SEO Certified
SEO Certified ծառայությունը կայքի տնօրեններին ու վեբվարպետներին հնարավորություն է տալիս տեղեկանալ եւ այցելուներին տեղեկացնել իրենց կայքերի SEO-կարգավիճակի մասին։
Սա բացառապես անվճար ծառայություն է. Ձեզնից կպահանջվի միայն գրել ինձ եւ ուղարկել Ձեր կայքի տվյալները, մինչեւ 1 շաբաթվա ընթացքում ստանալ այդ կայքի «SEO-էպիկրիզը» (SEO-գնահատականը), ըստ անհրաժեշտության՝ կատարել համապատասխան ուղղումներ, եւ, գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելուց հետո, կայքում տեղադրել SEO-որակը խորհրդանշող բաններներից որեւէ մեկը։
Ինչե՞ս կարող է SEO Certified ծառայությունը նպաստել Ձեր կայքի առաջմղմանը
- Դուք կստանաք Ձեր վեբ կայքի վերաբերյալ անաչառ տվյալներ՝ ինչքանո՞վ է այն համապատասխանում գուգլի եւ մյուս հիմնական որոնող համակարգերի պահանջներին, ի՞նչ թերություններ կան, որոնց ուղղելը միայն կնպաստի կայքի առաջմղմանը եւ վարկանիշի բարձրացմանը։
- Ձեր եւ մեր կայքի այցելուները կտեղեկանան այն մասին, որ Ձեր կայքը ենթարկվել է անկախ փորձաքննության եւ ստացել SEO Certified հավաստագիրը։ Նման գնահատականին արժանանալը կբարձրացնի Ձեր կայքի նկատմամբ այցելուների վստահությունը եւ հարգանքը։
- Դուք հնարավորություն կստանաք ծանոթանալու կայքի վերաբերյալ մեր այցելուների կարծիքներին եւ մեկնաբանություններին. նման հետադարձ կապը թուլ կտա մեկ անգամ եւս տեղեկանալու եւ հասկանալու «երրորդ մարդկանց» կարծիքը Ձեր կայքի վերաբերյալ։
- Բավականաչափ «դիտումներ եւ կարծիքներ հավաքելով», Ձեր կայքի հղումը կարող է իր տեղը գտնել մեր ծառայությունը ներկայացնող բոլոր էջերում՝ ամենաշատ դիտված եւ ամենաթեժ կայքերի ցանկում։
Ո՞ր կայքերը կարող են ստանալ SEO Certified հավաստագիրը
Ավելացվել է 17.10.2011-ին
- Կայքը ներկայացված է առանձին դոմենով
- Կայքը հայալեզու է կամ, ծայրահեղ դեպքում, պարունակում է նաեւ հայալեզու բովանդակություն
SEO Certified որակի չափորոշիչներ
SEO Certified հավաստագիր կստանան միայն այն կայքերը, որոնք համապատասխանում են հետեւյալ պահանջներին՝
- Վեբ կայքի գլխավոր եւ հիմնական էջերի HTML կառուցվածը, CSS-ները եւ RSS-ները համապատասխանում են W3C ստանդարտներին.
- Վեբ կայքը չի պարունակում վնասաբեր վեբ-ծրագրեր եւ HTML կոդեր (hidden text, cloaking, sneaky redirects, duplicate content, “doorway” pages եւ այլն).
- Վեբ կայքն ունի խելամիտ եւ ուղղորդող նավիգացիոն կառուցվածք՝ հիմնական բաժինների ու ենթաբաժինների հստակ տարանջատմամբ եւ ներքին հղումների ճիշտ կազմությամբ.
- Վեբ կայքը կազմված է պարբերաբար թարմացվող եւ օգտակար բովանդակությամբ էջերից.
- Վեբ կայքի առանձին էջերը հստակ տարբերվում են միմյանցից իրենց վերնագրերով, բովանդակությամբ եւ գուգլ-հարմարեցված URL հղումներով.
- Վեբ կայքն արագագործ է։
Այս հիմնական 6 չափորոշիչներով առաջնորդվելուց բացի, մեր մասնագետները կտրամադրեն լրացուցիչ խորհուրդներ։
SEO Certified հավաստագիրը ստանալու 3 պարզ փուլերը
- Գրեք ինձ՝ նշելով. ա) կայքի վերնագիրը, բ) կայքի նկարագրությունը, գ) կայքի URL հասցեն, եւ դ) Ձեր գործող էլ. փոստի հասցեն
- Ըստ անհրաժեշտության, կատարեք կայքի բարելավմանն ուղղված մեր մասնագետների հրահանգները (նրանք Ձեզ հետ կկապվեն email նամակագրության միջոցով, Ձեր տրամադրած էլ. փոստի հասցեով).
- Տեղադրեք Ձեր կայքի գլխավոր էջում մեր SEO-հավաստագիրը խորհրդանշող բաններներից մեկնումեկը, որոնք որպես հղում ուղղված կլինեն դեպի Ձեր էջը (այս մասին դուք կստանաք լրացուցիչ հրահանգներ)։
SEO Certified ստացած կայքերը թվարկված են «Հավաստագրեր» բաժնում:
