
Ֆեյսբուքը համացանցային համայնք է: Այն ընկերների, աշխատակիցների, համախոհների եւ անգամ անծանոթ մարդկանց միջեւ վիրտուալ շփման հիանալի միջավայր է:
Ֆեյսբուքյան ծրագրերը (applications) թույլ են տալիս ինտերնետում հաղորդակցվել, քննարկել, դիտել, լսել, խաղալ, զվարճանալ եւ այլն:
Այս հոդվածում Ձեզ կներկայացնեմ, թե ինչպես է կարելի ֆեյսբուքում ստեղծել հարցումներ: Ինքս կստեղծեմ մի հարցում, եւ փուլ առ փուլ կանցնենք սկզբից մինչեւ վերջ:
Ինչո՞ւ հարցում, ո՞ւմ եւ ի՞նչ հարցնել
Գուցե առաջին հայացքից հարցումը թվա օնլայն ժամանակ վատնելու հերթական «ախմախությունը»: Մեկի համար այն կարող է լինել անիմաստ, իսկ մյուսի համար՝ կարեւոր քայլ:
Հարցումը կարեւոր միջոցառում է հատկապես առեւտրային ընկերությունների համար, ովքեր հաստատ կցանկանան հասկանալ, թե ինչպես են հաճախորդները գնահատում իրենց ապրանքների ու ծառայությունների որակը, ինչ գանգատներ եւ բողոքներ կամ ինչ առաջարկություններ եւ ցանկություններ ունեն: Այսպիսով, հարցումը հետադարձ կապի արդյունավետ միջոց է:
Հարցումը նաեւ Ձեր ինտերնետային համայնքի հետ կապն աշխույժ պահելու ուղի է: Չմոռանանք, որ ֆեյսբուքն առաջին հերթին շփվելու միջոց է, իսկ հարցումը՝ հարցադրումներ բարձրացնելու հիանալի առիթ:
Ստեղծում եմ իմ առաջին ֆեյսբուք-հարցումը
Տեղյակ եք երեւի, որ մեր բլոգը ֆեյսբուքում ունի իր էջը – facebook.com/earmenians. հենց այս էջում էլ կստեղծեմ իմ առաջին օնլայն հարցումը:
Ֆեյսբուքն ունի իր հարցումների բաժինը (Questions), որի հղումը կարող եք գտնել Ձեր այցեքարտի նկարից ներքեւ:

Ֆեյբուք հարցումներ
Նման հարցումները զուտ ժամանցային նշանակություն ունեն, նաեւ՝ ճանաչողական (կարող է հետաքրքրել, թե մարդիկ ինչպես են պատասխանում այս կամ այն հարցին՝ ըստ տոկոսային հարաբերությունների): Դուք կարող եք նաեւ հարցերից մեկնումեկը վերաուղղել Ձեր ընկերներից մեկնումեկին (tag անելու միջոցով):

Ֆեյսբուք հարցի օրինակ
Սակայն խոսքս այն հարցումների մասին է, որը կարող ենք ստեղծել ինքներս մեր իսկ էջերում (Facebook Pages), իսկ հարցերն էլ վերաբերվեն մեզ հետաքրքրող կոնկրետ թեմայի:
Ֆեյսբուքը փայլում է իր առատությամբ, այնպես որ հարցում կազմելու համար կան տարբեր ֆեյսբուքյան ծրագրեր: Ես կօգտվեմ դրանցից մեկից, որը կոչվում է Հարցում (Poll):
Poll-ն արտաքնապես նման է նախորդ տարբերակին՝ Questions-ին: Սակայն առաջինն օժտված է մի շարք լրացուցիչ հնարավորություններով: Օրինակ, դուք կարող եք թաքցնել պատասխանները, որոնք կարող են ազդել դիմացինի պատասխանի վրա: Կամ էլ կարող եք շատացնել հնարավոր պատասխանների քանակը: Կան նաեւ վճարովի հնարվորություններ: Տեղեկացնեմ միայն, որ Poll-ից օգտվում են ABC-ն, 20th Century Fox-ը, Nintendo-ն, Pepsi-ն եւ այլ հռչակավոր ընեկերություններ:
Քայլ 1. Ընտրում եւ մեր հաշվին ենք ավելացնում Poll ծրագիրը
Ինչպես ֆեյսբուքյան ցանկացած ծրագրի դեպքում էր, մինչեւ օգտագործելը Poll-ը նախ պետք է ավելացնել մեր հաշվի ծրագրերին (My Applications):
Այս փուլում, ֆեյսբուքի Ձեր հաշիվը մուտք գործելուց հետո (login), պարզապես այցելեք Poll-ի էջը (Go to App) եւ թույլատրեք, որպեսզի այս ծրագիրը «կպնի» Ձեր հաշվին (Request for Permission):

Facebook Poll Application

Request for Permission
Սեղմում ենք «Allow» (թույլատրել):
Քայլ 2. Ընտրում ենք հարցման դրույթները
Երբ ծրագիրը «կպցնում» ենք մեր հաշվին, ֆեյսբուքի պատուհանին հայտնվում է այսպիսի մի հրահանգ-առաջարկություն, ըստ որի 30 վայրկյանը բավական է, որ ստեղծեմ իմ առաջին հարցումը:

Start creating your Poll
Սեղմում ենք «Click here to get started » (սկսելու համար սեղմել այստեղ): Ահա եւ իմ առաջին հարցման դրույթները:
- Post to Page (Որ էջում պետք է ցուցադրվի). ես կընտրեմ SEO Web Blog-ը:
- Question (հարցը). ի՞նչ եմ հարցնելու մարդկանց, այստեղ կձեւակերպեմ հարցս:
- Options, one per line (պատասխաններ, յուրաքանչյուրն առանձին տողում). իմ ներկայացրած հարցի պատասխանների տարբերակները, յուրաքանչյուրն առանձին տողում:
- Vote button caption (քվեարկելու կոճակի անվանումը). կարող է լինել՝ «քվերակել» կամ որեւէ այլ բառ:
- Այնուհետեւ թվարկվում են հարցման այլ լրացուցիչ դրույթներ՝ Post poll on the page’s wall (ցուցադրել էջի գլխավոր էջում), Show voters’ faces to friends (ցուցադրել քվեարկողների ավատարներն իրենց ընկերներին): Երրորդ կետը զուտ մասնավոր նշանակություն ունի՝ բաժանորդագրվել այս ծրագրի նորություններին եւ այլն:
- Հաջորդը վճարովի ծառայություններն են, որի կարիքը չունեմ:

Create a Poll
Քայլ 3. Կազմում եւ հրապարակում եմ հարցումս
Դե, այս մասը երեւի չպատմեմ: Ամեն ինչ ավելի քան պարզ ու հասկանալի է:
ԱՀԱ ԵՎ ԻՄ ՀԱՐՑՈՒՄԸ: Մասնակցեք եւ կիսվեք Ձեր կարծիքներով:
Աղբյուրը. e-armenians.com
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում Artur-ը գրել է 583 հոդված:
Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 309 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ







{ 0 մեկնաբանություն… ավելացրու նորը }