Ինչպես ցուցադրել Ձեր բաժանորդների, ֆեյսբուք եւ թվիտեր հետեւորդների թիվը

Հեղինակ՝ Artur  ·  26-09-2011 (Թարմացվել է՝ 26-09-11)

Բաժին՝ Բլոգինգ հմտություններ

էլ. ծանուցում

Եթե դուք օգտվում եք վորդպրես հարթակից եւ ունեք Ձեր առանձին բլոգը, ապա կա շատ թեթեւ մի պլագին, որը ցուցադրում է Ձեր բլոգի RSS-ժապավենին բաժանորդագրվածների, ֆեյսբուքյան եւ թվիտերյան հետեւորդների թվերը, ինչպես նաեւ դրանց հանրագումարը:

Այս պլագինի անունն է Subscribers Text Counter եւ այն կարող եք ներբեռնել եւ տեղադրել Ձեր վորդպրեսային բլոգում՝ հետեւելով այս հղմանը:

Մի շատ օգտակար հնարավորություն ունի այս պլագինը. դուք կարող եք այն օգտագործել՝ տեղադրելով համապատասխան կարճ shortcut-ը Ձեր բլոգի առանձին գրառումներում, էջերում, վիջեթներում կամ էլ թեմայի ցանկացած ֆայլում:

Օրինակ 1.
Մեր բլոգի RSS-ծանուցմանը բաժանորդագրվել են 0 ընթերցողներ, մեր ֆեյսբուքյան էջը լայքել են 471 մարդ եւ թվիտերին հետեւում են 625 անձ (բոլորը միասին՝ 1326) (այս թվերը թարմացվում են ամեն 7200 վրկ մեկ):

Միեւնույն ժամանակ, պլագինը հնարավորություն է տալիս ցուցադրել ոչ միայն թվեր, այլ՝ հղումներ:

Օրինակ 2.
Մեր բլոգի RSS-ի հղումն է՝
RSS-բաժանորդագրման հղումն է՝
մեր ֆեյսբուքյան էջի հղումն է՝ https://www.facebook.com/earmenians
մեր թվիտեր-էջի հղումն է՝ http://www.twitter.com/earmenians:

Երկու օրինակներում էլ ես օգտվել եմ այս պլագինից:

Չմոռանաք պլագինը տեղադնելուց հետո կարգավորել դրույթները (RSS-ի feedburner-ի հղում, թվիտեր-ծածկանուն, ֆեյսբուքյան ծածկանուն, Application ID, Application Secret):

Ինքս այս պլագինից օգտվել եմ իմ եւ բլոգի մասին պատմող էջում եւ յուրաքանչյուր առանձին գրառման վերջում առկա RSS-բաժանորդագրման դաշտում (դիտեք քիչ ներքեւում, որտեղ ներկայացրել եմ մինչ օրս բաժանորդագրված ընթերցողների թիվը):

Աղբյուրը՝ e-armenians.com

Հեղինակի մասին
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում -ը գրել է 637 հոդված:
թվիթեր  ֆեյսբուք  գուգլ+  լինքդին  յութուբ RSS 

 

Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 0 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ

{ 0 մեկնաբանություն… ավելացրու նորը }

Չմոռանաք գրել ձեր կարծիքը

Connect with Facebook

Ըստ Հայերեն.ամ
Գրել ՄԻԱՅՆ Հայերեն
Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Նախորդ գրառումը.

Հաջորդ գրառումը.