Ֆեյբուքը կասեցնում է FBML-ն ու անցնում iFrame-ի

Հեղինակ՝ Artur  ·  27-01-2012 (Թարմացվել է՝ 26-01-12)

Բաժին՝ Սոցիալական մեդիա

ֆեյսբուք fbml

Բավականին ամիսներ առաջ Ֆեյսբուքը պաշտոնապես հայտարարեց, որ 2012-ի հունիսի 1-ից սկսած դադարեցնելու է FBML ծրագրային ապահովումը:

Ամիսներն արագ գլորվում են, ու օրերից մի օր կգա նաև մանուկների պաշտպանության օրը՝ հունիսի 1-ը: Ու մենք, ինչպես միշտ, հունիսի 1-ից մեկ-երկու օր առաջ իրար կխառնվենք՝ մեր ֆեյսբուքյան էջերը հարմարեցնելու այս փոփոխությանը:

Ես ցանկանում եմ խախտել այս սովորույթն ու 4 ամսից քիչ ժամանակ առաջ զգուշացնել այդ մասին, նաև պատրաստել ձեզ Ֆեյսբուքի կողմից FBML-ից հրաժարվելու իրողությանը: Ի վերջո, բոլորիդ մոտ էլ հարց կծագի՝ եթե FBML-ը կասեցվեց, ապա դրա փոխարեն ի՞նչ է նախաձեռնելու մեծն Ֆեյսբուքը:

Նախ, հիշեցնեմ, որ FBML-ն լայնորեն կիրառվում էր ֆեյսբուքյան էջերում, որպեսզի ստեղծվեն նոր tab-եր: Ոմանք հմտորեն օգտվում են նաև FBML-ի հիման վրա պատրաստված ֆեյսբուքյան մինի-ծրագրերից (FBML apps):

Ասեմ անմիջապես, Ֆեյսբուքը FBML-ը ոչ մի նոր հնարավորությամբ չի փոխարինելու, այլ… վերադառնալու է iframe-ներին:

Ասում են, որ iframe-ը թույլ կտա ստանալ ավելի կատարյալ ձևավորում: Սակայն, ըստ իս, ամենակարևոր պատճառը iframe-ի թեթևությունն է: Հասարակ օրինակ, որին ծանոթ եք բոլորդ. ձեր կայքում ֆեյսբուքյան iframe-ային կոճակն ավելի արագ է «բացվում» ու էջն այնչափ չի ծանրացնում, որքան FBML-ային լայքը:

Մի խոսքով: Ես տեղեկացրի: Հետո չասեք, թե՝ դուք քնած, ես թաքուն-թաքուն իմ ֆեյսբուքյան կոդերը փոխեցի: :)

Աղբյուրը՝ e-armenians.com

Հեղինակի մասին
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին եւ ընթերցեք իմ էլ. գիրքը:
Մեր բլոգում -ը գրել է 544 հոդված:
թվիթեր  ֆեյսբուք  գուգլ+  լինքդին  յութուբ RSS 

 

Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 235 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ

{ 2 մեկնաբանություն… դիտիր դրանք ներքևում կամ ավելացրու նորը }

Anna Հունվար 27, 2012, 11:22 PM-ին

Անկեղծ ասած Facebook-ն արդեն իսկ հոգնեցրել է իր փոփոխություններով :)

Պատասխանել

Արթուր Հունվար 27, 2012, 11:35 PM-ին

Բայց թե, իրականությունն այն է, որ մենք դեռ ստիպված ենք օգտվել այս ցանցից ու զգալ վերջինիս եւ լավ, եւ վատ կողմերը:

Պատասխանել

Չմոռանաք գրել ձեր կարծիքը

Թվիթեր-լոգին

Connect with Facebook

Ըստ Հայերեն.ամ
Գրել ՄԻԱՅՆ Հայերեն
Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Նախորդ գրառումը.

Հաջորդ գրառումը.