
Ես սիրում եմ գուգլի աշխատաոճը՝ անկախ տարբեր քննադատություններից, որոնք ժամանակ առ ժամանակ աշխուժանում և հետո աստիճանաբար մարում են։
Գուգլը հոգ է տանում բոլոր կողմերի մասին՝ ինչպես վեբ կայքից օգտվող անձանց, այնպես էլ այդ կայքերը պատրաստողների։ Գուգլի անձնակազմը ձգում է բավարարել իր բոլոր հաճախորդների կարիքները. մի կողմից առաջարկում և իրականացնում է վեբ ոլորտի որակը բարձրացնող նորանոր նախաձեռնություններ, իսկ մյուս կողմից նախապատրաստում և ընթացքում էլ շարունակաբար օժանդակում վեբ կայքի տերերին և, ընդհանուր առմամբ, «վեբ մարդկանց»։
Ինչո՞վ է օժանդակում՝ տեղեկատվությյամբ, գիտելիքներով և հմտություններով։ Ահա խոսքերիս վառ օրինակը՝ Գուգլի ձեռնարկը SEO սկսնակների համար։ Այն մատչելի է անգլերենով և 40-ից ավելի այլ լեզուներով։
Որքան տեղյակ եմ, հայերեն տարբերակը չկա։ Չկա՝ կլինի։ Այս գործը վերցնում եմ իմ վրա և խոստանում եմ մինչև այս ամսվա վերջ ավարտին հասցնել հայերեն տարերակի «լույս ընծայումը»։
Մինչ այդ, այս հոդվածում կներկայացնեմ գուգլի այս կարևոր և օգտակար փաստաթղթի բովանդակությունը, որն ինքնին վերջինիս առանցքային մտքերի թվարկումն է։
1. Որոնողական օպտիմալացման հիմունքները
- Էջերի համար ընտրեք յուրահատուկ և ճիշտ վերնագրեր
- մատնանշեք էջերի վերնագրերը թեգերի օգնությամբ (title tags)
- էջի վերնագիրը ցուցադրվում է որոնման արդյունքներում
- Լավագույն փորձը
- վերնագրում հստակ ներկայացրեք էջի իմաստը
- յուրաքանչյուր էջի համար ընտրեք այդ էջի յուրահատուկ վերնագիրը
- օգտագործեք կարճ, սակայն նկարագրողական վերնագրեր
- Օգտագործեք “description” մետա թեգեր
- յուրաքանչյուր առանձին էջի համար շարադրեք այդ էջի համառոտագիրը
- ի՞նչ օգուտ կարող է տալ “description” մետա թեգը
- Լավագույն փորձը
- հստակորեն համառոտագրեք Ձեր էջի հիմնական բովանդակությունը
- յուրաքանչյուր առանձին էջի համար ստեղծեք այդ էջի առանձնահատուկ նկարագիրը
2. Վեբ կայքի կառուցվածքի օպտիմալացում
- Բարեփոխեք Ձեր վեբ կայքի հղումների կառուցվածքը
- այցելուների համար հասկանալի URL-ները ավելի հեշտությամբ նրանց «կհուշեն» էջի բովանդակությունը
- URL-ները ցուցադրվում են որոնման արդյունքներում
- Լավագույն փորձը
- URL-ներում օգտագործեք բառեր
- կայքին տվեք պարզ կատալոգային կառուցվածք
- որևէ մեկ էջին կամ փաստաթղթին ուղղեք միայն մեկ URL
- Պարզեցրեք կայքում նավարկելը (navigation)
- հեշտացված նավարկումը խիստ կարևոր է որոնող համակարգերի համար
- գլխավոր էջից սկսած նախագծեք կայքի նավիգացիոն կառուցվածքը
- այցելուների համար հնարավորինս հարմարավետ դարձրեք կայքի նավիգացիան՝ օգտագործելով «հղումների շղթաներ» (breadcrumb)
- հնարավոր դարձրեք URL-ի մի հատվածի կրճատումը
- ստեղծեք երկու տեսակի կայքի քարտեզ (sitemap)՝ մեկն այցելուների, իսկ մյուսը՝ որոնող համակարգերի համար
- Լավագույն փորձը
- ստեղծեք կայքի բաժինների և առանձին էջերի բնական հերիարխիկ նավիգացիոն կառուցվածք
- օգտվեք «տեքստային նավարկումից»
- ստեղծեք HTML-ային քարտեզի առանձին էջ, ինչպես նաև կայքի քարտեզի XML-ային ֆայլ
- ստեղծեք օգտակար 404 էջ
3. Բովանդակության օպտիմալացում
- Առաջարկեք որակյալ բովանդակություն և ծառայություններ
- հետաքրքիր կայքերն իրենք իրենցով կարող են դառնալ հանրաճանաչ
- նկատի ունեցեք, որ Ձեր այցելուներն ունեն տարբեր նախասիրություններ և տեղեկացվածության տարբեր աստիճան, և տրամադրեք նրանց խիստ յուրահատուկ բովանդակություն
- Լավագույն փորձը
- գրեք հեշտ ընթեռնելի և լակոնիկ տեքստեր
- մի շեղվեք թեմայից
- ստեղծեք թարմ և առանձնահատուկ բովանդակություն
- գրեք Ձեր այցելուների, և ոչ թե որոնող համակարգերի համար
- Ընտրեք ճիշտ տեքստային հղումներ
- գրագետ ընտրված տեքստը թույլ է տալիս ըմբռնել այն էջի թեման, որին ուղղված է հղումը
- Լավագույն փորձը
- ընտրեք տեղեկացնող տեքստ
- ընտրեք կարճ տեքստ
- հղումները դարձրեք հեշտ նկատելի
- հոգ տարեք նաև ներքին տեքստային հղումների մասին
- Բարելավեք նկարները և պատկերները
- նկարների վերաբերյալ տեղեկատվությունը կարելի է ներկայացնել “alt” ատրիբուտի միջոցով
- նկարները պահեք առանձին ֆոլդերներում և օգտագործեք միայն ստանդարտ ֆորմատի ֆայլեր
- Լավագույն փորձը
- որպես ֆայլի անվանում և alt ատրիբուտ օգտագործեք կարճ, սակայն ինֆորմատիվ տեքստեր
- լրացրեք alt ատրիբուտը, եթե նկարը ծառայելու է որպես հղում
- ստեղծեք և գուգլին ներկայացրեք նկարների քարտզի ֆայլը (image sitemap)
- Ճիշտ օգտագործեք վերնագրերի թեգերը (heading tags)
- վերնագրերի թեգերի օգնությամբ առանձնացրեք կարևոր տեքստերը
- Լավագույն փորձը
- պատկերացրեք, որ դուք կազմում եք հոդվածի պլանը
- մեկ էջի սահմաններում վերնագրերը պետք է լինեն քիչ, բայց՝ տեղին
4. Սփայդերների հետ աշխատանքը
- Արդյունավետ կերպով օգտագործեք robots.txt-ը
- robots.txt-ի օգնությամբ սահմանափակեք բոտերի մուտքը դեպի վեբ կայքի «գաղտնի բաժիններ»
- Լավագույն փորձը
- օգտագործեք ավելի վստահելի մեթոդներ՝ կայքի «գաղտնի» բաժինների անվտանգությունն ապահովելու համար
- Հիշեք հղումների համար rel=“nofollow”-ի կիրառության մասին
- պայքարեք մեկնաբանություններում հայտնվող սփամի դեմ “nofollow”-ի միջոցով
- ավելացրեք ավտոմատ “nofollow” մեկնաբանությունների դաշտերում և ֆորումներում
- “nofollow”-ից օգտվելու այլ իրավիճակներ
5. Որոնողական օպտիմալացումը բջջային հեռախոսների համար
- Տեղեկացրեք գուգլին Ձեր «բջջային» կայքերի մասին
- «բջջային» կայքերը կոնֆիգուրացրեք այնպես, որ դրանք ճիշտ և լիարժեք ինդեքսավորվեն
- համոզվեք, որ Ձեր «բջջային» կայքը ինդեքսավորվում է գուգլի կողմից
- համոզվեք, որ գուգլը «հասկանում է» Ձեր «բջջային» կայքի URL-ները
- Ճիշտ վերաուղղեք «բջջային» կայքից օգտվող անձանց
- Ճիշտ աշխատացրեք Ձեր կայքի «դեսկթոփային» և «բջջային» տարբերակները
- «Բջջային օգտատերերին» ուղղորդեք դեպի Ձեր կայքի ճիշտ տարբերակը
- կայքի ճիշտ տարբերակի ընտրությունը user-agent-ի միջոցով
6. Առաջխաղացում և վերլուծություն
- Ընտրեք Ձեր վեբ կայքի առաջմղման ճիշտ տարբերակները
- հետադարձ հղումների քանակը որպես կայքի հեղինակության չափանիշ
- բլոգի միջոցով կայքի բովանդակության թարմացման տեղեկացումը
- Լավագույն փորձը
- օգտագործեք սոցիալական ցանցերը
- ճանաչեք Ձեր կայքի թեմային մոտ կանգնած մարդկանց և շփվեք նրանց հետ
- Օգտվեք վեբվարպետների անվճար գործիքներից
- հեշտացրեք գուգլբոտի կողմից Ձեր կայքի հետազոտումը վեբվարպետի գործիքների օգնությամբ
- Google Analytics-ը և Website Optimizer-ը թույլ են տալիս կատարել Ձեր կայքի բարձրորակ վերլուծություն
Վերջում ավելացնեմ, որ ակնկալում եմ Ձեր ակտիվ մասնակցությունը, եթե ոչ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու, ապա գոնե այս էջը պարբերաբար այցելելու իմաստով։
Հ.Գ. 1 Սկզբից որոշել էի վիկի ստեղծել, հետո փոշմանեցի, ելնելով այն մտքից, որ վիկի ստեղծելու վրա ծախսված ժամանակը կուղղեմ այս հոդվածը «հայաֆիկացնելուն»։
Հ.Գ. 2 Այս փաստաթուղթը գրված է տիպիկ ամերիկյան ոճով, և բառացի թարգմանությունը նվազ օգտակար կլիներ, ուստի որոշ տեղերում ձևակերպումները փորձել եմ հարմարեցնել հայերենին՝ չխաթարելով բնօրինակի միտքը և շեշտադրումները։
Աղբյուրը. e-armenians.com
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում Artur-ը գրել է 583 հոդված:
Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 309 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ







{ 0 մեկնաբանություն… ավելացրու նորը }