RSS-ը հայկական լրատվական հանգույցներում

Հեղինակ՝ Artur  ·  26-02-2011 (Թարմացվել է՝ 28-04-11)

Բաժինը՝ Վերլուծական

rss հոսքեր

Լրատվական հանգույցներն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, ունեն մեծ պահանջարկ եւ տարեց տարի ետին պլան են մղում տպագիր մամուլը։ Լրատվական ցանցակայքերը թույլ են տալիս հաշվված րոպեների ընթացքում ուշադրության արժանի նորություններն ու իրադարձությունները սփռել համացանցում, իսկ որոշ դեպքերում՝ նաեւ ներկայացնել դրանք «real-time» տարբերակով։

Սակայն, հետազոտելով հայալեզու ինտերնետային լրահոսները, ես պարզեցի, որ դրանց մեծ մասը չունի RSS հոսքեր, որոնք, ի դեպ, ստեղծվել են հաճախակի թարմացվող բովանդակությամբ ցանցակայքերի, առաջին հերթին՝ լրատվական կայքերի համար։

Անկեղծ ասած, ինքս զարմացած եմ նման իրավիճակից. չէ՞ որ լրահոսի եւ դրանից օգտվող մարդկանց համար RSS-ը «հացի ու ջրի» նման մի անհրաժեշտություն է, որը թույլ է տալիս բաժանորդագրվել եւ ավտոմատ կերպով տեղեկանալ այս կամ այն օնլայն լրատվամիջոցի վերջին հրապարակումներին՝ առանց տվյալ կայքերն այցելելու անհրաժեշտության, ինչպես նաեւ բաժանորդագրվել եւ թարմ հրապարակումների վերաբերյալ տեղեկացվել էլ. փոստով։

Եկեք տեսնենք, թե հայկական որ լրատվական հանգույցներում չեմ գտել որեւէ RSS հղում։

RSS հոսք չունեցող հայկական ցանցակայքերի «սեւ ցուցակ»

  • «Առավոտ» օրաթերթ – aravot.am (առկա է չգործող հղում)
  • «Հայկական Ժամանակ» օրաթերթ – armtimes.com (առկա է սխալ կառուցված RSS)
  • Թերթ – tert.am
  • «Հրապարակ» օրաթերթ – hraparak.am
  • «Արմենպրես» լրատվական գործակալություն – armenpress.am
  • «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոն – emergency.am
  • Деловой Экспресс. Экономический еженедельник Армении – express.am
  • Այսօր – aysor.am
  • «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ – hhpress.am
  • «Ռեսպուբլիկա Արմենիի» հասարակական-քաղաքական օրաթերթ – ra.am
  • Armenia Today- armtoday.info
  • Բիզնես 24- b24.am
  • Այսօր – aysor.am
  • Նոյան տապան ԼՎԿ – nt.am

Հուսով եմ, որ վերոնշյալ կայքերի պատասխանատուները ուշադրություն կդարձեն այս թերության վրա եւ կավելացնեն RSS հոսքերը մոտ ապագայում։ Կամ էլ (եթե ինքս չեմ նկատել դրանք) առկա RSS-հղումները դարձնել այցելուների համար տեսանելի։

Աղբյուրը. e-armenians.com

Հեղինակի մասին
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին եւ ընթերցեք իմ էլ. գիրքը:
Մեր բլոգում -ը գրել է 533 հոդված:
թվիթեր  ֆեյսբուք  գուգլ+  լինքդին  յութուբ RSS 

 

Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 212 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ

Կարծում եմ, որ Ձեզ կհետաքրքրի նաև...


Հարցումների արդյունքների ամփոփում
Դատարկություն… ամպագոռգոռ վերնագրերի ետեւում
Ֆորումների ծրագրային ապահովումներ
Ձեր վեբ կայքն ունի ընդամենը 8 վայրկյան ժամանակ
Գուգլ պլյուս, թե՞ մինուս. Առաջին տպավորություններս

Connect with Facebook

Ըստ Հայերեն.ամ
Գրել ՄԻԱՅՆ Հայերեն
Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Նախորդ գրառումը.

Հաջորդ գրառումը.