Ի՞նչ հասկացա, թարմացնելով իմ կատալոգը

Հեղինակ՝ Artur  ·  01-07-2011 (Թարմացվել է՝ 29-11-11)

Բաժին՝ Որոնողական օպտիմալացում

գուգլ փեյջռանկ

Վերջին մեկ-երկու օրը, Google PageRank-ի հունիսյան թարմացումից հետո, ես վերանայեցի հայկական կայքերի կատալոգը: Եթե անկեղծ, ապա վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում այն մնացել էր երկրորդ պլանում:

Եվ ահա, օգտագործեցի այս պահը, որպեսզի մի լավ տնտղեմ կատալոգը եւ հասկանամ, թե ինչպես են փոփոխվել գրանցված կայքերի գուգլյան վարկանիշները: Կարծում եմ, Ձեզ էլ կհետաքրքրի:

Իհարկե, ես չեմ երկարացնի իմ խոսքը բազմաթիվ օրինակներով, այլ միայն կներկայացնեմ ընդհանուր դիտարկումներ:

Մինչ այդ մի կարեւոր նորություն:

Ուրախությամբ պետք է նշեմ, որ մեր հայկական կայքադարանը զգալիորեն բարելավել է PageRank-ը: Ըստ իս, որպես սուբկատալոգ (/directory/), PR=5 վատ արդյունք չէ: Այնպես որ շտապեք օր առաջ գրանցել Ձեր կայքը:

PageRank միտումներ եւ դիտարկումներ

Այս պնդումների մեծ մասի ականատեսն ինքս եմ, եւ որպես հետազոտման նյութ, դիտարկել եմ մեր վեբ կատալոգում գրանցված կայքերի PageRank-երի տատանումները:

Մի քանի կետ էլ վերցրել եմ այլ աղբյուրեներից եւ ակտիվ քննարկումներից: Իհարկե, միայն այն մտքերը, որոնք իմ կարծիքով ամենաճիշտն են:

  • Բազմաթիվ բլոգներ, որպես մշտապես թարմացվող եւ հղումներով միմյանց հետ փոխանակվող կայքեր, առաջադիմել են: Այնուամենայնիվ, «զանգվածաին» եւ «արհեստական» հղումներով միմյանց հետ կապված կայքերն ավելի շուտ տուժել են:
  • Հակառակ վերոնշյալին, տարբեր հյուրանոցների, պետական հիմնարկների եւ այլ «քարացած» կայքեր տուժել են:
  • Ամենամեծ առաջընթացը (PageRank-ի բարձրացում 2-4-ով) դիտվել է վերջին կես տարվա ընթացքում գրանցված բլոգների եւ այլ կայքերի համար (դարձել են 0-1-ից մինչեւ 3-4):
  • Այն կայքերը, որոնք վերջին կես տարվա ընթացքում նոր հետադարձ հղումներ ձեռք չեն բերել, կորցրել են 1-2 միավոր: Այսինքն, PageRank-ը սահմանելիս հաշվարկվել է ոչ միայն առկա, այլ նոր ձեռք բերված «բերող» հղումների թիվը:
  • Գլխավորապես շահել են հեղինակավոր, վստահելի եւ որակյալ կայքերում տեքստային հետադարձ հղումներ վաստակած կայքերը:
  • Գուգլն այլեւս անտարբեր է «Հղումներ», «Գործընկերներ» եւ նմանատիպ վերնագրերի ներքո թվարկված հղումների նկատմամբ: Հակառակը, այժմ գնահատվում են բուն տեքստում ներդրված «բնական» հղումները:
  • Գուգլը սկսել է չհանդուրժել «գնված» հղումները:
  • Վերջապես, տուժել են այն կայքերը, որոնք «կոպտորեն» արհամարհել են գուգլի խորհուրդները եւ պահանջները:

Ի՞նչ եմ ես առաջարկում. 2 կետ

  1. PageRank-ի թարմացումը եղավ ու անցավ: Մինչեւ մյուս թարմացումը, կենտրոնացեք ոչ թե PageRank-ը բարձրացնելու, այլ՝ Ձեր կայքի բովանդակությունը հարստացնելու վրա: Աշխատեք եւ գրեք Ձեր կայքից օգտվող մարդկանց, եւ ոչ թե գուգլի համար:
  2. Պահպանեք կայքի «գուգլ-որակի» տարրական պահանջները:

Հ.Գ. Չմոռանամ տեղեկացնել, որ իմ կատալոգում առկա 568 կայքերից 16-ը հեռացվել են, եւ ներկայումս ըստ բաժինների ներկայացված են 552-ը:

Աղբյուրը՝ e-armenians.com

Հեղինակի մասին
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում -ը գրել է 583 հոդված:
թվիթեր  ֆեյսբուք  գուգլ+  լինքդին  յութուբ RSS 

 

Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 309 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ

{ 0 մեկնաբանություն… ավելացրու նորը }

Չմոռանաք գրել ձեր կարծիքը

Connect with Facebook

Ըստ Հայերեն.ամ
Գրել ՄԻԱՅՆ Հայերեն
Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Նախորդ գրառումը.

Հաջորդ գրառումը.