
Կհիշեք երեւի, որ ամիսներ առաջ մեկ-երկու օրով այս կայքում բլոգի ստանդարտ մեկնաբանություններից առաջ տեղադրեցի ֆեյսբուքյան կարծիքների հոսքը: Հետո՝ հանեցի: Օրեր անց փորձեցի ներմուծել ֆեյսբուք-լոգինը, ու դարձյալ մեկ-երկու օրից հեռացրեցի:
Գիտեմ, որ ժամանակ առ ժամանակ նման փորձերի դիմում են ինձ ծանոթ եւ անծանոթ բլոգերները: Եվ նրանց մի մասն, ի տարբերություն ինձ, սկսում է կայուն կերպով օգտվել այս հնարավորությունից:
Ես որեւէ ցանկություն չունեմ այդ բլոգերներն ապացուցելու կամ համոզելու հակառակը: Ես պարզապես ցանկանում եմ լսել Ձեր կարծիքը եւ փորձը:
Սկսեմ ինձնից: Ինչո՞ւ ես չհավանեցի ֆեյսբուք-մեկնաբանությունները (նաեւ՝ ֆեյսբուք-լոգինը):
Նախ, այդ դաշտը բացվում է բավականին ուշ (առավել եւս, եթե ֆեյբուքյան մեկնաբանությունները բազմաթիվ են): Բացում ես էջը ու սպասում, թե երբ ֆեյսբուքյան loading-ը կվերափոխվի մեկնաբանությունների:
Հաջորդը, ֆեյսբուքյան (եւ ոչ ֆեյսբուքյան) ցանկացած նոր պլագին կամ կոդ ծանրացնում է էջը: Ինքներդ գիտեք, որ ինքս «մինիմալիստ» եմ, «ավելորդ ճոխություններ» չեմ սիրում եւ պահում եմ այն պլագինը, առանց որի իրոք չեմ կարող:
Երրորդն, իմ կարծիքով, երկու տեսակի մեկնաբանությունները շփոթեցնող են: Բացում ես գրառումը եւ չգիտես, թե ինչի՞ց սկսել՝ ստանդարտ բլոգ-մեկնաբանությունների՞ց, թե՞ ֆեյսբուքյան կարծիքներից:
Այուհետեւ, ֆեյսբուքյան մեկնաբանությունները բլոգի այդ դաշտը դարձնում են ֆեյսբուք: Նկատի ունեմ, ոչ հազվադեպ այդ դաշտն իր ֆիքսված ձեւով եւ գույներով կարող է եւ չհամապատասխանել բլոգէջի ընդհանուր ձեւավորմանը:
Եվ վերջապես, (իմ մոտ) ֆեյսբուք-լոգինը կոնֆլիկտ առաջացրեց ֆեյսբուքյան մյուս հավելումների հետ (օրինակ՝ լայք-հաշվիչը սկսեց «չֆռալ»):
Այս կետերով ես ներկայացրեցի զուտ իմ սուբյեկտիվ կարծիքը, որը կարող է եւ իրականությանը չհամապատասխանել: Ահա թե ինչու եմ ցանկանում լսել նաեւ Ձեզ:
Ակնկալում եմ ակտիվ քննարկումներ:
Կանխավ շնորհակալ եմ:
Աղբյուրը՝ e-armenians.com
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում Artur-ը գրել է 583 հոդված:
Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 309 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ







{ 13 մեկնաբանություն… դիտիր դրանք ներքևում կամ ավելացրու նորը }
էկա. լավ, սկսեցի իմ կարծիքն այս ամենի մասին:
Առաջին հերթին, ֆեյսբուքի մեկնաբանությունների հնարավորությունը, կարծում եմ, պարտադիր պետք է տեղադրել, կամ գոնե մինիմում կայքը կապել ֆեյսբուքի հետ:
Անձամբ ինձ, կարող է օրական 10 կայք է դուր գալիս, դե արի ամեն անգամ տարբեր տեղեր գրանցվիր, եւ տարբեր գաղտնաբառեր գրելով, արի հիշիր, թե որտեղ ինչ գաղտնաբառ ես գրել: Հարց. ինչո՞ւ չգրել բոլոր տեղերում մեկ միասնական գաղտնաբառ, որովհետև, եթե այդ կայքերից մեկը կոտրեն, ապա իմ գաղտնաբառը կիմանան, և իրենց համար բոլոր այդ կայքերում հասանելի կդառնա:
Բայց, ամենից զատ, ամենավատն ամեն անգամ տարբեր տեղեր գրանցվելն է, որը անհարմարություն է ստեղծում: Համոզված եմ, որ շատ մարդիկ կուզենան այս բլոգում կարծիքներ թողնել, բայց չեն ցանկանում գրանցվել, ու նրանց համար այդ հնարավորութունը միացնելը հնարավորություն կտա դա անելու:
Ինչ վերաբերվում է մինիմալիստականին, ներկա պահի դրությամբ ինտենետը Հայաստանում կարող եմ ասել այնքան է զարգացել, որ հաստատ այդ 1 հավելումի ծանրություն ոչ մեկ չի զգա:
Եվ, ի վերջո, ես կարծում եմ, որ շուտով կգա ժամանակը, երբ այլևս պետք չի լինի գրանցվել տաբեր կայքերում, կլինի միասնական մի տեղ, որտեղ գրանցվելով, մուտք կգործես աշխարհում առկա բոլոր կայքերը, ոնց որ անձնագրի նման, ամեն երկրում նոր անձնագիր հանել պետք չի լինի, մեկ անձնագիրը կարող ես օգտագործել աշխարհի բոլոր երկրներում:
Տիգրան ջան, շնորհակալ եմ բովանդակալից պատասխանիդ համար: Մեկ գրանցում՝ մուտք բոլոր կայքեր մտքին համաձայն եմ, բայց դեռ լրիվ միասնական չկա: Իհարկե, ֆեյսբուք-քոննեկտն առաջատարն է, բայց ոչ ունիվերսալ: Որոշ կայքեր սիրում են Twitter-connect-ը, իսկ OpenID-ի փորձ եղավ, բայց կարծես թե ոչ բոլորն են դրան կողմ: Դե քանի դեռ ամեն մեկն իրենն է առաջ տանում (ու զարմանալի է, որ գուգլը դեռ լուռ ու մունջ է), միասնական անձնագրի պահը մոտակա տարիներին դժվար թե իրականություն դառնա: Թեեւ, ո՞վ գիտի…
Դե, էջի ծանրանալն ինտերնետի արագության հետ այնքան էլ կապ չունի
Ինտերնետս ահագին արագ է, բայց քո բլոգի էջը բացելիս այնուամենայնիվ, մի քանի վայրկյանանոց loading-ը տեսա:
Դու քո մոտ դրել ես միայն ֆեյսբուք-քոմենթը, տեսա ու գնահատեցի, բայց հիշիր, որ այդ մեկնաբանությունները ոչ թե քոնն են, այլ ֆեյսբուքինը, ու եթե մի օր Ցուկերբերգի տրամադրությունն ընկավ, քո ողջ մեկնաբանությունները կկորչեն (չի բացառվում, որ նաեւ՝ անհետ): Ոչ էլ կարող ես բեքափ անել նման տհաճ դեպքերի համար: Այսինքն, որ մի բան քոնը չի լինում, մի քիչ անվստահություն է ներշնչում (ինձ՝ հաստատ): Սա համարում եմ լուրջ թերություն:
Բլոգում մեկնաբանելիս եթե օգտագործես նույն անունը եւ նույն էլ. փոստի հասցեն, ապա միայն առաջին մեկնաբանությունը կհրապարակվի հաստատումից հետո, մնացածն ավտոմատ կերպով է, ասել կուզեմ, որ պետք չէ գրանցվել, այլ միայն նշել անուն-էլ. փոստ: Իհարկե, սա ավելի անհարմար է, քան ֆեյսբուք-քոննեկտը:
Կրկին անգամ՝ մերսիներ քննարկումը նախաձեռնելու համար: Տեսնենք, թե մյուսներն ի՞նչ կասեն: (Մի՞թե համախոհ չեմ ունենալու
)
Արթուր ջան ես արդեն մի քանի օր է ինչ տեղադրել եմ իմ բլոգում ֆեյսբուք մեկնաբանություններ, բայց մինչև հիմա ժողովրդի լեզվով ասած յոլլա չեմ գնում հետը: Նախ իրոք ճիշտ ես ասում դանդաղա լոդ լինում մեկնաբանությունները, հետո որ երկու տեսակի մեկնաբանություն շփոթեցնում է: Բացի դրանից գիժ գիժ բաներ շատա անում: Մի խոսքով դեռ համբերում եմ, բայց որ սենց շարունակվի մի քանի օրից հանելու եմ
Չգիտեմ ինչու, բայց ես Արթուրի հետ համաձայն եմ:
Չգիտեմ ձեզ մոտ ոնց, բայց ինձ մոտ շատ նորմա աշխատում է, ինչոր գժությոններ էլ չի անում, ես հատուկ պլագին եմ ավելացրել “Facebook Comment for Wordpress” սրա միջոցով, ամեն ինչ նորմալ է ստացվում:
Տիգրան ջան իմ մոտել է էտ պլագինը, բայց գիժ բաներ իմ մոտ շատա անում
Թերություններից կնշեմ նաև նոր մեկնաբանության վերաբերյալ հիշեցում (notification) չի գալիս, և ստիպված եմ եղել պատասխանել, օրինակ մեկ ամիս առաջվա մեկնաբանությանը, որը չեի նկատել: Հստակ չգիտեմ այս թերությունը ուղղել են թե դեռ այսպես է:
Առավելութուններից է որ մարդիկ կարող են քննարկել քո գրառումը իրենց ընկերների շրջանում, ֆբ-ում, առանց կայք այցելելու և ակնթարթորեն (կամ այցելելով):
Տեխնիկական խոտաններ կարող են առաջանալ js ֆայլի (all.js) կրկնակի միացումից (այսինքն ունենաք միքանի ֆբ գործիքներ (share,like,comments…), որոնք ամեքն իրենց հերթին կբեռնեն այդ ֆայլը միքանի անգամ) կամ այլ js-ների հետ կոնֆլիկտ տան, իսկ ընդհանրապես իմ մոտ նորմալ է աշխատում
Ինչևէ, ցույց կտա ժամանակը, թե անհրաժեշտ է արդյոք տեղադրել այս հնարավորությունը…
Իսկ միասնական լոգին համակարգին կողմ եմ, թեև հասկանում եմ, որ դա կունենա նաև իր տեխնիկական դժվարությունները, այսինքն ու՞մ պետք է պատկանեն այդ բազաները, ով պետք է կարգավորի և ինչ հիմունքներով կտրվեն հաշվի տվյալները, գուցե և դա նման լինի դոմեյնների գրանցմանը: Իսկ անհրաժեշտությունը արդեն շատ է զգացվում
Տիգրան ջան, շնորհակալ եմ խորհուրդներիդ համար: Այն, որ մյուս ֆբ-պլագինների ու կոդերի հետ կոնֆլիկտներ լինում են, դրանում համոզվել եմ ինքս:
Օրինակ, Արխանգելոյի մոտ մեկ այլ խնդիր կա, ու արդեն մի քանի օր է, լուծումը չի գտնվում: Խոսքն այն մասին է, որ բլոգի որեւէ մի գրառում ֆեյսբուքում share անելիս, երբ հղումը attach ես անում, ամեն ինչ նորմալ է (վերնագիր-summary-նկար), բայց հենց post ես անում, նկարագրությունն ու նկարը կորչում են, ու մնում է միայն հղումը: Միգուցե մեկնումեկն իմանա նաեւ այս խնդրի լուծումը: Կխնդրեի լուսաբանել:
Ողջույն բոլորին
Իմ կարծիքով, մուտքային միասնական համակարգ երբեք չի լինի այն պարզ պատճառով, որ ինտերնետը միատար ու կենտրոնացված համակարգ չէ, ու մրցակցությունը երբեք թույլ չի տա մեկին` անգամ գուգլին բոլորի կողմից ընդունվել միանշանակ առաջատար:
Սակայն պետք չէ ընկալել, որ ես չէի ուզենա, որ լիներ միասնական մուտքի համակարգ:
Ես Արթուրի հետ համամիտ եմ 100%-ով, քանի որ ինքս էլ մինիմալիստ եմ:
Ամեն հարց կարելի է դիտարկել մի քանի տեսանկյունից: Մեկնաբանելու հետ կապված գրանցման կամ մուտքագրման բարդությունը ունի նաև առավելություներ: Դա հանգեցնում է այն բանին, որ մեկնաբանություննները առավել արժեքավոր են դառնում: Դա կարծես յուրահատուկ ֆիլտր է: Ինչպես իր հոդվածներից մեկում նշել Արթուրը, ամեն ինչի 80%-ը արժեքավոր չէ: Մեկնաբանությունների դեպքում այս թիվը իրական է, ու գրանցման “բարդություն” առաջացնող ֆիլտրացիան թույլ է տալիս մաքրել անարժեք մեկնաբանությունները:
Համեմատեք ֆեյսբուքյան ու ուղղակի մեկնաբանությունները Ձեր կայքերում:
Ես ինքս 1 ամիս օգտագործելուց հետո հրաժարվեցի ֆեյսբուքյան բոլոր պլագիններից, բացի “like” ու “send” -ից:
Բոլորիդ մաղթում եմ “Հետաքրքիր ու արժեքավոր մեկնաբանություներ Ձեր կայքերում”:
Ազատ ջան, ողջույններս ու շնորհակալություններս…
Վաղուց է չկայիր, արդեն անհանգստանում էի: Ֆիլտրի պահով մտքովս չէր անցել, եւ կարդալով գրածդ, նոր հասկացա, որ սա թերեւս ամենակարեւոր տարբերություններից է: Ֆեյսբուքյան մեկնաբանություններն ի սկզբանե միտված են թեթեւ լինելու, իսկ ստանդարտ բլոգային մեկնաբանությունները ավելի լրջոտ են: Համաձայն եմ լրիվությամբ:
Ողջույն
Ես միշտ այստեղ եմ ու կարդում եմ ամեն ինչ առանց բացառության, պարզապես չեմ գրում երբ տարբերվող ասելիք չունեմ:
Ես նշել եմ, բայց էլի կասեմ, անկախ այն բանից թե ինչ է գրված, ես կարդում եմ, որովհետև հաճույք եմ ստանում այն շարադրման ոճից, որով դու ես գրում:

Ես ևս մեկ անգամ համոզվում եմ. այնքան կարևոր չէ ինչ ես ասում, որքան կարևոր է ինչպես ես ասում: Դե սրան էլ ավելացնեմ, որ դու միշտ ասելիք ունես …
Ուրեմն ես էլ կարդալու պահանջ:
ՀԳ
Թե կընդունես`…. նկարդ փոխի, որ իրական Արթուրին նման լինի` հետաքրքիր ու ժպտացող
Ազատ ջան, գոհ եմ ի սրտե: Առաջարկդ ընդունեցի, մնում է նորմալ նկար գտնեմ, իսկ մինչ այդ, առաջարկում եմ “հիանալ” իմ եւ բլոգի մասին պատմող էջիս նկարով