Բլոգ-MAP

Հարգելի՛ այցելու, ես պատրաստել եմ այս էջը, որպեսզի քեզ ծանոթացնեմ մեր կայքի ամբողջական կառուցվածքին և բովանդակությանը:

e-Armenians.com-ը կարելի է բաժանել բովանդակային 6 հիմնական մասերի։

  1. Կայքի կորիզը բլոգն է, որի գրառումները խմբավորված են ըստ թեմատիկ բաժինների և ներկայացված են ըստ ժամանակագրական հերթականության (նոր գրառումներից դեպի հները)։ Բլոգը ստեղծվել է WordPress հարթակի հիման վրա և օժտված է արդյունավետ շփման բոլոր հնարավորություններով։

    Թույլ տուր տեղեկացնել, որ մինչ այժմ բլոգի RSS-լրահոսին բաժանորդագրվել են 0 ընթերցող։ Ես ինքս ատում եմ սփամը և իրենց էլ. փոստի հասցեներն ինձ տրամարած մարդկանց նամակ եմ ուղարկում միայն նոր գրառումների մասին տեղեկացնելու և, հազվադեպ դեպքերում, այլ կարևոր նորություններ հաղորդելու համար։

    Եթե մինչ այժմ խուսափել ես օգտվել այս ծառայությունից, ապա փորձիր հենց հիմա (ցանկացած ժամանակ դու կարող ես հրաժարվել այս էլ. ծանուցումից)։ Պարզապես նշիր քո էլ. հասցեն և սեղմիր «Բաժանորդագրվել RSS-ին» կոճակը։

  2. Որպես բլոգին հարակից և լրացնող բաժին, վեբ ֆորումը թույլ կտա քեզ նախաձեռնել և մասնակցել ավելի ազատ և անկաշկանդ քննարկումներին։ Ֆորումի համար ընտրել եմ վեբ կայքերի կատարելագործման խնդիրներին անմիջականորեն առնչվող թեմաներ։
  3. SEO հավաստագրման բաժինը դարձյալ վորդպրեսի հարթակի վրա է, սակայն այն ոչ թե ստանդարտ գրառումների, այլ վեբ կայքերի SEO-գնահատման դեռևս անվճար ծառայություն է։ Եթե դիմած կայքը համապատասխանում է սահմանված որակի չափորոշիչներին, ապա 1 տարով այն տեղ է գտնում բլոգի SEO հավաստագիր ստացած կայքերի բաժնում։
  4. Ինտերնետային հեռարձակման բաժինը կրկին ստեղծվել է վորդպրեսի հարթակի վրա։ Այստեղ տեղ են գտել հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով որոշ հանրահայտ առցանց հեռուստաալիքներ։ Բաժինը զուտ ժամանցային նշանակություն ունի, որտեղ դու կարող ես սովորական գրառման պես թողնել քո կարծիքը։
  5. Հայկական կայքերի կայքադարանը, ինչպես հուշում է անվանումը, տարբեր բաժինների և ենթաբաժինների ներքո խմբավորված վեբ կատալոգ է։ Կայքադարանում գրանցվելու համար կարող են դիմել հայալեզու կամ հայկական այն կայքերը, որոնք համապատասխանում են որոշակի պայմաններին։
  6. Վեբ վարպետների գործիքները օգտակար միջոցներ են, որոնք կօգնեն քեզ՝ գնահատելու քո և այլ կայքերի հանրաճանաչությունը, ցուցադրելու PageRank-ի բաններներից մեկնումեկը, ստուգելու կայքի ներքին հղումները, չափելու քո տան կամ աշխատանքի վայրի ինտերնետ-կապի արագությունը, ստեղծելու FavIcon և ճշտելու համակարգչիդ IP հասցեն։
  7. Վերջապես, կայքում դու կտեսնես նաև փոքրաքիվ առանձին էջեր, որոնք ունեն հավելյալ, բացատրող և օժանդակող նշանակություն։ Այս էջը նույնպես կայքի առանձին էջերից մեկն է։ e-Armenians.com կայքի հիմնական էջերն են՝

Ես դիտմամբ էլ. ներբեռնելի գրքերը նշեցի ամենավերջում, որպեսզի մեկ անգամ ևս քեզ հիշեցնեմ այդ մասին։ Դրանք անվճար են (սա վերևի RSS-հոսքերին բաժանորդագրվելու հետ կապ չունի և պահանջում է առանձին գրանցում)։

Պարզապես նշիր քո էլ. հասցեն և սեղմեր «Ուղարկել գրքերը» կոճակը։

Վերջ, մեր էքսկուրսիան ավարտվեց։ Հիմա արդեն կարող ես վերադառնալ կայքի շքամուտք և ծանոթանալ բովանդակությանը։

Քեզ՝ բարի նավարկում։