Դե իհարկե, խոսքը քրոմ դիտարկիչի հավելյալ ծրագրերի՝ extension-ների մասին է, որոնք հեշտացնում են վորդպրես-բլոգի կառավարումը: Այսօր բոլորս էլ տառապում ենք ժամանակի սղությունից, այնպես որ ամեն մի այսպիսի «մանրուք» իր չափով կարող է թեթեւացնել մեր հոգսերը:
Ձեր ուշադրությանը կներկայացնեմ դրանցից երեքը, բոլորն էլ՝ անվճար: Կարծում եմ, որ կհավանեք:
Քրոմի առաջին լրածրագիրը կոչվում է WordPress Comments Notifier:
Այս extension-ի անունն արդեն իսկ հուշում է, որ քրոմի այս մինի-հավելումը տեղեկացնում է բլոգում հրապարակված նոր մեկնաբանության մասին: Մնում է միայն մտնել այս extension-ի դրույթներ (աջ-քլիքով) եւ մուտքագրել բլոգի URL հասցեն:
Ծրագիրը ստեղծողները խոստանում են, որ շուտով, շրջանցելով ադմին-էջը (իհարկե, մուտք գործելուց հետո), հնարավոր կլինի քրոմի միջոցով հեռացնել նոր մեկնաբանությունը, տեղափոխել այն դեպի աղբարկղ, նշել որպես սփամ կամ էլ պատասխանել:
Քրոմ դիտարկչի երկրորդ մինի-ծրագիրը WordPress Stats-ն է: Վորդպրեսից օգտվող բազմաթիվ բլոգերներ գիտեն եւ օգտվում են համանուն պլագինից:
WordPress Stats պլագինի նման, քրոմի այս խիստ հեշտ օգտագործվող լրածրագիրը ցուցադրում է ռեֆերերներին, ամենաշատ դիտված էջերը, որոնումները եւ այլ օգտակար վիճակագրական տվյալներ: Ըստ որում, ի տարբերություն առաջին extension-ի, այս մեկը չի պահանջում մուտք գործել Ձեր բլոգի ադմին-համակարգ:
Բնական է, որ WordPress Stats-ը թույլ է տալիս խնայել ժամանակը եւ հետեւել հետաքրքրող թվերի այսպես կոչված real-time փոփոխություններին անմիջապես քրոմի միջոցով:
Վերջապես, երրորդ լրածրագիրը WordPress Checker-ն է:
WordPress Checker-ը դեռեւս բետա-տարբերակով է: Այն հնարավորություն է տալիս ստուգել վորդպրեսային բլոգի չհաստատված եւ սփամ մեկնաբանությունները: Երեւի ինքներդ նկատեցիք, որ այս ծրագիրը նման է առաջինին, սակայն այն ավելի հարմար է մեկից ավելի բլոգների դեպքում:
Առաջարկում եմ փորձել այս extension-ները եւ կիսվել Ձեր կարծիքներով: Ի վերջո, դրանք չեն ծանրացնի Ձեր բլոգը, իսկ քրոմի լարված աշխատանքը դժվար թե նկատեք:
Աղբյուրը՝ e-armenians.com
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում Artur-ը գրել է 637 հոդված:
Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 418 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ

{ 0 մեկնաբանություն… ավելացրու նորը }