիտ պարունակող, եւ այլն։

Այնպես որ, հարգելիներս, վեբ-դիզայների մոտ գնալիս ձեռքի տակ ունեցեք Ձեր ապագա կայքի «նախագիծը» եւ այդ կայքի կառուցվածքի, նպատակի, խնդիրների, թեմատիկ հիմնական բաժինների եւ ենթաբաժինների վերաբերյալ նրան տրամադրեք հնարավորինս լիարժեք տեղեկատվություն։

Աղբյուրը. e-armenians.com

Հեղինակի մասին
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին եւ ընթերցեք իմ էլ. գիրքը:
Մեր բլոգում -ը գրել է 533 հոդված:
թվիթեր  ֆեյսբուք  գուգլ+  լինքդին  յութուբ RSS 

 

Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 212 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ

Կարծում եմ, որ Ձեզ կհետաքրքրի նաև...


Շքե՞ղ, թե՞ մինիմալիստական դիզայն. Ո՞րն ընտրել
DIV թե TABLE
Ինչպես կայքը դարձնել հարմարավետ. 3 անհայտով հավասարում
Օպտիմալացված դիզայն. 5 հիմնարար սկզբունքներ
Ֆայրֆոքսի իմ նախընտրելի 5 լրամիջոցները (add-on)

Connect with Facebook

Ըստ Հայերեն.ամ
Գրել ՄԻԱՅՆ Հայերեն
Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Նախորդ գրառումը.

Հաջորդ գրառումը.