
Երեկ, ԱՄՆ-ի անկախության օրը թողարկվեց վորդպրեսի նոր՝ 3.2 տարբերակը, որը ստացել է «Գերշվին» անվանումը (ի պատիվ հանրահռչակ երգահան եւ դաշնակահար Ջորջ Գերշվինի):
Վորդպրեսի 3.2 կամ «Գերշվին» տարբերակը ստեղծելիս հիմնական շեշտը դրվել է այն ավելի թեթեւ եւ ավելի արագ դարձնելու վրա: Ինքս փորձեցի եւ համոզվեցի, որ սա 100%-ով հաջողվել է:
Եվ բոլորիդ խորհուրդ եմ տալիս. անպայման թարմացրեք Ձեր վորդպրեսը:
3.2-ը վորդպրեսի 15-րդ «մեծ» թարմացումն է: Հիշենք, որ նախորդ՝ 3.1 տարբերակը թողարկվել էր միայն 4 ամիս առաջ, եւ մինչ օրս վարբեռնվել է շուրջ 15 միլիոն անգամ:
Ի՞նչ նորություններ կգտնեք WP 3.2-ում
- Ձեւափոխվել եւ թարմացվել է կառավարման վահանակի դիզայնը (dashboard), նաեւ՝ ավելացվել են մի քանի նոր shortcut-եր:
- Թարմացվել է լռելյայն կերպով ներկայացվող Twenty Eleven թեման. այն ամբողջապես դարձել է HTML5
- Թարմացվել եւ թեթեւացվել են նոր գրառում հրապարակելու խմբագրիչը (մասնավորապես, դուք կտեսնեք նորացված editing toolbar), ինչպես նաեւ մենյուների, վիջեթների եւ մյուս էջերը:
- Մաքրվել եւ թարմացվել են բազմաթիվ կոդեր, որոնք ծրագիրը դարձրել են ավելի թեթեւ եւ արագագործ (այդ թվում, դադարեցվել է արդեն հնացած համարվող PHP4-ի, MySQL-ի հին տարբերակների եւ IE6-ի ծրագրային ապահովումը):
Վորդպրեսի հայերեն թարգմանությունը 3.2-ում որեւէ խնդիր չի առաջացնում:
Սա ամբողջական ցանկը չէ: Մնացածն ընթացքում կամաց-կամաց կգտնեք ինքներդ:
Բոնուսային ամփոփում. Ջորջ Գորշվին
Եկեք լսենք Գերշվինի այս հանրահայտ գործը եւ անցնենք վորդպրեսը թարմացնելուն:
Աղբյուրը. e-armenians.com
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին եւ ընթերցեք իմ էլ. գիրքը:
Մեր բլոգում Artur-ը գրել է 533 հոդված:
Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 212 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ








