
Այն, որ մարդիկ չեն սիրում «դանդաղ ու դժվար բացվող» վեբ կայքեր, զարմանալի չէ։ Որքան վեբ կայքի այս կամ այն էջը բացվելու տեւողությունը ձգձգվում է, այնքան այն դառնում է անցանկալի ոչ միայն մարդկանց, այլ նաեւ գուգլի եւ մյուս վեբ փնտրող համակարգերի ու դրանց բոտերի համար։
Մյուս կողմից, վեբ էջի բացման արագությունը կախված է տարբեր գործոններից՝ սկսած սերվերից (upload time) եւ վերջացրած բուն էջի «ծանրությունից»։ Այս ամենը պարզից էլ պարզ են, իսկ մենք հաճախ սիրում ենք պարզ գործերը թողած մեզ ծանրաբեռնել բարդ խնդիրների լուծմամբ։
Մի քանի օր առաջ Google Labs-ում հայտնաբերեցի օգտակար առցանց գործիք՝ Page Speed Online, որը թույլ է տալիս վայրկյանական չափել կայքի եւ առանձին էջերի արագությունը։ Կայքէջի արագությունը չափելն առաջին քայլն է՝ հասկանալու, թե արդյոք պե՞տք է ձեռնարկել որոշ տեխնիկական միջոցառումներ՝ «թեթեւացնելու» տվյալ էջը։
Ըստ որում, գուգլ-լաբսը ոչ միայն չափում է էջի արագությունը, այլ նաեւ տալիս կարեւոր խորհուրդներ՝ ուղղված այդ արագության բարձրացմանը։ Որքան լուրջ վերաբերվեք այդ խորհուրդներին, այդքան Ձեր կայքի առաջմղումը գուգլում կերաշխավորվի։
Ի վերջո, եկեք չմոռանանք, որ վեբ էջի արագությունը SEO-հաջողության նախապայմանն է։
Աղբյուրը. e-armenians.com
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում Artur-ը գրել է 583 հոդված:
Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 309 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ







{ 8 մեկնաբանություն… դիտիր դրանք ներքևում կամ ավելացրու նորը }
Շատ օգտակար հոդված է: Շնորհակալություն ուղղորդելու համար:
Եթե այս գործիքով ցույց է տալիս 73 միավոր, դա լավ է, թե՞ վատ:
Նորմալ է, բայց արագությունը բարձրացնելու տեղ ունես, անպայման հետեւիր գուգլի High priority խորհդրին եւ նորից ստուգիր կայքիդ արագությունը:
Եթե ֆայրֆոքսով եք աշխատում, ապա կարող եք օգտվել Page Speed extension for Firefox-ից, որն անմիջապես Ձեր բրաուզերում կներկայացնի Ձեր դիտած կայքի արագությունը:
http://code.google.com/intl/hy/speed/page-speed/download.html
Արթուր ջան, այսինքն այդ թիվը ինչքան բարձր լինի, այնքան լավ? նկատի ունեմ նախորդ մեկնաբանություններից մեկի 73-ը:
Անշուշտ, ու եթե 80-ից բարձր եղավ, կարող ես հանգիստ շունչ քաշել: e-armenians.com-ը սովորաբար տարբեր օրերին 80-85 է հասնում: Հաջողության բլոգն էլ նոր նայեցի, 85 էր:
Բայց, ամեն դեպքում, կարելի է մի օր ժամանակ գտնել ու High priority ու մի քիչ էլ Medium priority խորհուրդներին ուշադրություն դարձնել: Ես ամեն անգամ տեսնում եմ դա, ու որոշում զբաղվել դրանով, բայց թե ժամանակս չի ներում:
Հ.Գ. Շնորհավոր բլոգիդ նոր տեսքը:
Շնորհակալություն օգտակար նյութի համար: 92, իսկ խորհուրդները միայն արագագործությա՞նն են նպաստում:
Խնդրեմ: Եթե խոսքը գուգլի pagespeed էջի խորհուրդների մասին է, ապա՝ այո: