
Վերջին մեկ-երկու տարվա ընթացքում համացանցում մեկը մյուսի ետեւից հայտնվեցին հայկական լրատվական ցանցակայքեր։ Այդպիսի լրատվական կայքերը դարձան հանրաճանաչ, իսկ դրանց միջեւ ծավալվեց գուցե թաքնված, սակայն թեժ մրցակցություն։
Լրատվական կայքերը սկսեցին էլ ավելի մեծ ուշադրություն դարձնել ներկայացվող նյութերի թարմությանը եւ ընթերցողների կողմից հեշտացված նավարկմանը՝ մի բաժնից կամ հոդվածից մյուսը։ Սակայն, պարզվում է, որ հայկական լրատվական կայքերից ոչ բոլորն են պատշաճ ուշադրության արժանացնում իրենց մոբայլ-ընթերցողներին, այնինչ, վերջիններիս թիվը ժամանակի հետ մեծանում է։
Այս հոդվածում ես դիտարկել եմ հայկական հանրահայտ լրատվական կայքերի կողմից իրենց էջերի մոբայլ տարբերակների տրամադրելու փաստը։ Պարզելու, թե ինչ չափով են այդ լրատվական ցանցակայքերը որդեգրել իրենց բովանդակության բջջային տարբերակները, հետազոտել եմ համացանցը ինչպես սովորական (desktop) համակարգչով, այնպես էլ իմ բջջայինով (Opera Mini)։ Ստացված պատկերը, մեղմ ասած, խորհելու տեղիք է տալիս։
Դատարկված լրատվական կայքեր
Դիտարկման ենթակա լրատվական ցանցակայքերն ընտրվել են համացանցային տարբեր աղբյուրներից, ինչպես նաեւ գուգլում համապատասխան որոնում կատարելու օգնությամբ։
Ինտրիգներից խուսափելու համար, իմ կողմից դիտարկված լրատվական ցանցակայքերը կներկայացվեն են ըստ այբբենական կարգի։
- ARAVOT.am
- ARMENIA TODAY
- ARMTIMES.com
- AYSOR.am
- A1PLUS.am
- LRAGIR.am
- NEWS.am
- NEWSARMENIA.ru
- PANARMENIAN.net
- PANORAMA.am
- REGNUM.ru
- TERT.am
- 1IN.am
Արդյունքներ եւ եզրահանգում
Վերոնշյալ լրատվական ցանցակայքերից բջջային տարբերակով օժտված են միայն Ա1պլուս.ամ-ը, Թերթ.ամ-ը , Պանարմենիան.նետ-ը։
Իհարկե, գոյություն ունի ցանցակայքերը բջջայինով դիտելու այլ տարբերակ. Ձեր բջջայինով պարզապես դիտում եք տվյալ կայքի RSS-ը։ Սա կարող է դառնալ այլընտրանք այն կայքերի համար, որոնք դեռեւս մոբայլ տարբերակ չունեն։
Հ.Գ. Եթե ինչ-որ բան բաց եմ թողել կամ սխալվել եմ, խնդրում եմ տեղեկացրեք՝ Ձեր մեկնաբանությունների միջոցով։
Աղբյուրը. e-armenians.com
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում Artur-ը գրել է 583 հոդված:
Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 309 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ







{ 0 մեկնաբանություն… ավելացրու նորը }