Կայքից օգտվելու պայմաններ և անձեռնամխելիություն

Հեղինակային իրավունքներ
e-Armenians.com կայքում (այսուհետև՝ Կայք) տեղադրված նյութերը հանդիսանում են բացառապես e-Armenians.com կայքի տնօրենի սեփականությունը և չեն կարող արտատպվել և տարածվել, առավել ևս օգտագործվել եկամուտ հետապնդելու նպատակներով՝ առանց նրա համաձայնության։
Խնդրում եմ ի գիտություն ընդունել նաև այն, որ Կայքի նյութերի օգտագործումը պետք է համապատասխանի Creative Commons Attribution-NonCommercial-NoDerivs 3.0 Unported License-ի պահանջներին։
Այն հոդվածները, որոնք պատրաստվում և հրապարակվում են Կայքում գրանցված անդամների կողմից, հանդիսանում են Կայքի և հեղինակների համասեփականությունը: Նման դեպքերում տվյալ հոդվածի հեղինակային իրավունքները նույնպես կիսվում են այդ հոդվածի հեղինակի և Կայքի միջև։
Գաղտնիության և անձեռնամխելիության պայմաններ
Ես հարգանքով եմ վերաբերվում Կայքի բոլոր ծառայություններից, այդ թվում՝ բլոգից, ֆորումից, SEO հավաստագրման ծառայությունից, հայկական կայքադարանից, վեբ գործիքներից օգտվող անձանց անհատական տվյալների գաղտնիության և անձեռնամխելիության սկզբունքներին (Կայքի ամբողջական կառուցվածքը տե՛ս այս էջում)։
Օգտվելով Կայքից և դրա միջոցով մատուցվող ծառայություններից, դուք համաձայնվում եք, որ ընդունում եք գաղտնիության և անհատական տվյալների անձեռնամխելիության համընդհանուր ընդունելություն ստացած միջազգային ու Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքներով ամրագրված օրենքները, ինչպես նաև բարոյական նորմերը։
Միևնույն ժամանակ, հարկ եմ համարում Ձեզ տեղեկացնել Կայքի գործունեության հետևյալ առանցքային սկզբունքները։
- Կայքը չի տարածում, առավել ևս Կայքի միջոցով երրորդ անձանց չեն տեղեկացնում Ձեր անձին (կամ կազմակերպությանն) առնչվող այնպիսի տվյալներ, որոնց վերաբերյալ ես չեմ ստացել Ձեր նախնական թույլտվությունը (սովորաբար, էլեկտրոնային նամակի միջոցով)։ Մասնավորապես, խոսքը վերաբերվում է Ձեր (կամ կազմակերպության) էլեկտրոնային փոստի հասցեին, հետադարձ կապի միջոցով Ձեզնից ստացված էլեկտրոնային նամակների բովանդակությանը, այլ տեղեկություններին, որոնք առնչվում են Ձեր (կամ Ձեր կազմակերպության) և իմ միջև ընթացող բանակցություններին, պայմանավորվածություններին, գործարքներին, պայմանագրերին և գործնական այլ փոխհարաբերություններին։
- Ձեզնից ստացված այնպիսի տեղեկությունները, որոնք կարող են ինձ մատչելի դառնալ կայքից օգտվելիս (օրինակ` Ձեր անձի կամ կայքի գրանցում, մեկնաբանության կամ գրառման տեղադրում, այլ գործառույթներ) ես բացառապես օգտագործելու եմ Կայքի ընթացիկ աշխատանքները կազմակերպելու և (կամ) պահպանելու նպատակով։ Ես իրավասու չեմ և չեմ զբաղվում այդ տվյալները որևէ երրորդ կողմին տրամադրելով, քանի դեռ չեմ ստացել Ձեր թույլտվությունը։
- Ես իրավասու եմ վերլուծել, մշակել կամ ամփոփել Ձեզնից և Կայքի մյուս անդամներից ստացված որոշ տվյալներ (այդ թվում` առցանց հարցման արդյունքերը)` միայն Կայքի արդյունավետությունը բարձրացնելու և կատարելագործվելու հետագա քայլերս նախագծելու ու բարեփոխելու նպատակով։
- Ես պատասխանատու չեմ կայքի գրանցման, ինչպես նաև մեկնաբանություններ, գրառումներ կամ հոդվածներ տեղադրելիս Ձեր տրամադրած ընդհանուր բնույթի տեղեկատվության գաղտնիության և (կամ) անձեռնամխելիության համար, որոնք կոչված են ներկայացնելու Ձեր խոսքը կայքից օգտվող մյուս անդամներին։ Հակառակ պարագայում, եթե դուք կարծում եք, որ պետք է պահպանել Ձեր գրառման կամ մեկնաբանության անձեռնամխելությունը կամ գաղտնիությունը, հրաժարվեք այն հրապարակելուց կամ նախապես տեղյակ պահեք հրապարակվելիք տեղեկատվության վերաբերյալ Ձեր հեղինակային իրավունքների մասին` հստակ նշելով անհրաժեշտ մանրամասները։
- Ես պատասխանատու չեմ այնպիսի դրամական առցանց գործարքների խափանման կամ խոչընդոտների համար, որոնք իրականացվում են երրորդ (միջնորդ) կազմակերպությունների կողմից։
IP (internet protocols) հասցեներ
Կայքի կառավարման ընթացքում երբեմն անհրաժեշտ է լինում օգտվել IP հասցեների գրանցման համակարգից` սերվերային աշխատանքներն իրականացնելու, կայքի գործունեությանը հետևելու և այլ նպատակներով։ Այնուամենայնիվ, ես չեմ օգտագործում IP հասցեները` Կայքից օգտվող անդամների և այցելուների անձը նույնականացնելու նպատակով։
«Կուկիներ» (Cookies)
Կայքի կառավարման համակարգը օգտագործում է այսպես կոչված «կուկիներ»` Կայքի անդամների մուտքանունները (username), գաղտնաբառերը (password) և մուտքագրված այլ տվյալները ժամանակավոր պահպանելու («հիշելու») համար։
Խորհուրդ եմ տալիս «հիշել» Ձեր կողմից մուտքագրված տվյալները միայն Ձեր անձնական և ոչ թե խմբային կամ հանրային օգտագործման համակարգչից օգտվելու դեպքում, այլապես, այդ տվյալները կարող են հասանելի դառնալ նաև կողմնակի անձանց։
Համակարգչային (ինտերնետային) վիրուսներ և «սփամ»
Ես մշտապես հետևում եմ Կայքի սերվերի` համակարգչային (ինտերնետային) վիրուսներով, «որդերով» և համակարգի նորմալ աշխատանքը խաթարող այլ գործոններով հնարավոր վնասմանը և պարբերաբար իրականացնում համապատասխան կանխարգելիչ աշխատանքներ։
Ես նվազագույնի եմ հասցրել վերոնշյալ գործոններով Կայքի և տվյալների շտեմարանի վնասման հավանականությունը, թեև չմ կարող 100%-ով բացառել այն։ Այս իմաստով, ես ակնկալում եմ նաև Ձեր օժանդակությունը և հնարավոր դեպքերի մասին անհապաղ տեղեկացնելը։
Պայմանների փոփոխությունները
Խնդրում եմ ծանոթանալ նաև Կայքից օգտվելու կանոններին։
Կայքից օգտվելու պայմանները կարող են փոփոխվել, որի մասին կարող եք տեղեկանալ՝ այցելելով այս էջը։ Կայքի և պայմանների հետ կապված բոլոր տեսակի հարցերով մի հապաղեք տեղեկացնել ինձ ազատորեն։
Թարմացվել է՝ 28.08.2011





