Noindex եւ Nofollow

Հեղինակ՝ Artur  ·  24-05-2011 (Թարմացվել է՝ 29-11-11)

Բաժին՝ Որոնողական օպտիմալացում

noindex-nofollow

Լինում են դեպքեր, երբ Noindex եւ Nofollow մետա թեգերը կայքատերերի եւ հատկապես վեբ ծրագրավորման գիտելիքներին քիչ տեղյակ բլոգերների կողմից օգտագործվում են ոչ ճիշտ ձեւով:

Արդյունքում նրանց վեբ կայքերը կարող են տուժել:

Մի դեպքում, գուգլի կամ բինգի որոնման արդյունքներում համառորեն չեն հայտնվում նման կայքերի կարեւոր էջերը: Մեկ այլ դեպքում, որոնման էջերում հայտնվում են նույն էջերը, սակայն ներկայացված տարբեր URL հղումներով:

Երկու իրավիճակն էլ անցանկալի է: Առաջին դեպքում նրանք կորցնում են այցելուներ (որոնք չեն կարողանում գուգլում գտնել եւ բացել իրենց կայքէջերը): Երկրորդ դեպքում ծագում է կրկնակի բովանդակության խնդիրը:

Նման անցանկալի իրավիճակի պատճառ կարող է դառնալ նաեւ վորդպրեսը: Տեսեք, թե որն է խնդիրը:

Վորդպրեսն ավտոմատ կերպով ստեղծում է այսպես կոչված «արխիվների էջեր», որոնք էլ կարող են ինդեքսավորվել գուգլի կամ բինգի կողմից: Սկսած ամսաթվերի վրա կառուցված արխիվներից (օրեր, ամիսներ եւ տարիներ) եւ վերջացրած թեգերով կամ պիտակներով (tags), բոլորն էլ կարող են վերածվել կրկնվող բովանդակության աղբյուրի:

Մինչեւ noindex եւ nofollow թեգերին անցնելը, եկեք ընդունենք, որ եթե մեր բլոգը բաղկացած է, օրինակ, 500 էջից, ապա արժե գուգլին ներկայացնել այդ 500, եւ ոչ թե նույն 500 էջին ուղղված 1500 հղումները:

Սա է հիմնական մոտեցումը: Կայքի XML քարտեզի եւ rel=”canonical”-ի իմաստն էլ դարձյալ գուգլին «տեղեկացնելն» է, թե Ձեր կայքի որ էջերն են հարկավոր որոնման արդյունքներում դիտվելու որպես առաջնային:

Nofollow եւ Nofollow մետա թեգերի իմաստը

Noindex

<META NAME=”ROBOTS” CONTENT=”NOINDEX”>

Noindex-ը կանխարգելում է կայքէջի ինդեքսավորումը եւ հայտնվելը որոնման արդյունքներում: Սակայն այն չի այն բնավ չի նշանակում, որ տվյալ էջին ուղղված հղումը կորցնում է իր արժեքը:

Այլ կերպ ասած, որեւէ էջին տալով Noindex մետա թեգը, մենք գուգլին ասում ենք՝ «մի ինդեքսավորիր այս էջը, բայց հետեւիր էջում առկա հղումները»:

Nofollow

<META NAME=”ROBOTS” CONTENT=”NOFOLLOW”>

Nofollow-ը չի խանգարում կայքէջի ինդեքսավորմանը եւ որոնման արդյունքներում ցուցադրվելուն: Սակայն Nofollow-ը կանխարգելում է գուգլբոտի եւ մյուս ռոբոտների կամ սփայդերների կողմից տվյալ էջում առկա հղումներին հետեւելը:

Սա նշանակում է, որ գուգլը կինդեքսավորի Nofollow մետա թեգով էջերը, սակայն ուշադրության չի արժանացնի եւ չի հետեւի տվյալ էջում առկա ԲՈԼՈՐ հղումները:

Հարկավոր է նշել, որ Nofollow մետա թեգը գուգլի առջեւ «փակում է» տվյալ էջի բոլոր հղումները, իսկ rel=”nofollow”-ը՝ միայն կոնկրետ մեկ հղում:

Noindex, Nofollow

<META NAME=”ROBOTS” CONTENT=”NOINDEX,NOFOLLOW”>

Այս երրորդ տարբերակն արդեն առաջին երկուսի զուգակցումն է: Noindex,Nofollow-ը «ցուցում է» գուգլին՝ չինդեքսավորել տվյալ էջը եւ չհետեւել այդ էջում տեղակայված հղումներին:

Սեփական փորձի դիտարկում

Մեր բլոգի որոշ էջեր իմ կողմից արժանացել են Noindex կամ Nofollow կամ էլ Noindex,Nofollow «վերաբերմունքի»:

Նախապես ասեմ, որ ինքս գուգլում, բինգում եւ յահուում նախապես գրանցել եմ բլոգի XML քարտեզը (sitemap), որը թվարկում է բոլոր բաժինները, առանձին հոդվածները եւ որոշ էջեր: Քարտեզում չեմ ներառել առանձին թեգերի էջերը:

Այնուհետեւ, հոդվածների էջերի HEAD-երում առնաձին տողով ներկայացրել եմ այդ էջերի rel=”canonical” հղումները:

Այս երկու քայլերն ապահովում են գործի մեծ մասը:

Իմ կողմից Noindex,Nofollow-ի է արժանացել միայն հետադարձ կապի էջը (/contact/), իսկ վորդպրեսի կողմից՝ բլոգի «ներքին ծրագրային որոնման» արդյունքների էջերը:

Իմ Nofollow էջերն են՝ պահոցներ, թեգեր, RSS հոսքեր եւ կայքի քարտեզ:

Թերեւս այսքանը: Դո՞ւք ինչ կասեք:

Աղբյուրը. e-armenians.com

Հեղինակի մասին
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում -ը գրել է 583 հոդված:
թվիթեր  ֆեյսբուք  գուգլ+  լինքդին  յութուբ RSS 

 

Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 309 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ

{ 0 մեկնաբանություն… ավելացրու նորը }

Չմոռանաք գրել ձեր կարծիքը

Connect with Facebook

Ըստ Հայերեն.ամ
Գրել ՄԻԱՅՆ Հայերեն
Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Նախորդ գրառումը.

Հաջորդ գրառումը.