Հեշտ ընկալելի էջեր

Հեղինակ՝ Artur  ·  27-07-2010 (Թարմացվել է՝ 29-11-11)

Բաժինը՝ Որոնողական օպտիմալացում

ընկալելի էջ

Եկեք վերհիշենք, թե ինչ ենք ինքներս անում՝ բացելով որեւէ անծանոթ կայքի էջերից մեկը։ Սկսում ենք անմիջապես ընթերցե՞լ առկա տեքստը կամ հոդվածը. կարծում եմ, որ՝ ոչ։

Առաջին հերթին, մենք փորձում ենք ընդհանուր առմամբ՝ կայքի եւ մասնավորապես՝ տվյալ էջի վերաբերյալ ընդհանուր պատկերացում կազմել։ Այլ կերպ ասած՝ մենք մի քանի ակնթարթ տեւող «սքան» ենք անում այդ էջը եւ նոր միայն որոշում՝ ընթերցե՞լ հոդվածն ամբողջությամբ, թե՞ ոչ։ Ըստ որում, նման որոշումը կայացնում ենք մի քանի վայրկյանի ընթացքում ելնելով մի շարք հանգամանքներից եւ «սքանով» ստացված տեղեկություններից՝ ինչի մասին է այս էջը, կգտնենք արդյոք այդ էջում մեզ հետաքրքրող կամ, ծայրահեղ դեպքում, որեւէ հետաքրքիր տեղեկություն։ Ուստի, կարելի է օգնել մեր այցելուին, որպեսզի նա նման որոշումը կայացնի ավելի հեշտ եւ ավելի արագ։

Այցելուի կողմից մեր կայքի որեւէ էջի բովանդակության մասին պատկերացում կազմելուն եւ արագ կողմնորոշվելուն կարող ենք օգնել ինքներս՝ մի շարք պարզագույն հնարքներով։

  • Առաջինը տվյալ կայքէջի վերնագիրն է (title), որը պետք է լինի մնացած տեքստից տարբերվող (տառաչափս, գույն եւ ձեւավորման այլ հնարքներ), աչքի ընկնող եւ, որ պակաս կարեւոր չէ, հոդվածի համար առավելագույնս նկարագրողական եւ գրավիչ։ Հաճախ որպես էջի վերնագիր, ցուցադրվում է տվյալ էջում ամփոփված հոդվածի կամ տեքստի վերնագիրը: Այցելուն առաջին հերթին ուշադրություն է դարձնում վերնագրին՝ հասկանալու, թե արժի արդյոք իր ժամանակը ծախսել ամբողջ էջի բովանդակությանը ծանոթանալու վրա։ Հիշենք նաեւ, որ այցելուի՝ մեզ համար ցանկալի որոշում (շարունակել ընթերցելը) կայացնելու դեպքում, մեր հոդվածը պետք է լինի բավականաչափ օգտակար եւ հետաքրքիր՝ տվյալ այցելուին «մեր կայքի էջերում պահելու» համար։ Էջի վերնագիրը կարեւոր է նաեւ որոնող համակարգերում բարձր վարկանիշ ստանալու տեսանկյունից։
  • Երկրորդը ենթավերնագրերն են (headings, subheadings), որոնք թույլ են տալիս մինչեւ դրանց ներքո ընկած մեկ կամ մի քանի պարբերություններին ծանոթանալը, պատկերացում կազմել, թե ինչի մասին է շարադրվելու հոդվածի այդ մասում։ Իմ աձնական փորձից կարող եմ ասել, որ հատկապես երկար (բայց կարեւոր ու հետաքրքիր) հոդվածներ ընթերցելիս ոչ միշտ է, որ ինքս կարդում եմ այդ հոդվածը ծայրից-ծայր. լինում են ենթավերնագրեր, որոնք պարզապես բաց եմ թողնում՝ ժամանակս չի հերիքում կամ էլ գտնում եմ, որ այդ մասին տվյալ պահին չարժի կարդալ (կամ էլ՝ արդեն գիտեմ, թե ինչի մասին է լինելու տվյալ ենթավերնագրի ներքո շարադրված տեքստը)։ Ենթավերնագրերը նույնպես պետք է ընդհանուր տեքստից առանձնացվեն՝ տառաչափսի, գունային եւ այլ հնարքների միջոցով եւ կազմաված լինեն հոդվածի տվյալ հատվածին բնորոշ բանալի բառերից։
  • Հաջորդը տվյալ էջի համար առանցքային բառերի կամ արտահայտությունների առանձնացումն է՝ թավ (bold), թեք (italic) կամ ընդգծումով (underline) ֆոնտերի եւ ձեւավորման այլ հնարքների միջոցով։ Իհարկե, նման դեպքերում արժի այցելուի ուշադրությունն ուղղորդել տվյալ տեքստին բնորոշ բանալի բառերի վրա։
  • Չորրորդը ներքին հղումներն են՝ որոնք տվյալ էջը կապում են կայքի մյուս հոդվածների հետ։ Իհարկե, ներքին հղումներով նույն կայքի տարբեր էջերն իրար միացնող կապը պետք է լինի տրամաբանական եւ լրացնող (ինքս հաճախ օգտվում եմ այս մեթոդից)։ Հղումները կարող են իրենցից ներկայացնել ինչպես առանձին բառերի ու արտահայտությունների (տեքստային հղումներ), այնպես էլ հարակից հոդվածների տեսքով։
  • Վերջապես, հինգերորդը ցանկերն ու թվարկումներն են (bullet points, lists), որոնք կայքէջի այցելուի ուշադրությունը գրավող պարզ հնարքներ են։

Աղբյուրը. e-armenians.com

Հեղինակի մասին
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին եւ ընթերցեք իմ էլ. գիրքը:
Մեր բլոգում -ը գրել է 536 հոդված:
թվիթեր  ֆեյսբուք  գուգլ+  լինքդին  յութուբ RSS 

 

Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 218 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ

Connect with Facebook

Ըստ Հայերեն.ամ
Գրել ՄԻԱՅՆ Հայերեն
Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Նախորդ գրառումը.

Հաջորդ գրառումը.