5-ամյա օդնոկլասնիկին վերելքի մեջ է

Հեղինակ՝ Artur  ·  26-03-2011 (Թարմացվել է՝ 29-11-11)

Բաժին՝ Սոցիալական մեդիա

օդնոկլասնիկի

«Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի օրական այցելությունների թիվը սկսած 2010 թվականի ամառվանից աճել է շուրջ երկու անգամ՝ 10 միլիոնից հասնելով 19-ի։ Եվ սա՝ օդնո-ի 5-ամյա հոբելանի նախաշեմին։ Այս մասին վկայում է ռուսական հանրահայտ  Liveinternet-ը։

Ըստ որում, ինչպես ներկայացնում է մեկ այլ՝ TNS Gallup վիճակագրական ծառայությունը, օդնոկլասնիկի ցանցի միայն ռուսական լսարանը 2010-ի հունիսից մինչեւ 2011-ի փետրվարը աճել է օրական 5.3-ից մինչեւ 7.8 միլիոն այցելության։

«Այս տարի մենք կնախաձեռնենք նոր եւ որակյալ ծառայություններ։ Տեսահոլովակների բաժինը եւ «Զանգեր» ծառայությունն ակտիվ փորձարկման մեջ են, իսկ երաժշտական բաժինը մշակման փուլում է։ Մենք անդադար աշխատում ենք մեր անդամների տվյալների անվտանգությունը եւ անձեռնամխելիությունը կատարելագործելու վրա»,- իր ապագա նախագծերի մասին տեղեկացնում է նախագծի ղեկավար Իլյա Շիրկովը։

Հիշեցնենք, որ օդնոկլասնիկին այսօր՝ 2011-ի մարտի 26-ին դարձավ 5 տարեկան։ 2010-ի աշնանը օդնոկլասնիկին մտավ Mail.ru Group հոլդնիգի կազմի մեջ։ Այս գերհսկան իրեն առանձնացնում է այլ ցանցերից որպես «օգտագործողների կողմից հարազատների, ընկերների եւ գործընկերների հետ շփման ամենաճանաչելի եւ սիրելի սոցիալական ցանց»։

Նյութը պատրաստելիս օգտագործվել են ռուսական էլ. աղբյուրներ
Աղբյուրը. e-armenians.com

Հեղինակի մասին
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում -ը գրել է 583 հոդված:
թվիթեր  ֆեյսբուք  գուգլ+  լինքդին  յութուբ RSS 

 

Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 309 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ

{ 3 մեկնաբանություն… դիտիր դրանք ներքևում կամ ավելացրու նորը }

Sis Մարտ 23, 2011, 12:23 AM-ին

Կարող եք ասել, թե ներկայումս քանի մարդ է օգտվում օդնոկլասնիկի ցանցից:

Պատասխանել

Արթուր Մարտ 28, 2011, 8:26 PM-ին

շուրջ 50 միլիոն կամ էդ կողմերը…

Պատասխանել

Հասմիկ Մարտ 30, 2011, 8:24 PM-ին

Բավականին երկար ժամանակ օգտվում եմ օդնոյից: Ու չեմ հրաժարվի, քանի որ գտել եմ արտասահմանում բնակվող իմ դասարանցիներին ու հեշտությամբ շփվում եմ նրանց հետ մինչ օրս: Ամեն ինչ շատ պարզ է ու մատչելի է այս կայքում, դրա համար էլ երեւի ինձ դուր է գալիս:

Պատասխանել

Չմոռանաք գրել ձեր կարծիքը

Connect with Facebook

Ըստ Հայերեն.ամ
Գրել ՄԻԱՅՆ Հայերեն
Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Նախորդ գրառումը.

Հաջորդ գրառումը.