SEO CertifiedTM ծառայությունը կայքի տնօրեններին ու վեբվարպետներին հնարավորություն է տալիս տեղեկանալ եւ այցելուներին տեղեկացնել իրենց կայքերի SEO-կարգավիճակի մասին։ Սա բացառապես անվճար ծառայություն է. Ձեզնից կպահանջվի միայն ուղարկել Ձեր կայքի տվյալները, մինչեւ 1 շաբաթվա ընթացքում ստանալ այդ կայքի «SEO-էպիկրիզը» (SEO-գնահատականը), ըստ անհրաժեշտության՝ կատարել համապատասխան ուղղումներ, եւ, գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելուց հետո, կայքում տեղադրել վերջինիս SEO-որակը խորհրդանշող բաններներից որեւէ մեկը։
Ինչե՞ս կարող է SEO CertifiedTM ծառայությունը նպաստել Ձեր կայքի առաջմղմանը
- Մեր մասնագետների (որպես «անկախ գնահատողների») կարծիքը թուլ կտա ստանալու կայքի վերաբերյալ անաչառ տվյալներ՝ ինչքանո՞վ է այն համապատասխանում գուգլի եւ մյուս հիմնական որոնող համակարգերի պահանջներին, ի՞նչ թերություններ կան, որոնց ուղղելը միայն կնպաստի կայքի առաջմղմանը եւ վարկանիշի բարձրացմանը։
- Այցելուները կտեղեկանան այն մասին, որ Ձեր կայքը ենթարկվել է անկախ փորձաքննության եւ ստացել SEO CertifiedTM հավաստագիրը։ Նման գնահատականին արժանանալը կբարձրացնի Ձեր կայքի նկատմամբ այցելուների վստահությունը եւ հարգանքը։
- Դուք հնարավորություն կստանաք ծանոթանալու կայքի վերաբերյալ մեր այցելուների կարծիքներին եւ մեկնաբանություններին. նման հետադարձ կապը թուլ կտա մեկ անգամ եւս տեղեկանալու եւ հասկանալու «երրորդ մարդկանց» կարծիքը Ձեր կայքի վերաբերյալ։
- Բավականաչափ «դիտումներ եւ կարծիքներ հավաքելով», Ձեր կայքի հղումը կարող է իր տեղը գտնել մեր ծառայությունը ներկայացնող բոլոր էջերում՝ ամենաշատ դիտված եւ ամենաթեժ կայքերի ցանկում։
SEO CertifiedTM որակի չափորոշիչները
SEO CertifiedTM հավաստագիր կստանան միայն այն կայքերը, որոնք համապատասխանում են հետեւյալ պահանջներին՝
- Կայքի գլխավոր եւ հիմնական էջերը, CSS-ները եւ RSS-ները համապատասխանում են W3C ստանդարտներին.
- Կայքը չի պարունակում վնասաբեր եւ SEO-անթույլատրելի վեբ-ծրագրեր եւ HTML կոդեր (hidden text, cloaking, sneaky redirects, duplicate content, "doorway” pages եւ այլն).
- Կայքն ունի օպտիմալ նավիգացիոն կառուցվածք՝ հիմնական բաժինների ու ենթաբաժինների հստակ տարանջատմամբ եւ ներքին հղումների ճիշտ կազմությամբ.
- Կայքը կազմված է պարբերաբար թարմացվող եւ օգտակար բովանդակությամբ էջերից.
- Կայքի առանձին էջերը հստակ տարբերվում են միմյանցից՝ մեգա թեգերով, բովանդակությամբ եւ SEO-հարմարեցված URL հղումներով։
Այս հիմնական 5 չափորոշիչներով առաջնորդվելուց բացի, մեր մասնագետները կտրամադրեն լրացուցիչ խորհուրդներ։
SEO CertifiedTM հավաստագիրը ստանալու 3 պարզ փուլերը
- Գրանցեք Ձեր կայքը՝ նշելով. ա) կայքի վերնագիրը, բ) կայքի նկարագրությունը, գ) կայքի URL հասցեն, եւ դ) Ձեր գործող էլ. փոստի հասցեն
- Ըստ անհրաժեշտության, կատարեք կայքի SEO-բարելավմանն ուղղված մեր մասնագետների հրահանգները (նրանք Ձեզ հետ կկապվեն email նամակագրության միջոցով, Ձեր տրամադրած էլ. փոստի հասցեով).
- Տեղադրեք Ձեր կայքի գլխավոր էջում մեր SEO-հավաստագիրը խորհրդանշող բաններներից մեկնումեկը, որոնք որպես հղում ուղղված կլինեն դեպի Ձեր էջը (այս մասին դուք կստանաք լրացուցիչ հրահանգներ)։


