SERPs-ը եւ PageRank-ը համեմատության մեջ

Հեղինակ՝ Artur  ·  04-09-2007 (Թարմացվել է՝ 29-04-11)

Բաժին՝ Որոնողական օպտիմալացում

serp

Անմիջապես փաստենք, որ նման համեմատությունն ինքնին անհեթեթություն է։ Սակայն բազմաթիվ նորաթուխ վեբվարպետներ հաճախ են բարձրաձայնում նման բնույթի հարցեր՝ ո՞րն է ավելի կարեւոր՝ SERPs-ը (Search Engine Result Pages, հայերեն կհնչի որպես՝ որոնող համակարգերում արդյունքների էջեր), թե՞ PageRank-ը եւ որի՞ն պետք է պետք է տալ առաջնահերթությունը։ Քիչ ավելի հմտացած գործընկերներն էլ հնարավոր է, որ պատասխանեն՝ դե, իհարկե, PageRank-ը, կամ՝ SERPs-ը, կամ էլ՝ երկուսն էլ կարեւոր են։

Երբ ես Չինաստանում էի, ինձ բախտ վիճակվեց ծանոթանալ հետաքրքիր մի վիճակաբանի (ստատիստ) հետ։ Նա հանրային առողջապահության մասնագետ էր եւ առաջին հայացքից նմանատիպ «անլուծելի» հարցերին պատասխանում էր նույն, բայց խիստ իմաստուն նախաբանով՝ «It depends on…» (իմա՝ հարցի պատասխանը կախված է տարբեր գործոններից՝ ո՞րն է մեր նպատակը, ի՞նչ տեսանկյունից ենք հարցին մոտենում եւ այլն)։ Նույն այս պատասխանը համահունչ է վերոնշյալ հարցին՝ այն, թե ո՞րն է ավելի կարեւոր, մեծապես կախված է այն հանգամանքից, թե ո՞րն է մեր կայքի նպատակը՝ եթե խոսքը այցելուներ գրավելու մասին է, ապա առաջնային է SERPs-ը, իսկ եթե «հղումներ վաճառելն» է՝ ապա PageRank-ը։

Ըստ երեւույթին, մենք քիչ շտապեցինք։ Ավելի ճիշտ կլինի վերոնշյալ եզրակացությանը հասնել աստիճանաբար, որպեսզի հարցի պատասխանը դառնա տրամաբանական։ Նախ, եկեք վերհիշենք այս երկու կարեւոր հասկացությունների սահմանումները՝ վկայակոչելով հանրահայտ Վիքիպեդիային։

PageRank-ը գերհղումների (hyperlink) վերլուծության ալգորիթմ է, որը հղումներ (link) պարունակող փաստաթղթերի ամբողջության մեջ (ինչպիսին հանդիսանում է համաշխարհային ոստայնը՝ www) յուրաքանչյուր տարրի համար սահմանում է թվային գնահատական՝ այդ տարրի՝ որպես ամբողջի մի մաս, հարաբերական կարեւորությունը «չափելու» համար։

SERP-ը ըստ որեւէ բանալի բառի որոնող համակարգի ներկայացրած վեբկայքերի թվարկումն է։

Ավելի պարզ լեզվով ասած, PageRank-ը ցույց է տալիս որեւէ կայքէջի «կշիռը», իսկ SERP-ը՝ որոնման արդյունքներում նույն այդ կայքէջի գրաված տեղը։

Այսպիսով, մենք նախ ճշտեցինք, որ PageRank-ը եւ SERP-ը առանձին հասկացություններ են: Եթե PageRank-ը կայքի որեւէ էջին Google-ի ներկայացրած գնահատականն է, ապա SERP-ը Google-ի որոնող համակարգում ըստ որեւէ բանալի բառի որոնման արդյունքներում այդ նույն էջի գրաված դիրքն է։ Մեր նախորդ հոդվածներից մեկում մենք մանրամասնել ենք, որ այս կամ այն էջի PageRank-ը որոշելիս «Google-մեքենան» վերլուծում է ինչպես այդ էջի «բերող» հղումների (Inbound Links) քանակը, որակը եւ համապատասխանելությունը տվյալ էջին, այնպես էլ «բերող» հղում ապահովող կայքէջերի «տանող» հղումների քանակը (Outbound Links)։

Մենք նաեւ խոստովանեցինք, որ Google-ը ունի նաեւ իր գաղտնիքները, եւ կայքէջի «որակը» գնահատող մեզ անհայտ այլ չափորոշիչներ։ Մյուս կողմից, SERPs-ը իրենից ներկայացնում է ըստ որեւէ բանալի բառի որոնման արդյունքներում կայքի միայն Google-ի (կամ, եթե որոնումը կատարվում է այլ համակարգով, ուրեմն այդ համակարգի) կողմից ինդեքսավորված էջերի ներկայացումը՝ ըստ հայտնաբերված էջերի որակի նվազման կարգի։ SERPs-ի պարագայում, կայքէջի որակը գնահատվում է ելնելով տարբեր չափորոշիչներից, որոնցից ամենակարեւորը, սակայն ոչ միակը, հանդիսանում է հենց PageRank-ը։

Ահա եւ մենք ունեցանք եւս մեկ հարցի պատասխան. ըստ որեւէ բանալի բառի որոնման որեւէ կայքէջի SERPs-ը մեծապես կախված է այդ նույն էջի PageRank-ից։ Սակայն մենք ունեցանք մեկ այլ հարցի պատասխան եւս՝ PageRank-ը, որքան էլ որ կարեւոր է SERPs-ի համար, այնուամենայնիվ, վերջինս միակ կանխորոշիչ գործոնը չէ։ Այլ կերպ ասած՝ որեւէ կայքէջի SERPs-ը կախված է նաեւ այլ գործոններից։ Սակայն, եկեք դարձյալ առաջ չընկնենք եւ հանգուցալուծումները գտնենք աստիճանաբար։

Եկեք անցնենք SERPs-ի մյուս, սակայն ոչ պակաս կարեւոր կանխորոշիչ գործոնների հայտնաբերմանը։ Որոնումը կատարվում է ըստ կոնկրետ բանալի բառի, ուրեմն որքան այդ բառը «համապատասխանի» մեր կայքէջին, այդքան հավանականությունը մեծ է, որ որոնման արդյունքներում կհայտնվի տվյալ էջը։ Սա նշանակում է, որ, նախ, այդ էջը պետք է ինդեքսավորված լինի տվյալ որոնող համակարգում (սա ժամանակի եւ որոշ տեխնիկական հնարքների խնդիր է, որը կքննարկվի առանձին հոդվածում), եւ ամենակարեւորը, էջը պետք է «ստեղծված» լինի որոնող բառը ի ցույց բոլորին ներկայացնելու համար (ե՛ւ կայքէջից օգտվողների, ե՛ւ որոնող մեքենայի)։

Ավելի բաղդադելով այս վեջին միտքը, ասենք, որ տվյալ կայքէջը պետք է կառուցված (էջի ձեւավորում) եւ շարադրված (տեքստային մաս) լինի այնքան հաջող, որպեսզի որոնող համակարգին կարողանա «համոզել», որ մեծ նշանակություն է հատկացնում որոնվող բառին։ Ի՞նչ է սա նշանակում. բանալի բառը պետք է լավագույնս եւ խելամիտ կերպով ներկայացված լինի էջի մետա-վերնագրում (Meta Title), մետա-բանալի բառերում (Meta Keywords), մետա-նկարագրությունում (Meta Description), պատկերների alt-թեգերում, գերհղումների անվանումներում (A Title), վերնագրերում (Heading, H1, H2…) … եւ այսպես շարունակ։ Որոնող մեքենան (օրինակ՝ Googlebot-ը) պետք է հնարավորություն ունենա անխոչընդոտ մուտք գործել սերվեր եւ «խորանալ» մինչեւ անհրաժեշտ էջը, հեշտությամբ «ճանաչել» այդ էջը, իսկ էջի սահմաններում՝ բանալի բառերը։

Ահա թե ինչու ըստ որոնող համակարգերի օպտիմալիզացման մեթոդը (Search Engine Optimization) պահանջում է էջի կառուցվածքային եւ տեքստային յուրաքանչյուր տարրի մանրակրկիտ հարմարեցում որոնող համակարգի պահանջներին (SEO-ին նվիրված հոդվածներ կարող եք ընթերցել նույն այս բաժնում)։

Այսքանից հետո, կարծում ենք, հասկանալի է դառնում այն հարցի պատասխանը, թե ո՞րն է ավելի կարեւոր՝ PageRank-ը, թե՞ SERPs-ը։ Եվ պատասխանը կսկսվի իմ բարեկամ վիճակագրի նախաբանով. սա կախված է Ձեր նպատակից: Եթե դուք շեշտը դնում եք կայքի այցելուների թիվը բարձրացնելու վրա, ապա՝ իհարկե, SERPs-ը։ Հայտնվելով որոնման արդյունքների առաջնակարգ դիրքերում, պատկերացնո՞ւմ եք, թե այս նույն որոնող համակարգը քանի-քանի այցելուների կարող է «ուղարկել» Ձեր կայքէջ։

Իհարկե, չենք մոռանում, որ այս նպատակին հասնելու համար մենք պետք է ապահովենք նաեւ մեր կայքի շքամուտքի (Homepage) եւ մյուս էջերի հնարավորինս բարձր PageRank-ը։ Մյուս կողմից, եթե մեր նպատակը ավելի սահմանափակ է, եւ որպես առաջնային խնդիր համարում ենք թեկուզ ոչ մեծաթիվ այցելուների պայմաններում (որն անձամբ ինձ խիստ կասկածելի է թվում) որոշ գումարների վաստակումը, ապա շեշտը պետք է դնել PageRank-ի վրա։

Որպես այս հոդվածի ամփոփում, եկեք փորձենք «վերծանել» PageRank-ի եւ SERPs-ի հաջողության «բանաձեւերը».

Բարձր PageRank = Որակյալ «բերող» հղումներ + էջի «որակյալ» բովանդակություն
Բարձր SERP = Էջի բարձր PageRank + «ճիշտ» բանալի բառերի ընտրություն + ընտրված բառերի «խելամիտ սփռում» տվյալ էջում։

Աղբյուրը. e-armenians.com

Հեղինակի մասին
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում -ը գրել է 583 հոդված:
թվիթեր  ֆեյսբուք  գուգլ+  լինքդին  յութուբ RSS 

 

Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 306 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ

{ 0 մեկնաբանություն… ավելացրու նորը }

Չմոռանաք գրել ձեր կարծիքը

Connect with Facebook

Ըստ Հայերեն.ամ
Գրել ՄԻԱՅՆ Հայերեն
Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Նախորդ գրառումը.

Հաջորդ գրառումը.