Կայքից օգտվելու կանոններ

բլոգի կանոնակարգ

Ընդհանուր սկզբունքներ

e-Armenians.com կայքում (այսուհետև՝ Կայք) տեղադրված գրառումներն ու հոդվածներն արտահայտում են դրանց հեղինակների տեսակետը և պարտադիր չէ, որ համընկնեն Կայքի տնօրենի կարծիքի հետ։ Բացառություն են հանդիսանում միայն իմ կամ Կայքի անձնակազմի կատարված հրապարակումները։

Գրանցվելով կայքում, դուք համաձայնվում եք երևէ չտեղադրել անբարո, իմաստազուրկ, վիրավորական, բռնություն արտահայտող և նման բնույթի գրառումներ կամ մեկնաբանություններ, ինչպես նաև գովազդել որևէ ապրանք կամ ծառայություն։

Միևնույն ժամանակ, Կայքի սահմաններում դուք պարտավոր եք պահպանել հարգանքը մյուս անդամների, մեկնաբանողների, և, ընդհանուր առմամբ, Կայքի բոլոր այցելուների և մյուս անձանց նկատմամբ՝ բացառելով անձնական վիրավորանքները։

Ես ինձ իրավունք եմ վերապահում խմբագրել կամ լրիվությամբ հեռացնել սույն կանոններին չհամապատասխանող գրառումները։

Արդեն տեղադրված գրառումների կամ մեկնաբանությունների հեռացումը՝ դրանց հեղինակի պահանջով, միայն և միայն իմ որոշման լիազորությունների շրջանակում է։

Խնդրում ենք ծանոթանալ նաև Կայքից օգտվելու պայմաններին։

Կայքադարանից (կայքերի կատալոգ) օգտվելու կանոններ

Կայքի սահմաններում ստեղծված և շուրջ չորս տարվա պատմություն ունեցող հայկական կայքադարանից օգտվելիս խնդրում եմ պահպանել ստորև դրույթները։

Հայկական կայքադարանը ստեղծվել է բացառապես հայկական ցանցակայքերի համար: Սա նշանակում է, որ վեբ կայքերի կատալոգում գրանցվող կայքը՝

  • պետք է լինի հայալեզու.
  • հակառակ դեպքում, կայքի բովանդակությունը պետք է որևէ գործուն առնչություն ունենա Հայաստանի, հայ ժողովրդի, հայկական մշակույթի և այլ ոլորտների հետ։

Հայկական կայքադարանը որակյալ կայքերի շտեմարան է: Սա նշանակում է, որ կգրանցվեն միայն այն կայքերը, որոնք՝

  • ունեն վերջնական ձևավորում և հստակ բովանդակություն.
  • ունեն օգտագործողի համար հեշտ կառուցվածք և առկա բոլոր արտաքին և հատկապես ներքին հղումները ճիշտ են։

Կայքադարանում գրանցվելու հնարավորություն գրեթե չունեն այն կայքերը, որոնք՝

  • ստեղծվել են բացառապես AdSense կամ գովազդային նման նպատակների համար.
  • պարունակում են պոռնոգրաֆիկ, մանկապղիծ և այլ անբարո նյութեր.
  • դեռևս գտնվում են պատրաստման փուլում.
  • պարունակում են բազմաթիվ սխալ կամ չգործող հղումներ.
  • գրանցվելիս ընտրվել է ոչ պատշաճ բաժին.
  • որևէ կապ չունեն Հայաստանի կամ հայկական մշակույթին առնչվող ոլորտների հետ։

Կատալոգում Ձեր կայքը գրանցելիս չմոռանաք պահպանել հետևյալ կանոնները՝

  • գրանցվելիս նշեք ՄԻԱՅՆ կայքի ելակետային էջը (սովորաբար՝ index.html, index.php և այլն).
  • մի փորձեք գրանցել կայքի առանձին էջեր կամ բաժիններ.
  • մեկ կայքը գրանցեք միայն մեկ անգամ.
  • կայքի անվանումը պետք է կազմված լինի նվազագույնը 4 և առավելագույնը 300 տառից.
  • կայքի նկարագրությունը պետք է կազմված լինի առավելագույնը 600 տառից.
  • զերծ մնացեք բացականչական նշանի (!) բազմակի օգտագործումից.
  • զերծ մնացեք ՄԵԾԱՏԱՌԵՐՈՎ բառերի կրկնակի օգտագործումից.
  • չմոռանաք գրանցումից հետո ավելացնել դեպի մեր ուղեցույց բերող հետադարձ հղումը։

Կայքէջի գրանցումն ինքնին հնարավորինս պարզեցված է: Եթե պատրաստ եք Ձեր կամ Ձեր մտերիմի կայքը գրանցելուն (ունեք պատրաստի հետադարձ հղում եւ Ձեր կայքը համապատասխանում է վերոնշյալ պահանջներին), ապա խնդրում եմ սկսել հայկական կայքադարանում Ձեր կայքի գրանցման գործընթացը։

Հարցեր առաջանալու դեպքում խնդրում եմ ազատորեն գրել ինձ։

Թարմացվել է՝ 28.08.2011