
Բոլորս էլ գիտենք. Գուգլ-պլյուս ցանցը դեռ չի տալիս պրոֆիլի նորմալ հղում ունենալու հնարավորություն: Գրեթե համոզված եմ, որ օրերից մի օր ֆեյսբուքյան տիպի օպտիմալ URL-ներ կհայտնվեն նաեւ այս ցանցում:
Մինչ այդ, դուք կարող եք օգտվել մի պարզ եւ անվճար առցանց գործիքից, ինչպես արել եմ ինքս եւ իմ Google+ հասցեն կրճատել-դարձրել http://gplus.to/earmenians:
Ինչպե՞ս կարճացնել Google+ պրոֆիլի հղումը
Այցելեք հղումների կարճացման gplus.to կայքէջը, ձախ դաշտում ընտրեք Ձեր նախընտրած ծածկանունը (username), իսկ աջում՝ Ձեր գուգլ-պլյուսի նույնականացման համարը (ID): Սեղմեք՝ add կոճակը, եւ ստացեք կարճացված հղումը, որը կունենա այսպիսի կառուցվածք՝
gplus.to/username

Մնում է հասկանալ, թե որտեղի՞ց գտնել Google+ ցանցի Ձեր պրոֆիլի ID-ն:
Մուտք գործեք Ձեր Google+ հաշիվը, սեղմեք Ձեր պրոֆիլի թաբը, եվ դիտարկչի հասցեների դաշտում հայտնված հղման կազմից վերցրեք (copy արեք) ՄԻԱՅՆ թվերի շարքը:
Իմ օրինակում՝ https://plus.google.com/101410086357119057334/posts, ուստի իմ Google+ ID-ն կլինի՝ 101410086357119057334:
Բոնուսային նկար

Գուգլ+ ցանցում օգտվեք ստեղների այսպիսի զուգակցումներից
Այսքանը:
Քանի չեմ մոռացել, Ձեր գուգլ-պլյուսը մտնելիս, չմոռանաք այս գրառմանը +1 նշանակել (շնորհակալ եմ):
Աղբյուրը՝ e-armenians.com
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում Artur-ը գրել է 583 հոդված:
Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 309 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ







{ 0 մեկնաբանություն… ավելացրու նորը }