Գնահատեք Ձեր կայքն այս օգտակար գործիքի միջոցով (Open Site Explorer)

Հեղինակ՝ Artur  ·  21-10-2011 (Թարմացվել է՝ 12-12-11)

Բաժին՝ Որոնողական օպտիմալացում

Open Site Explorer

Անմիջապես ասեմ. խոսքը կայքի արժեքի գնահատման մասին չէ (կայքի դոլարային արժեքը ցուցադրող գործիքներին ինքս լուրջ չեմ վերաբերվում):

Որոնողական օպտիմալացման ոլորտում հանրահայտ SEOmoz-ը ստեղծել է Open Site Explorer անունը կրող առցանց մի գործիք, որը թույլ է տալիս ստուգել կայքերի կարեւոր եւ գործնական նշանակություն ունեցող մի շարք ցուցանիշներ:

Իհարկե, համացանցում կգտնեք համանման այլ ծառայություններ: Սակայն Open Site Explorer-ը առանձնանում է երեք կարեւոր առավելություններով:

  1. Օգտագործումը խիստ պարզ է. ներմուծեք կայքի հասցեն եւ վայրկյաններ անց կստանաք պատասխանը:
  2. Այն ստեղծվել է SEOmoz-ի կողմից, իսկ սա երաշխավորում է բարձր որակ:
  3. Դուք կարող եք ընտրել գործիքից օգտվելու 3 հնարավոր տարբերակներից մեկնումեկը. ա) անվճար՝ «հյուրերի» համար, բ) անվճար՝ գրանցված անդամների համար եւ գ) վճարովի (PRO, ամսեկան 99 դոլար):

Open Site Explorer

Ի՞նչ ցուցանիշներ է ներկայացնում Open Site Explorer-ը

Հենց նոր ստուգեցի այս բլոգը եւ ստացա հետեւյալ ցուցանիշները.

  • Էջի հեղինակություն (Page Authority) – 46/100
  • Դոմենի հեղինակություն (Page Authority) – 43/100
  • Կայքի գլխավոր էջին ուղղված հետադարձ հղումներ (Linking Root Domains) – 45
  • Կայքի ընդհանուր ներքին հղումներ (Total Links) – 3,924

Սա՝ թվերի մասին: Սակայն մենք կարող ենք նաեւ դիտել հետադարձ հղումները (inbound links), զննել, թե ո՞ր կայքերից են «գալիս» հետադարձ հղումները (linking domains) եւ ինչպիսի՞ տեքստերով են դրանք կցված (anchor text), կարող ենք նաեւ տեղեկանալ կայքի «թոփ-էջերի» մասին:

Գործիքը թույլ է տալիս նաեւ միմյանց հետ համեմատել մինչեւ 5 կայք՝ ըստ վերոնշյալ եւ այլ ցուցանիշների:

Ինչո՞ւ գրանցվել SEOMoz-ում

Ինչպես արդեն նշեցի, դուք կարող եք Open Site Explorer-ից օգտվել որպես չգրանցված այցելու (հյուր), որպես գրանցված անդամ եւ որպես վճարած հաճախորորդ: ԱՆՎՃԱՐ գրանցվելով, մեր հնարավորությունները մեծանում են:

Ահա այս երեք կարգավիճակների տարբերությունները (որոնցից առաջին երկուսն անվճար են):

  • Հյուրերը կարող են ստուգել օրական 3 կայք, նրանց կցուցադրվի 200 հղումներ եւ էջերի միջեւ համեմատությունն էլ կներկայացվեն ըստ 5 ցուցանիշների:
  • Գրանցված անդամների համար այս թվերը բավականին աճում են՝ օրական անսահմանափակ թվով կայքերի գնահատում, մինչեւ 1000 հղումների ցուցադրում, եւ համեմատում ըստ 20 ցուցանիշների:
  • Ամսեկան վճարող հաճախորդներին ցուցադրվում են բոլոր հղումները եւ համեմատություններն էլ կատարվում են ըստ բոլոր ցուցանիշների: Միեւնույն ժամանակ, նրանց մատչելի են դառնում SEOmoz-ի այլ վճարովի գործիքներ:

SEOMoz-ում կարող եք գրանցվել՝ մուտք գործելով այս էջը:

SEOMoz-ում գրանցվելու մեկ այլ պատճառ էլ կարող է հանդիսանալ ֆորում եւ բլոգ-քննարկումներին մասնակցելը: Այդ քննարկումներն ընթանում են որոնողական օպտիմալացման ոլորտի ինձ ու Ձեզ հայտնի եւ անհայտ բազմաթիվ գիտակների եւ փորձագետների միջեւ, այնպես որ, քանի դեռ ապրում ենք, պետք է կարողանանաք հաղորդակցվել, առաջ քաշել մեր տեսակետները եւ սովորենք մյուսներից:

Աղբյուրը՝ e-armenians.com

Հեղինակի մասին
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում -ը գրել է 583 հոդված:
թվիթեր  ֆեյսբուք  գուգլ+  լինքդին  յութուբ RSS 

 

Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 309 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ

{ 1 մեկնաբանություն… կարդա այն ներքևում կամ ավելացրու նորը }

Մարինա Հոկտեմբեր 22, 2011, 11:54 PM-ին

Լավն էր, շնորհակալ եմ:

Պատասխանել

Չմոռանաք գրել ձեր կարծիքը

Connect with Facebook

Ըստ Հայերեն.ամ
Գրել ՄԻԱՅՆ Հայերեն
Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Նախորդ գրառումը.

Հաջորդ գրառումը.