Կայքի հանրաճանաչության գնահատում
Կայքի հանրաճանաչությունը գնահատող մեր համակարգը բազմակի հարցումներ է իրականացնում մի շարք հանրահայտ որոնող համակարգերի (Google, Yahoo եւ այլն) տիրույթում եւ հաշված վայրկյանների ընթացքում ներկայացնում այս կամ այն կայքի հետադարձ հղումների թիվը, Գուգլի վարկանիշը (Google PR) եւ Ալեքսա ցուցանիշը (Alexa rank)։ Սա օգտակար գործիք է` միաժանամակ գնահատելու կայքի հանրաճանաչությունը եւ հեղինակությունը։
Գուգլ PageRank-ի չափում
Միաժամանակ մինչեւ 25 կայքէջի Գուգլ PageRank-ի չափող եւ եւ այդ էջերի PageRank-երի համատեղ ներկայացնող այս գործիքը կարող է Ձեզ հետաքրքրել Ձեր եւ Ձեր մրցակից կայքերի PageRank-երի միջեւ համեմատություններ իրականացնելիս։
Որեւէ կայքէջի PageRank-ի ցուցադրում նույն այդ էջում
Այս գործիքի նպատակը շատ պարզունակ, թեեւ միեւնույն ժամանակ շատ օգտակար է. Ձեր կայքի ցանկացած էջում տեղադրվում է փոքր HTML հղում, որի շնորհիվ էլ նույն այդ մասում ցուցադրվում է տվյալ էջի Գուգլ PageRank-ը։ Դուք հնարավորություն ունեք ընտրելու ցուցադրման երկու տարբերակներից մեկնումեկը.
կամ ![]()
Գործիքը բնավ չի ծանրացնում Ձեր կայքէջի երեւակվելը, սակայն հնարավորություն է տալիս համեմատել մշտապես հետուել Ձեր տարբեր կայքէջերի Գուգլ-կարեւորության ցուցանիշին՝ ի դեմս PageRank-ի։
Տարբեր կայքէջերի հանրաճանաչության համեմատում
Գործիքը հնարավորություն է տալիս միաժամանակ գնահատել եւ համետատության մեջ ներկայացնել մի շարք տարբեր կայքէջերի վաստակած հետադարձ հղումները։ Ուստի, այս գործիքը կարող է օգտակար տեղեկատվություն տրամադրել տարբեր կայքէջերի միջեւ (հատկապես՝ մրցակից կայքերի) համեմատական վերլուծություն անցկացնելիս։
Կայքի ներքին հղումների ստուգում
Սա իրենից ներկայացնում է Ձեր կայքի բոլոր ներքին հղումների ակնթարթային ստուգման մի յուրահատուկ գործիք։ Հայտնաբերելով եւ ուղղելով Ձեր կայքի հնարավոր սխալ ներքին հղումները, դուք կկարողանաք այն դարձնել այցելուների համար ավելի հարմարավետ, իսկ որոնող համակարգերի համար՝ ավելի որակյալ։
Ինտերնետ կապի արագության ստուգում
Գործիքը թույլ է տալիս գնահատել Ձեր ինտերնետ կապի արագությունը։ Ըստ որում, ակնթարթորեն հաշվարկվում եւ ցուցադրվում են ինչպես վարբեռնման (download) եւ վերբեռնման (upload) արագությունները։
Favicon-ի ստեղծում
Այս գործիքը թույլ է տալիս Ձեր ընտրած տարբեր չափսերի JPG,JPEG, GIF եւ այլ պատկերային ֆայլերից վայրկյանների ընթացքում ստանալ նույն այդ պատկերների favicon-ները։
«Փոփ-ափ» պատուհանի ստեղծում
Ըստ Ձեր կողմից սահմանված դրույթների ջավասկրիպտային կոդի մակածում, որը տեղադրելով Ձեր կայքէջում, դուք ստեղծում եք «փոփ-ափ» պատուհան։ Նման տարբերակի դուք կարող եք հաճախ հանդիպել ինտերնետային բազմաթիվ կայքերում՝ որպես գրանցման, էլ. ամսագրի բաժանորդագրման եւ նմանատիպ «ցատկող» դաշտեր։
Գույնի ընտրում
Այս գործիքը թույլ կտա ընտրել ցանկացած գույնի հեքսադեցիմալ կոդը եւ այն տեղադրել Ձեր էջի ցանկացած մասում կամ CSS-ում։
Իմ IP հասցեն
Այս գործիքը կցուցադրի այս պահին Ձեր համակարգչի ինտերնետային IP հասցեն։


