
Այսօրվա վեբ կայքն անհնար է պատկերացնել առանց սոցիալական տարածման կոճակների: Որքան էլ դրանք (հատկապես՝ ֆեյսբուքի կոդերը) ծանրացնում են կայքի էջերը կամ կոնֆլիկտ ստեղծում այլ ջավաների հետ, միևնույն է. այսօր սոց. կոճակները պարտադիր են:
Մենք գրում ենք մարդկանց համար ու պետք է չմոռանալ, որ մեր ստեղծած նյութերն ընթերցողներին հասնում են նաև սոցիալական ցանցերի շնորհիվ:
Իմ պարագայում, 2011-ի դեկտեմբերին բլոգն այցելել է ավելի քան 13 հազար մարդ: Ֆեյսբուքի մասնաբաժինը կազմել է 5.2%, թվիթերինը՝ 1.3%, գուգլ-պլյուսինը՝ 1.0% և օդնոկլասնիկի ցանցինը՝ 0.5%: Այս չորս ցանցերը միասին անցյալ ամիս ապահովել են բլոգի այցելուների գրեթե 8 տոկոսը:
Ձեր դեպքում սոց. ցանցերը գուցե ավելի օգտակար են ու ապահովում են ավելի մեծ տրաֆիկ: Ամեն ինչ կախված է վերաբերմունքից (ինքս իմ տեսակետը հստակ ներկայացրել եմ իմ առաջին «Բարձր տրաֆիկ. Կոտրում ենք բոլոր միֆերը» էլ. գրքում: Սակայն, ինչպիսի մոտեցում էլ դրսևորեք, կան միֆեր կամ հեքիաթներ, որոնց պետք չէ հավատալ, ու, առավել ևս, չարժի դրանք դարձնել «օրվա խնդիր»:
Ես կպատմեմ այդ միֆերից (ըստ իս) ամենավտանգավորի մասին: Պետք է որ հետաքրքրի:
Միֆ. Սոցիալական ցանցերը ոչ խելք են պահանջում, ոչ էլ գործ
Իհարկե, կա այս կետի ավելի ընդհանրական տարբերակը, երբ որոշ մարդկանց թվում է, թե կայք (կամ բլոգ) բացելը խելքի հետ այնքան էլ կապ չունի:
Ցանկացած լուրջ գործ պահանջում է ներդրում՝ ուղեղի, գումարի ու ժամանակի: Հաջողությունն ու հաջողակությունը երկնքից չեն թափվում, այլ ստեղծվում են մեր իսկ ուղեղով ու ձեռքերով: Ոչնչից ստեղծվում է միայն… ոչինչ: Եթե գումարելիները զրո են, վերջնական գումարը չի կարող զրոյից մեծ լինել:
Նույնը գործում է սոցիալական մեդիայի ոլորտում: Կան մարդիկ ու կազմակերպություններ, ովքեր սոցիալական մեդիայով առաջխաղացումը դարձրել են գիտություն (օրինակ՝ ֆեյսբուք մարքեթինգ): Կան մարդիկ ու կազմակերպություններ, ովքեր այս գործի վրա ծախսում են միլիոններ: Իսկ սա նշանակում է, որ սոցիալական ցանցերում հաջողություն հասնելու համար պետք է հասկանալ ոլորտն ու առաջնորդվել հիմնական սկզբունքներով ու միտումներով:
Կխնդրեի նաև ձեր մտքից հանել այն հեքիաթը, թե՝ երկուշաբթի օրը մտնելով սոց. մեդիա, ուրբաթ օրը այն կդարձնեք ձեր կայքի տրաֆիկի կայուն աղբյուր: Սոցիալական ցանցերը ժամանակ են պահանջում: Ինքս պատրաստ եմ այս գործին տրամադրել օրական ամենաշատը 30 րոպե: Ձեր դեպքում սա կարող է ձգվել ժամեր: Բայց, բոլոր դեպքերում, արժի մտածել ֆեյսբուքում անցկացրած ժամանակի նպատակասլացության մասին ու հիշել, որ ֆեյսբուքն ունի միայն օգնող-օժանդակող դեր: Արժի ավելի շատ հոգ տանել բուն կայքի մասին, այլ ոչ թե ընկնել ֆեյսբուքի ճիրանները:
Իհարկե, կան մեր գործը բավանականին հեշտացնող գործիքներ, որոնք, օրինակ, բլոգի գրառումներն ավտոմատ կերպով փակցնում են ֆեյսբուքյան կամ թվիթերյան պատին: Ինքս հաճույքով օգտվում եմ դրանցից: Բայց սա ամենը չէ, սա միայն մի փոքր մասն է: Ցանցերը ստեղծվել են շփվելու համար: Իսկ շփումը պահանջում է ժամանակ՝ որպեսզի ձեռք բերես դիմացինիդ վստահությունը: Իսկ վերջինս էլ պահանջում է խելք:
Մի խոսքով: Ֆեյսբուքն ու մյուս ցանցերը ժամանցային, բայց և գործարար հարթակներ են: Եվ, եթե ցանկանում եք հաջողության հասնել, ապա պետք է գործել: Խելացի՛ գործել:
Վերջում այն մասին, թե ինչո՞ւ եմ «սոցիալական ցանցերը ոչ խելք են պահանջում, ոչ էլ գործ» միֆը համարում ամենավտանգավորը: Կան մարդիկ, ովքեր հրապուրվում են այս դրույթով, սկսում ժամանակ վատնել իրենց անգործությամբ, ու վերջում էլ հիասթափվում՝ այդպես էլ չտեսնելով որևէ զգալի արդյունք:
Ի՞նչ կասեք, համոզեցի՞…
Աղբյուրը՝ e-armenians.com
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին եւ ընթերցեք իմ էլ. գիրքը:
Մեր բլոգում Artur-ը գրել է 544 հոդված:
Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 235 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ







{ 11 մեկնաբանություն… դիտիր դրանք ներքևում կամ ավելացրու նորը }
Ճիշտն ասած սրա մասին կցանկանայի հարցնել…. <> ինչպեՍ?
Ճիշտն ասած, չհասկացա, թե ինչի մասին կցանկանայիր հարցնել, առավել եւս չհասկացա, թե ինչպե՞ս հարցդ ինչին է վերաբերվում:
Տպավորութունս այնպիսին է, որ հարցիդ սկիզբը մտքում ես գրում, մնացածը՝ այստեղ:
Իհարկե համոզեցիք: Ինքս նկատել եմ, որ ֆեյսբուքում հաջողության գաղտնիքը ակտիվ շփվելն է:
Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն!
Էհ… ջահել ես, ջահե՜լ… ու քեզ թվում է ահագին ջղայնացա, հա՞: Քանի որ թեմայից դուրս է, քեզ կպատասխանեմ այլ կերպ ու այլ ձեւերով:
Սա ընդամենը խոսումա քո մարդկանց հանդեպ ոչ հարգալից, մարդկանց կարծիքները առհամարող բնույթի մասին: Բայց բան չմնաց, ոչինչ
Հարգելի Արթուր պետք է նշեմ, որ համակարծիք եմ Ձեզ հետ ոչ միայն բլոգում սոցիալական ցանցերի կոճակների առկայության հարցում, այլև այն հարցում, որ տարածումը հատուկ մոտեցում է պահանջում, քանի որ գաղտնիք չէ, որ այն ինտերնետ մարքեթինգի մի մասն է կազմում:
Ինձ որ հաստատ համոզեցիր: Մինչ այս լուրջ չէի վերաբերվում սոց. կայքերից այցելություններ ստանալու գաղափարին, բայց հիմա հասկանում եմ, որ արժե, գոնե ծանրութեթև անել այդ հնարավորությունը, նամանավանդ վերջին ժամանակներում մի քանի անգամ հանդիպել եմ սոց. կայքեր, որոնք հատուկ ստեղծված են գործարար շփման համար:
Չսիրեցի ոչ ֆեյսբուքը, ոչ էլ մյուս ցանցերը: Կենդանի շփումից լավ բան չկա
Նառա, այնպես չէ, որ իմ ուշքն այդ ցանցերի համար գնում է, բայց երբեմն օգտակար են, երբեմն էլ ստիպված ես օգտվել:
Իմ խորին համոզմամբ սոցիալական ցանցերը տեղներով մեկ միֆ են, որոնք գուցե մի քիչ օգուտ տալիս են, բայց ավելի շատ վնասաբեր են: