Ինչպե՞ս «սպանել» նոր հրապարակված գրառումը. Թոփ 10 մեթոդներ

Հեղինակ՝ Artur  ·  06-02-2012 (Թարմացվել է՝ 06-02-12)

Բաժին՝ Բլոգինգ հմտություններ

անհաջողություն

Զարմանալի թող չհնչի, բայց կան բլոգ-գրառումներ, որոնք «ի ծնե» դատապարտված են անհաջողության: Սա տխուր է, բայց փաստ է:

Դու ժամանակ ես ծախսում, գրում-ջնջնում և ի վերջո հրապարակում ես հերթական գրառումդ, սակայն հաջորդ օրվա ստատիստիկան ցույց է տալիս այցելուների ու էջադիտումների կտրուկ անկում: Դու հույսեր էիր փայփայում, թե գրառումդ «բում» կանի, բայց նույնիսկ մեկ հոգի չի ցանկանում մեկնաբանել:

Սկսում ես խորհել, թե ի՞նչն ես սխալ արել: Կարծես թե ընտրել էիր մի թեմա, որը պետք է մարդկանց հետաքրքրեր: Սակայն, արդյունքում ունենում ես զրոյական հետադարձ ռեակցիա:

Ծանոթ իրավիճակ է, չէ՞:

Ինքս, երբ զննում եմ նախորդ գրառումներս, գտնում եմ նման «չհաջողված թեմաներ» (միայն թե չփորձեք ապացուցել, թե ձեզ մոտ նույնը չէ): Ու, երբ առանձնացնում ու իրար կողքի եմ դնում այդ գրառումները, հասկանում եմ, որ դրանք ունեն բազմաթիվ նմանություններ: Ես ձեզ կներկայացնեմ իմ փորձը, իմ «թոփ-թենը»: Պետք է որ հետաքրքրի բոլորիդ:

Հերթական գրառումը որակազրկելու 10 ուղիները

բլոգ-աղբաման

  1. Որպես գրառման վերնագիր, ընտրում ես գլխումդ ծագած առաջինը իսկ միտքը:
  2. Գրում ես ոչ նպաստավոր պայմաններում կամ հապշտապ:
  3. Գրում ես՝ առանց նախապես իմանալու, թե ինչի մասին ես գրելու:
  4. «Խորանում ես» ոչ անհրաժեշտ մանրուքների վրա:
  5. Գրում ես միայն քո մասին կամ միայն քեզ գովաբանելով:
  6. Գրում ու հրապարակում ես՝ առանց նախապես խմբագրելու-սրբագրելու քո խոսքը:
  7. Գրում ես ու «քաշվում մի կողմի վրա»՝ հոդվածդ թողնելով բախտի քմահաճույքին:
  8. Մի թեմայի մասին գրում ես վերջինը, և ոչ թե առաջինը:
  9. Քո թեման նույնիսկ քեզ չի հետաքրքրում:
  10. Բարձրացնում ես մի հարց ու անավարտ թողնում խոսքդ կամ չես փորձում ստանալ հարցիդ պատասխանը քո ընթերցողներից:

Բոնուսային ամփոփում

Ովքեր դեռ չեն ընթերցել, խորհուրդ կտամ անպայման բացել ու կարդալ այս երեք հոդվածները:

Աղբյուրը՝ e-armenians.com

Հեղինակի մասին
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում -ը գրել է 583 հոդված:
թվիթեր  ֆեյսբուք  գուգլ+  լինքդին  յութուբ RSS 

 

Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 309 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ

{ 7 մեկնաբանություն… դիտիր դրանք ներքևում կամ ավելացրու նորը }

Arminka Փետրվար 6, 2012, 1:27 AM-ին

Հոյակապ դիտարկումներ են, Արթուր ու շատ օգտակար ոչ միայն բլոգեռների, այլ տեքստի հետ գործ ունեցող բոլոր մարդկանց համար: Օրինակի համար, նորությունների կայքերում շատ հաճախ հանդիպում ես աչք ծակող վրիպումներ, ու հասկանում ես, որ վեցերորդ կետը չեն պահպանել, այսինքն գրել ու օնլայն են գցել առանց մի հատ ստուգելու:

Պատասխանել

Հրաչ Փետրվար 6, 2012, 1:21 PM-ին

Արթուր ջան իմ դեպքում էլ քո գրածները 100% ով բռնում են, բացի առաջին կետից՝ միշտ առաջին մտքովս անցած վերնագիրը ավելի հաջող է եղել, քան որ սկսել եմ երկար մտածել, վերլուծել ու հետո փոխել եմ:

Պատասխանել

Artur Փետրվար 6, 2012, 2:22 PM-ին

Ուրեմն վերնագիրը մտքումդ արդեն եղել է :)

Ինքս վերնագիրը վերջում եմ գրում:

Պատասխանել

Mariam Փետրվար 6, 2012, 2:19 PM-ին

Մի թեմայի մասին գրում ես վերջինը, և ոչ թե առաջինը:

Սա շատ արդիական կետ է, քանի որ ընդունված է, որ մեկը մի բան անի կամ գրի, ու մնացածը կրկնեն նույն բանը:

Պատասխանել

Արսեն Փետրվար 7, 2012, 1:56 AM-ին

Եղբայր, բայց ահագին անխնա դեմք ես: Չես ներում ոչ մի սխալ ու թերություն: Էդ աստիճանի քթի մա՞զ… :)

Կատակը-կատակ, բայց անձամբ ես քեզնից ահագին սովորելու բան ունեմ:

Պատասխանել

Suren Nazinyan Փետրվար 7, 2012, 1:11 PM-ին

Որպես 5-րդ կետի լրացում, կավելացնեի՝ գրում ես քո մասին կամ գրում ես միայն քո համար: Ասել կուզեմ, որ գրում ես քեզ ու քեզ, ինքդ քո համար, բայց ներկայացնում բոլորին: Եթե շատ վառ ու խարիզմատիկ անհատականություն չես, ապա նման հոդվածները դժվար թե շատերին հետաքրքրեն:

Պատասխանել

Anna Փետրվար 7, 2012, 5:02 PM-ին

Արթուր, թույլ տվեք մի փոքր չհամաձայնել Ձեզ հետ :) , քանի, որ ես ամեն անգամ Ձեր գրառումներից օգտակար ու կիրառելի խորհուրդներ եմ վերցնում :)

Պատասխանել

Չմոռանաք գրել ձեր կարծիքը

Connect with Facebook

Ըստ Հայերեն.ամ
Գրել ՄԻԱՅՆ Հայերեն
Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Նախորդ գրառումը.

Հաջորդ գրառումը.