Երեկ երեկոյան այս բլոգի հերթական «ռևիզիայի» ընթացքում զարմանքով նկատեցի, որ մի շատ կարևոր հարց բաց եմ թողել: Այն էլ այնպիսի մի թեմա, որի վերաբերյալ ձեզ հետ կիսվելու ահագին փորձ ունեմ:
Ես բազմիցս անդրադարձել եմ բլոգում ավելացվող նոր նյութի վերնագրի ու առաջնորդող մի քանի տողերի կարևորությանը (որոշ նյութեր թվարկված են «Վերնագրի ուղղորդող դերը» հոդվածում): Իսկ գրառման վերջին տողերի կամ հոդվածի վերջաբանի մասին «համեստորեն» լռել եմ մինչ օրս:
Հիմա ես կլրացնեմ այս բացը ու կպատմեմ այն մասին, թե ինչպես եմ ինքս փորձում իմ գրառումների վերջին տողերը դարձնել հրապուրիչ, հետաքրքրություն առաջացնող և ազդեցիկ: Միգուցե զարմանաք, թե՝ ի՞նչ կապ ունի հոդվածի վերջաբանն այս ամենի հետ: Հուսով եմ, որ հասնելով վերջին տողերին, ձեր զարմանքն իր տեղը կզիջի «է՛վրիկա» բացականչությանը: [ շարունակել կարդալ… ]
Շուրջ 10 օր առաջ ես ներկայացրել էի առցանց հարցում, որի նպատակն էր վեր հանել այս կայքն այցելող բլոգերների մոտեցումները, ինչպես նաև հետագա քննարկման հող նախապատրաստել: Եկել է արդյունքներն ամփոփելու օրը, բայց, մինչ այդ, ես ի սրտե շնորհակալություն եմ հայտնում հարցմանը մասնակցած 70 բլոգերներին:
Հարցումն ինքնին շատ պարզ էր (ընդամենը 3 հարց), սակայն թույլ տվեց կատարել որոշակի եզրահանգումներ, որոնք էլ մեծ սիրով կներկայացնեմ բոլորիդ: Նախ տեսնենք բուն պատասխանները, իսկ հետո միասին խորհենք դրանց շուրջ: [ շարունակել կարդալ… ]
Ողջույն հայեր ու շնորհավոր բոլորիդ ծիծաղի և հումորի օրը: Թող հումորն ու ժպիտն անպակաս լինեն ձեր առօրյա կյանքից: Եվ, որ, ամենակարևորն է՝ թող որ հումորի տրամադրություն ու հավես ունենաք, իսկ ժպիտն էլ լինի անկեղծ ու առանց ավելորդ ճիգերի:
Եվ հիշեք, որ ժպիտն ու ծիծաղը լավագույն դեղերն են. դրանք երիտասարդացնում են մեզ, պարգևում երջանկության զգացում, բարելավում մեր հոգեկան ու ֆիզիկական առողջությունը, հանում են սթրեսը և կարգավորում մեր հուզական ներաշխարհը, առույգացնում են մեր օրգանիզմը և խթանում մեր կենսաուժը:
Անցյալ ամսվա վերջին գուգլը հայտարարեց, որ 2012-ի փետրվարի ընթացքում իր վեբ-որոնման ալգորիթմներում կատարել է շուրջ 40 փոփոխություն՝ բոլորն էլ ուղղված գուգլ-որոնման որակի բարձրացմանը: Օրեր անց ինտերնետային լրահոսը հեղեղվեց գուգլի այս վերջին՝ Google Panda 3.3 անվանումը կրող թարմացումների մասին տարաբնույթ վերլուծականներով:
Մոտակա ամիսներին ես խոստանում եմ անդրադառնալ գուգլի ամենահիշարժան նախաձեռնություններին: Որոշ կարևոր կետեր արդեն իսկ ներկայացրել եմ իմ նախորդ գրառումներից մեկում (եթե դեռ չեք ծանոթացել, ապա ժամանակ գտեք ու անպայման ընթերցեք «Գուգլ-թարմացումները և ձեր կայքի գուգլ-դիրքը 2012-ին» հոդվածը): Իսկ այսօր կանգ կառնեմ կայքատերերին ամենաշատ հուզող կետերից մեկի վրա ու կներկայացնեմ, թե ինչպե՞ս է այսուհետև գուգլը «կշռելու» հղումները:
Որպես նախաբան, ուղղակի նշեմ, որ ինչպես մնացած, այնպես էլ հղումների հարցում գուգլն առաջնորդվում է իր վեբ որոնումից օգտվող մարդկանց կարիքները, պահանջներն ու նախասիրությունները բավարարելու մղումով: Սա՝ ի գիտություն ինձ և բոլորիս: [ շարունակել կարդալ… ]
Ինչքան էլ հուզախառն բառերով փորձենք ներկայացնել, թե ինչու ենք մենք բլոգ պահում, միևնույն է, բլոգինգը շատերիս համար մնում է որպես հոբբի: Այնպիսի մի նախասիրություն, ինչպիսիք են ֆուտբոլով կամ մեկ այլ մարզաձևով հետաքրքրվելը, ձկնորսությունը, ճանապարհորդելը և այլն: (Օրինակ, վերջերս ես խիստ հետաքրքրվում եմ պատմական նշանավող դեպքերով):
Որպես հոբբի, բլոգինգը կարող է օգնել մեր ինքնահաստատմանը, ինքնակատարելագործմանը, լայնացնել մեր աշխարահայացքը, ինչու չէ՝ օգնել նոր կապերի ստեղծմանը: Նաև՝ լցնել մեր ազատ ժամանակը: Մի խոսքով, բլոգինգը շատ նորմալ և օգտակար ժամանց է:
Իհարկե, մեզանից ոմանք իրենց բլոգին տալիս են ավելի մեծ կշիռ, քան զուտ հոբբի լինելը: Բայց, եկեք ազնիվ լինենք ու ընդունենք, որ, քանի դեռ բլոգինգը մեր հիմնական զբաղմունքը չէ և ոչ էլ մեր ապրուստի հիմնական միջոցը, մեր բլոգը չի կարող լինել հոբբիից ավելի բարձր մի բան: [ շարունակել կարդալ… ]
ANAHIT-ի կարծիքը «Անվճար բլոգը vs. սեփական բլոգի» գրառմանը - Չէ Արթուր ջան ես այն նույն Անահիտն եմ,որի կոմենտներին ես պատասխանում այս թեմայից հետո:Շներհակալ եմ պարտաճանաչ բնությանդ... 22-05-2012, 8:27 PM
Աննա-ի կարծիքը «Դեյլ Քարնեգին ու վերնագրի շարմը» գրառմանը - Կարնեգին իրոք որ շատ գրավիչ վերնագրեր է ընտրում ու շատ հետաքրքիր կետ առ կետ էլ ներկայացնում է իր “հրաշագործR 21;... 22-05-2012, 6:51 PM
Artur-ի կարծիքը «Անվճար բլոգը vs. սեփական բլոգի» գրառմանը - Անահիտ ջան, ողջույններս: Եթե չեմ սխալվում, այս հարցը դու ինձ ուղղել էիր նամակով, ես էլ պատասխանել էի: Փորձեմ գտնել ու այստեղ... 22-05-2012, 6:47 PM
ANAHIT-ի կարծիքը «Անվճար բլոգը vs. սեփական բլոգի» գրառմանը - Բարեւ Արթուր ջան: Ես մտադիր եմ բացել սեփական բլոգս և ակտիվ ուսումնասիրում եմ քոնը: Ուզում էի իմանալ, թե դա շահույթ կբերի,... 22-05-2012, 12:34 PM