Մի հրապուրվեք «nofollow» հղումներով

Հեղինակ՝ Artur  ·  27-03-2011 (Թարմացվել է՝ 02-08-11)

Բաժին՝ Որոնողական օպտիմալացում

մետ կատս

Տարիներ առաջ, երբ բարձր գուգլ պեյջռանկը դարձել էր վեբ վարպետների թիվ 1 նպատակը, բոլորը ձգտում էին ձեռք բերել բազմաթիվ «do follow» հետադարձ հղումներ, իսկ իրենց վեբ կայքերում առկա արտաքին հղումները պահել «nofollow» կարգավիճակում։ Չեմ թաքցնի. նույն կերպ վարվել եմ նաեւ ես, նույնիսկ այդ մասին շեշտել եմ շուրջ 3-4 տարի առաջ գրված տարբեր հոդվածներում։

Սակայն կյանքը եւ վեբ մոտեցումներն առաջ են շարժվում, եւ գուգլի համար այլեւս մեկ է դարձել՝ Ձեր կայքի արտաքին հղումները «nofollow» են, թե ոչ։

«nofollow»-ի վերաբերյալ գուգլի «վերաբերմունքի» այսպիսի 180 աստիճանանոց փոփոխության մասին առաջիններից մեկն ակնարկեց Մատ Կատսը դեռեւս 2009-ին։ Սակայն վեբ վարպետների մեծամասնությունը շարունակում է գերագնահատել արտաքին nofollow-հղումների նշանակությունը մինչ օրս։

Հարգելիներս, վերջ, մոռացեք այն մասին, որ Ձեր վեբ կայքերի արտաքին հղումներին «nofollow» ատրիբուտը կցելով, դուք իբր նպաստում եք Ձեր կայքի վարկանիշի (էլ չեմ ասում՝ փեյջռանկի) բարձրացմանը։ Ինձ չեք հավատում, գոնե գուգլի անունից պաշտոնապես հայտարարություններ անող Կատսին հավատացեք ով, մեկ ամիս առաջ կրկին հաստատեց, որ՝

Let’s do another pass at the question “How does Google treat sites where all external links are no-follow?”
The short answer is that we don’t treat those sites any differently in our rankings, but it’s still not a good idea to do that, in my opinion. Here’s why. When Google sees a nofollow link we drop that link from the link graph we use in our web crawl: we don’t use that link to discover new web pages, and we don’t use the anchor text from that link in our scoring.

Some people hear that and say “Aha! I’ll nofollow all my external links, and then the PageRank will flow back to my site instead! By “sculpting” that PageRank, I’ll be able to hoard my PageRank and I’ll rank higher! Muhaha!” (Maybe they don’t really do the “muhaha”). But that’s not how it works. We changed the math several years ago so that if a link is nofollowed, that PageRank doesn’t go out on the other links instead.

So it neither helps nor hurts your rankings to nofollow all your external links. But it’s a good thing in general (and for your visitors) to link to high-quality sites from your site. Nofollow is great 1) for links to sites that you don’t trust, 2) for paid links, or 3) for links to sites that you don’t want to (or can’t) vouch for. But I definitely wouldn’t recommend putting nofollow on every external link. And it almost never makes sense to put nofollow on internal links – those are links that you do trust and vouch for, because they’re yours.

Ի մի բերելով Կատսի խոսքը, կարելի է ասել, որ գուգլի համար որեւէ վեբ կայքի վարկանիշը գնահատելու համար արտաքին («տանող») հղումների «nofollow» կամ «dofollow» լինելն այլեւս որեւէ նշանակություն չունի, քանի որ փոփոխվել է գուգլ պեյջռանկի հաշվարկման փիլիսոփայությունը եւ ալգորիթմը։

Այնուամենայնիվ, Կատսը խորհուրդ է տալիս «nofollow» հղումներից օգտվել հետեւյալ 3 դեպքերում՝

  • երբ Ձեր վեբ կայքի արտաքին հղումն ուղղված է մեկ այլ կայքի, որը դուք չեք վստահում, այսինքն, վստահ չեք, որ վաղը-մյուս օրը այդ կայքում կհայտնվեն գուգլի համար «տհաճ» այլ հղումներ կամ բովանդակություն, վնասակար ծրագրեր եւ այլ անթույլատրելի տարրեր.
  • երբ Ձեր վեբ կայքի արտաքին հղումն ուղղված է երրորդ կայքին, որը դուք չեք կարող կամ չեք ցանկանում «երաշխավորել», այսինքն, դարձյալ մինչեւ վերջ չեք կարող (կամ չեք ցանկանում) վստահել այդ աղբյուրին.
  • երբ Ձեր վեբ կայքի արտաքին հղումը «վճարովի» է, այսինքն, Ձեզ գումար են տվել, դուք էլ տեղադրել եք այդ հղումը (այժմ շատերն արդեն «խելոքացել են» եւ Ձեզ կվճարեն միայն այն դեպքում, երբ Ձեր վեբ կայքի հղումը տրաֆիկ բերի եւ ոչ թե հանդիսանա վարկանիշը բարձրացնելու միջոց)։

Վերջում Մատը խորհուրդ է տալիս երբեք չօգտագործել «nofollow» ատրիբուտը Ձեր վեբ կայքի ներքին հղումների համար. չէ՞ որ դրանք Ձեր կայքի հղումներն են, որոնց ամենաշատը պետք է վստահեք եւ երաշխավորեք։

Աղբյուրը. e-armenians.com

Հեղինակի մասին
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում -ը գրել է 637 հոդված:
թվիթեր  ֆեյսբուք  գուգլ+  լինքդին  յութուբ RSS 

 

Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 0 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ

{ 0 մեկնաբանություն… ավելացրու նորը }

Չմոռանաք գրել ձեր կարծիքը

Connect with Facebook

Ըստ Հայերեն.ամ
Գրել ՄԻԱՅՆ Հայերեն
Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Նախորդ գրառումը.

Հաջորդ գրառումը.