
Խորհուրդները, որոնք կառաջարկվեն այս հոդվածում, իմը չեն։ Դրանց հեղինակը մի մարդ է, ով բլոգինգի միջոցով վաստակել է… ոչ ավել, ոչ պակաս քան կես միլիոն դոլար վերջին մեկ տարվա ընթացքում։
Այս մարդու ստեղծած բլոգը դարձել է ոչ միայն օրվա զբաղմունք, այլ մեծ եկամուտների կայուն աղբյուր։
Նրա բլոգը twitter-ի միջոցով հետեւում են այս հոդվածը գրելիս ավելի քան 56000 մարդ, իսկ ավելի քան 94000-ը բաժանորդագրվել են RSS-ի միջոցով։ Այդ մարդու անունն է՝ Ջոն Չոու։
Ինքս գրեթե ամեն օր ծանոթանում եմ նրա Ջոն Չոուի հոդվածներին։ Եվ օգտվում նրա՝ բլոգի միջոցով տրամադրվող ծառայություններից, այդ թվում՝ էլեկտրոնային գրքերից։
Վերջերս վարբեռնեցի նրա գրքերից մեկը (անվճար գրացվում ես ու հղումն ուղարկում են քո էլ. հասցեին), որի վերնագիրն է՝ The Ultimate Blog Profit Model (Բլոգի եկամտաբերության կատարյալ մոդել)։
Այն անգլերեն է։ Շատ հետաքրքիր մի աշխատություն, որով պարոն Չոուն կիսվում է իր կայքի այցելուների հետ այն մասին, թե ինչպես է ինքը հարստացել բլոգով՝ օրական ընդամենը մի քանի ժամ տրամադրելով կայքի բովանդակության հարստացմանը եւ, իհարկե, իր կայքից օգտվողների հետ շփմանը։
Կցանկանայի այս հոդվածում ամփոփել այն հիմնական ուղղությունները, որոնք Ջոնին դարձրել են միլիոնատեր։
Այնուամենայնիվ, ում համար բլոգը, եւ, ընդհանրապես, վեբ-աշխարհը դարձել է մասնագիտական ոլորտ, եւ ով տիրապետում է անգլերենին (գրված է շատ հասկանալի ոճով) խորապես կառաջարկեի գրանցվել, վարբեռնել ամբողջական գիրքը եւ ընթերցել այն սկզբից մինչեւ վերջ։
Իսկ հայալեզու այցելուներիս համար՝ ահա Ջոն Չոուի խորհուդները (ամփոփ, առանց բացատրելու կամ մեկնաբանելու)։
Սա սոսկ թարգմանություն չէ (գիրքը 60-էջանոց է), այլ այն, ինչ ինքս եմ ըմբռնել։
1. Ի՞նչ վեբ-սկրիպտերից եւ/կամ ծրագրերից է օգտվում Ջոն Չոուն
- Aweber – էլ, նամակները կառավարելու, էլ. նամակների ցանկեր կազմելու եւ, ընդհանրապես, այցելուների հետ ավտոմատ կերպով էլ, նամակագրություն եւ հարակից ծառայություններ ապահովող ծրագիր է
- Action Comments – անունն արդեն իսկ խոսուն է
- Ultimate Footer Ad
- WordPress – չասեմ երեւի, թե ինչ է
- Ninja Affiliate – սա Վորդպրեսս-ի պլագին է, որն ապահովում է շահավետ փոխգործակցության (affiliate) հղումների ստեղծում ու կարգավորում
- Blog Profit Camp – իր իսկ ստեղծած ցանցն է
- Google Analytics – կայքի այցելությունների, այցելուների հետ կապված եւ այլ վիճակագրություն
- Squizze Theme – սա էլ մեր հարգարժան պարոնի վորդպրեսսային կայքի ներբեռնումների էջի թեման/ոճն ապահովողն թեման է
- Keyword Elit – սա բանալի բառերի վերլուծության ծրագիր է
- Stats Junkie – սա վիճակագրական եւ վերլուծական ծրագիր է
- Bluehost – սա էլ այն հոսթերն է, որի վրա հանգրվանել է Ջոնի կայքը
Ինչպես տեսնում եք, ոչ մի արտառոց ծրագրերից կամ հնարավորություններից Ջոնը չի օգտվում։
Անցնենք առաջ։
Գրքի առաջաբանում Ջոնը ներկայացնում է իր կայքի վերաբերյալ իրավիճակի վերլուծություն եւ կենտրոնանում այն հանգամանքի վրա, թե ինչպես է հաշված ամիսների ընթացքում իր եկամուտները 2005-2006 թվականի $0-ից 2007-ին դարձել $180.000, 2008-ին՝ $360.000. իսկ ահա $2009-ին՝ $500.000:
Իր պատմությունը ներկացանելով, Ջոնը բարձրացնում է ճիշտ հարցեր ու տալիս խելամիտ պատասխաններ՝ հիմնված իր իսկ փորձի վրա։
2. Ինչո՞ւ բլոգերները փող չեն կարողանում աշխատել
- Բլոգ պահողների մեծ մասը պարզապես բլոգերներ են, այլ ոչ թե ինտերնետ-մարկետերներ։ Կան մարդիկ, ովքեր բլոգերներ են, ու «կողքից» էլ փորձում են փող աշխատել։ Եվ կան մյուսները (շատ անգամ ավելի քիչ թվով) ովքեր փող են աշխատում բլոգի միջոցով։ Տարբերությունը մեծ է. մնում է կողմնորոշվել։
- Բլոգերները բլոգին լուրջ չեն վերաբերվում։ Նրանք սկզբից որոշում են բլոգ պահել, իսկ ավելի ուշ՝ նաեւ եկամուտներ ստանալ իրենց բլոգից։ «Եթե բլոգը փող բերի, գերազանց է։ Եթե չբերեց-չբերեց, ի՞նչ արած…»։ Այսպիսի մտածելակերպը համադրելի չէ շոշափելի գումար վաստակելու նպատակի հետ։
- Բլոգ բացելը խիստ դյուրին գործ է։ Իրոք, չկա «նախնական ներդրում», ուստի եւ չկա «դրածը ետ բերելու» շահագրգռվածություն։ Այս օրերին նույնիկ 1 ցենտ կամ լումա չներդնելով կարելի է բլոգ պահել (Blogspot, Wordpres.com)։ Մտածենք ապա. քանի՞ հոգի բլոգ կբացեր, եթե այն արժենար մի քանի հարյուր, կամ մի քանի հազար ամերիկյան դոլար։ Այս հեշտությունն էլ բերում է իրենց իսկ ստեղծած բլոգի նկատմամբ ցածր պատասխանատվության զգացման, ավելին,. «բնում խեղդում» է գումար վաստակելու նպատակասլաց ձգտումը։
- Որոշ բլոգերներ իրենց բլոգին վերաբերվում են բացառապես որպես հնարավոր եկամտի աղբյուր։ Իրականում, անհնար է ունենալ բլոգ եւ ամիսներ հետո դառնալ հարստության տեր, առավել եւս, եթե միակ նպատակդ այդ բլոգից «փող քամելն է»։
- Բլոգերները բլոգ պահելը չեն դիտում որպես գործարարություն։ Որպես ռեալ գործարարություն, եկամտաբեր դառնալու համար բլոգը պահանջում է ներդրումներ, ծախսերի ու եկամուտների հսկողություն… մի խոսքով ամեն ինչ, ինչը կարելի է վերագրել մեկ այլ ոլորտին։
3. Բլոգային գործարարության մոդելը
Բլոգերների մեծ մասը կարծում է, որ բլոգը եկամտաբեր դառնալու համար բավական է միայն հիմնվել տարբեր էջերում տարբեր գովազդային դաշտեր ներդնելու վրա։ Նրանց մեծ մասն այդպես էլ վարվում է, ու օրերից մի օր հիասթափվում խիստ ցածր «մուտքերից»։
Օրինակ, Գուգլ-ը (Google AdSense) նման գովազդի համար վճարում է մոտ 1-2 դոլար՝ 1000 ցուցադրման համար։ Օրական 1000 այցելու ունենալու պայմաններում, ինչն արդեն իսկ բավականին մեծ ցուցանիշ է, AdSense-ով հնարավոր կլինի աշխատել ընդամենը ամսեկան 30-60 դոլար, որը, բնականաբար, այդքան այցելու ունեցող կայքի տիրոջը չի գոհացնի։
Ձեզնից շատերը կպնդեն, որ, այսպիսի պայմաններում, գոյություն ունի ավելի մեծ եկամուտներ ստեղծելու 2 հնարավոր ճանապարհ՝
- բարձրացնել կայքից օգտվողների թիվը. ասենք, հասնել նրան, ձեր կայքն օրական 10-20 հազար մարդ այցելի (եթե կարող եք, փորձեք).
- բարձրացնել եկամտի «օգտակար գործողության գործակիցը». խոսքը բլոգի միջոցով բիզնես-գործարքների իրականացման մասին է, օրինակ՝ «միջնորդ վաճառող» դառնալը եւ բլոգի էջերից «երրորդ կողմի» ապրանքներն ու ծառայությունները վաճառելը՝ հաստատված չափաբաժնով եկամուտ ստանալու համար։
Պետք է, այնուամենայնիվ, ընդունել, որ, թեեւ կայքից օգտվողների թվի բարձրացումը կարեւոր է, բայց խելամիտ եկամուտների հոսքի վրա առանցքային նշանակություն չունի։
Ավելի կարեւոր է այն, որ կայէջի այցելությունները դառնան «եկամտաբեր»։ Սա ավելի «հետաքրքիր» է դառնում այն դեպքում, երբ Ձեր բլոգը ձեռք է բերում այցելուների ու կայքից օգտվողների մեծ քանակ։
Բլոգի եկամտաբերությունը չափվում է eCPM-ով (effective Cost per 1000 կամ որ նույնն է, թե՝ 1000 այցելության արդյունավետ գինը)։ Գուգլը վճարում է 1-2 դոլար յուրաքանչյուր 1000 կայքէջի այցի համար, որը տակավին փոքր eCPM է ապահովում։
Դե պատկերացրեք, որ ինչ-ինչ ուղիներով, որպես բլոգեր, հասել եք մի մակարդակի, որ Ձեր բլոգի eCPM-ն աճել է մինչեւ $10… կամ $100 (կարեւոր չէ՝ դա գուգլի «շնորքը» կլինի, թե մեկ այլ գործընկերոջ, կարեւորն այստեղ իմաստն է)։
10 դոլարանոց eCPM-ի պարագայում, ստացվում է, որ օրական 1000 այցելուի միջոցով դուք կստանայիք այնքան եկամուտ, որքան 2 դոլարանոց eCPM -ով Google AdSense-ի վրա «նստած» մյուս բլոգերը կստանար՝ իր բլոգի օրական 5000 այցելության պայմաններում։
$1-ոց eCPM-ը $100-ի հասցնելը, այսպիսով, կտա նույն արդյունքը, ինչը կապահովվեր բլոգի այցելությունների թիվը 100 անգամ բարձրացնելով։
Դարձյալ հիշեցնենք, որ խոսքը հիմնականում ոչ AdSense-ի միջոցով eCPM-ն բարձրացնելու մասին է, այլ, ընդհանուր առմամբ բլոգի այցելությունները եկամտաբեր դարձնելու։
4. Բլոգի եկամտաբերության կատարյալ մոդել
Ջոն Չոուի առաջարկած այս մոդելը բաղկացած է 5 հիմնական քայլերից:
- «Ֆիքսեք» Ձեր բլոգն առաջին անգամ այցելած կամ բլոգի ծառայություններից նոր-նոր օգտված մարդկանց:
- Նրանց հետ հաստատեք կայուն հարաբերություններ:
- Ուղղորդեք այդ մարդկանց դեպի «վաճառքի խողովակներ»:
- Հաշվարկեք բլոգի միջոցով իրականացվող վաճառքի միջին գինը՝ մեկ այցելուի համար:
- Ավելացրեք PPC գովազդ՝ ավելի ցածր տոկոսադրույքով, քան այդ միջինացված գինը:
Այս պարզ հինգ-քայլանի մեթոդով Ջոն Չոուն հասել է նրան, որ իր բլոգի ամեն մի 1000 այցելություն նրան բերում է $100` ապահովելով eCPM=$100։
Ջոնը վերջին ամիսների ընթացքում վաստակել է շուրջ 12.000 դոլար/ամսեկան, որոնց միայն 1000-ն է մուտք եղել AdSense-ից։ Շուրջ 11.000 դոլար ամսեկան՝ հիանալի միջնորդավճար է։
Աղբյուրը. e-armenians.com
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում Artur-ը գրել է 583 հոդված:
Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 306 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ







{ 0 մեկնաբանություն… ավելացրու նորը }