
Եկեք ընդունենք, որ ինտերնետում ըստ որեւէ բանալի բառի տեղեկատվություն կամ էջ որոնելիս, մենք ոչ միշտ ենք այցելում թիվ 1 դիրք գրավող կայքը, առավել եւս, որ ոչ հազվադեպ որոնման արդյունքների առաջին մեկ-երկու տողերը զբաղեցնում են գովազդվող կայքերը (sponsored links)։
Նման դեպքերում, մենք (եւ ոչ միայն մենք, այլ՝ ցանկացած անձ) ավելի շուտ ուշադրություն ենք դարձնում թվարկված արդյունք-կայքէջերի վերնագրերին եւ մեկ-երկու տող նկարագրություններին։ Եվ սա բնական է. մենք կայցելենք այն կայքը, որի վերնագիրն ու նկարագրությունը առավելագույնս կհամապատասխանեն այն բառ(եր)ին, որոնցից մենք օգտվել ենք՝ որոնելու ու գտնելու մեզ անհրաժեշտ տեղեկատվությունը։
Սա առաջին հայացքից էլ թվում է «պարզից էլ պարզ», եւ գուցե Ձեզ մոտ հարց ծագի, թե՝ արժի արդյոք գրել մի բանի մասին, որը հայտնի է բոլորին։
Համաձայն եմ, սակայն եկեք ընդունենք, որ ոչ բոլորս ենք կամ ոչ միշտ ենք մենք այս ակնհայտ իրողությանը ուշադրություն դարձնում։ Կայքի առաջխաղացման դժվարին ճանապարհ կտրելիս երբեմն բաց ենք թողնում «մանրուքներ», որոնք իրականում ունենում են առանցքային նշանակություն։
Որոնման արդյունքներում, ինչպես արդեն նշեցի, գուգլը եւ մյուս որոնող համակարգերը թվարկում են կայքէջեր՝ ցուցադրելով տվյալ էջի վերնագիրը, նկարագրությունը եւ URL հասցեն։
Վերնագրի առումով սովորաբար ցուցադրվում է տվյալ կայքէջի մետա-վերնագիրը (meta title)։ Որքանո՞վ է այն նկարագրողական ու գրավիչ արդյունքների էջը դիտող այցելուի համար՝ խորհե՛ք այս հարցի շուրջ։
Կայքէջի վերնագիրն ընտրելիս, ուշադրություն դարձրեք, որ՝
- այն չլինի երկար ու «երկրորդային» բառերով հագեցած (սովորաբար խորհուրդ են տալիս ունենալ մինչեւ 70 տառից/նշանից (character) կազմված վերնագրեր).
- առավելագույնս համապատասխանի էջի բովանդակությանը.
- գրավիչ լինի ընթերցողի համար.
- պարունակի տվյալ էջին ամենաբնորոշ բանալի բառերը։
Ինչ վերաբերում է մետա նկարագրությանը (meta description), այս դեպքում որոնող համակարգերի միջեւ առաջանում է որոշակի տարբերություն. եթե յահուն եւ բինգը հաճախ որպես նկարագրություն ցուցադրում են մետա-նկարագրությունը, ապա նույնը չի կարելի ասել գուգլի մասին։
Գուգլը ոչ միշտ է, որ իր արդյունքների էջում ներկայացնում է մետա նկարագրությունը, այն ավելի հաճախ ցուցադրում է հայտնաբերված էջից մի հատված, որը պարունակում է հայտնաբերված բառը։ Ուստի, պետք է հաշվի առնել, որ Ձեր բանալի բառերն ընդհանուր էջի տեքստում օգտագործվեն ճիշտ տեղերում ու «ներկայացուցչական» նախադասություններում։ Հիշեք, որ հենց այդ նախադասությունն են կարդալու այցելուները, որպեսզի որոշեն՝ այցելե՞լ տվյալ էջը, թե՞ ոչ։
Մետա նկարագրությունը շարադրելիս, ուշադրություն դարձրեք, որ՝
- այն չլինի չափից դուրս երկար երկար (սովորաբար խորհուրդ են տալիս ունենալ մինչեւ 160 նշանից կազմված տեքստ) ու «երկրորդային» բառերով հագեցած.
- լավագույնս նկարագրի տվյալ էջի բովանդակությանը.
- գրավիչ լինի ընթերցողի համար եւ մղի նրան՝ այցելելու տվյալ էջը եւ գտնելու լրացուցիչ տեղեկատվություն.
- լինի հասկանալի առաջին իսկ ընթերցելուց։
Այսպիսով, էջի վերնագիրն ու նկարագրությունը (իսկ գուգլի պարագայում՝ տվյալ էջի բանալի բառեր պարունակող նախադասությունները) որոշիչ նշանակություն են ստանում ցանկացած մարդու համար եւ կանխորոշում են՝ կայցելի՞ նա ձեր կայքէջը, թե՞ բաց կթողնի այն ու կայցելի Ձեր «մրցակից-կաքերը»։
Եկեք մի փոքր էլ զրուցենք երրորդ կետի՝ էջի URL հացեի մասին, որն այս պարագայում ավելի քիչ նշանակություն ունի, քան վերնագիրն ու նկարագրությունը։ Այնուամենայնիվ, եկեք չմոռանանք, որ URL հացեն կարող է ինչպես այցելուի ուշադրություն կարող է «գամել» իր վրա, այնպես էլ դառնալ տվյալ էջը չայցելելու պատճառ։
Հասեք այն բանին, որ Ձեր որեւէ էջի URL-ն իր կառուցվածում արտացոլի տվյալ էջի հերիարխիկ դիրքը Ձեր վեբ կայքում: Այս էջի URL-ն է՝ http://www.e-armenians.com/seo/steps-beyond-ranking/ , որը նշանակում է, որ սույն էջի «URL-անվանումն է» «steps-beyond-ranking», իսկ ավելի վեր ընկած է «seo»-ն:
Տրամաբանորեն, այս հոդվածը հրապարակված է «seo» բաժնում (որոնողական օպտիմալացում), եւ եթե Ձեզնից որեւէ մեկը հեռացնի (կտրի-հանի) էջի URL-ի վերջին սեգմենտը (steps-beyond-ranking), ապա կհայտնվի մեկ այլ էջում, որտեղ ներկայացված են որոնողական օպտիմալացման բաժնի բոլոր գրառումները, այդ թվում՝ այս հոդվածը:
Աղբյուրը. e-armenians.com
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում Artur-ը գրել է 583 հոդված:
Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 306 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ







{ 2 մեկնաբանություն… դիտիր դրանք ներքևում կամ ավելացրու նորը }
Մանրուքը-մանրուք, բայց իրականում ամենակարեւոր հարցերն եք շոշափել – կարճ ու հասկանալի լեզվով: Շնորհակալություններս ու շնորհավորանքներս այսպիսի հետաքրքիր ու կարեվոր սայթ պատրաստելու ու պահպանելու համար:
Սարգիս
Շնորհակալ եմ ջերմ խոսքերիդ համար: Ուրախ եմ, որ մեր բլոգը հավանեցիք: Մնացեք մեր էջերում, իսկ մենք կփորձենք կայքը դարձնել հնարավորինս օգտակար: