
Համաձայն եք, չէ՞, որ ամեն ինչը բարդացնելը խելոք լինելու նշան չէ, այլ՝ հակառակը:
Դեմ չեք լինի, չէ՞, եթե պնդեմ, որ գրավիչ կայքը նաեւ պարզ կայքն է, որի էությունը եւ բովանդակությունը հասկանալի է առաջին իսկ ակնթարթից:
Հուսով եմ, կհամաձայնվեք նաեւ այն մտքի հետ, որ մենք որեւէ կայքէջ բացելիս ցանկանում ենք մի բան պարզել, եւ ոչ թե մեր ուղեղը խճճել:
Այդ դեպքում արժի, չէ՞, մեկ անգամ էլ զննել մեր կայքը վերեւից-ներքեւ, ձախից-աջ եւ վերացնել ամեն տեսակի բարդ ու խճճող տարրերը:
Հարցնում եք, թե՝ ինչի՞ց սկսել: Դա կախված է Ձեր կայքից եւ ուղղվածությունից: Բայց երեւի պետք է սկսել ամենաակնառու եւ աչք ծակող ավելորդություններից: Այս հարցում Ձեզ կարող են օգնել նաեւ հենց Ձեր կայքի այցելուները:

Խառնաշփոթ Times Square-ում (Image: Damian Brandon / FreeDigitalPhotos.net)
Ուշադրություն դարձրեք կայքի բոլոր տարրերին՝ սկսած վեբ-ծրագրից եւ հղումներից, վերջացրած դիզայնով, նավարկումով եւ Ձեր գրելաոճով: Եվ մի մոռացեք, որ կայքն առաջին հերթին տեղեկատվություն տրամադրելու համար է, ուստի պարզեցրեք ե՛ւ Ձեր ներկայացրած տեղեկատվությունը, ե՛ւ այդ տեղեկատվության ներկայացման ձեւը:
Աղբյուրը՝ e-armenians.com
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում Artur-ը գրել է 583 հոդված:
Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 309 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ







{ 2 մեկնաբանություն… դիտիր դրանք ներքևում կամ ավելացրու նորը }
Հանճարեղ ու պարզ գրառում:
Երկրորդ բառի հետ որոշակիորեն համաձայն եմ: Շնորհակալություն: