Բանալի բառը դոմեյն անվանման կազմում

Հեղինակ՝ Artur  ·  03-09-2010 (Թարմացվել է՝ 29-11-11)

Բաժին՝ Որոնողական օպտիմալացում

Առանձին կայքէջի վերնագիրը պետք է առավելագույնս համապատասխանի այդ էջի բովանդակությանը։ Եվ այն, որ խելամիտ ընտրված բանալի բառ կամ արտահայտություն պարունակող վերնագիրը կարող է նպաստավոր գործոն դառնալ տվյալ էջի բարձր վարկանիշի համար, խոսվել է առանձին հոդվածում։ Սակայն, որքան էլ պրպտեցի նախորդ գրառումներս, չհանդիպեցի այնպիսի մի հոդված, որտեղ առանձնահատուկ խոսք կգնար ոչ թե էջի անվանման կամ առնաձին էջերի URL հղումների, այլ՝ կայքի դոմեյն անվանման դերի մասին։ Սա, թերեւս, իմ բացթողումն է, որը կփորձեմ լրացնել այս էջում։

Այն, որ կայքի դոմեյն անվանումը կարեւոր է եւ այն, որ դոմեյն ավանումը պետք է լինի ինչ-որ ձեւով «իմաստավորված», ոչ մեկս չենք էլ կասկածում, սակայն հարցն այն է, թե ինչ չափի նշանակության մասին է խոսքը. զգալի՞, թե՞ որոշիչ։

Եկեք մի պահ վերհիշենք, թե ինչ դոմեյն անվանումներ ենք հանդիպում ինտերնետ տարածքում։

Կան դոմեյններ, որոնք պարզապես որեւէ կազմակերպության անվանումներն են կամ դրանց կրճատ տարբերակները։ Դրանց մեջ կան եւ հայտնի դոմեյններ (google.com), որոնք արդեն իսկ վերածվել են հեղինակավոր բրենդերի կամ, արդեն իսկ լինելով բրենդ, որպես դոմեյն անվանում ընտրել են նույն իրենց ընկերության անվանումները (adidas.com)։

Կան դոմեյն անվանումներ, որոնք տրամաբանական կապ են ստեղծում կայքի եւ այդ կայքը տնօրինող անհատի կամ կազմակերպության հետ (aljarreau.com, realmadrid.com, parliament.am եւ այլն)։

Կան հուշող դոմեյն անվանումներ՝ seobook.com, prchecker.info։

Վերջապես, այս ամենի կողքին, կհանդիպենք հարյուր հազարավոր կայքեր, որոնց դոմեյն անվանումները որեւէ կերպ չեն արտացոլում կամ չեն ասոցիացվում ոչ կայքի բովանդակության եւ ոչ էլ այն տնօրինող անհատի կամ կազմակերպության հետ (վերցնենք թեկուզ մեր դոմեյնը՝ e-armenians.com)։

Շուրջ մեկ տասնամյակ առաջ դոմեյն անվանումը խիստ կարեւորվում էր (նաեւ՝ գուգլի կողմից) որպես հաջողության հասնելու հիմնական երաշխիքներից մեկը։ Սակայն այդ տարիները մնացել են ետեւում եւ առաջ են եկել ինտերնետ-շուկայագիտական նոր մոտեցումներ։

Հիմա ավելի շատ կարեւորվում է կայքի վարկանիշը եւ այն, թե որոնող համակարգերում ըստ որեւէ բառի որոնման արդյոք տվյալ վեբ կայքը կհայտնվի արդյունքների առաջին էջում (եւ այդ էջի վերին, թե ստորին մասերում)։ Եվ, եթե կայքէջի բանալի բառերը համընկնում են այդ էջը որոնող «երեւակայական մարդու» որոնման բառերի հետ, ապա կարելի է վստահաբար ուրախանալ, որ գործի կեսն արված է։

Հաջողությունը լիակատար դարձնելու համար էլ պետք է հասնել այնպիսի մի իրավիճակի, որ թեկուզ պատահաբար Ձեր կայքէջում հայտնված այցելուն դառնա Ձեր կայքից մշտական օգտվողներից մեկը։ Իսկ սա կհաջողվի, եթե Ձեր կայքի ձեւավորումը հաճելի է ու պարզ, «նավարկումն» ու ներքին հղումները՝ գրավիչ, իսկ բովանդակությունը՝ հետաքրքիր, օգտակար եւ հաճախակի թարմացվող։

Մեր օրերում վերոնշյալ գործոնները դարձել են ավելի կարեւոր, քան բուն դոմեյն անվանումը։ Ուղղակի, կարելի է ընտրել հեշտ հիշվող եւ գուցե «հուշող» անվանում, սակայն պարտադիր չէ, որ այն 100%-ով համընկնի կայքի նպատակների կամ տրամադրվող ծառայությունների հետ։

Այնպես որ, իմ խորին համոզմամբ, եթե մեր կայքի բովանդակությունը մնար նույնը, սակայն դոմեյնը լինել seo.am, webpromotion.am կամ մեկ այլ՝ բանալի բառեր պարունակող անվանում, դրանից մենք շատ չէինք շահի։

Կարեւորը կայքի ու դրա առանձին էջերի վերնագրերում եւ բովանդակության մեջ ճիշտ թիրախավորված բանալի բառերի խելամիտ օգտագործումն է,SEO-ի որակի չափորոշիչներին համապատասխան կայք ստեղծելն ու զարգացնելը, հուսալի գործընկերներ վաստակելը, տեքստային բերող հղումներ կառուցելը եւ ակտիվ սոցիալական առաջմղման միջոցառումները։

Եթե այս ամենը պատշաճ կարգով պահպանվում է, ապա օրերից մի օր նման կայքը կվերածվի բրենդի։

Աղբյուրը. e-armenians.com

Հեղինակի մասին
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում -ը գրել է 583 հոդված:
թվիթեր  ֆեյսբուք  գուգլ+  լինքդին  յութուբ RSS 

 

Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 309 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ

{ 0 մեկնաբանություն… ավելացրու նորը }

Չմոռանաք գրել ձեր կարծիքը

Connect with Facebook

Ըստ Հայերեն.ամ
Գրել ՄԻԱՅՆ Հայերեն
Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Նախորդ գրառումը.

Հաջորդ գրառումը.