Գուգլ-տեսանելի հոլովակներ

Հեղինակ՝ Artur  ·  18-07-2010 (Թարմացվել է՝ 29-11-11)

Բաժին՝ Նորություններ

վիեդո քարտեզ

Գուգլը տեսահոլովակներ պարունակող կայքերին հնարավորություն է տալիս այդ հոլովակները դարձնել հեշտ հայտնաբերելի ու արագ ինդեքսավորվող։ Այս նպատակի համար տեսահոլովակներ հրապարակող կայքերի համար գուգլը նախաձեռնվել է նման կայքերի «քարտեզները» (sitemap) գրանցելու համակարգ։ Այս մասին տեղեկանում ենք գուգլի պաշտոնական բլոգից։

Տեսահոլովակներն արագ ինդեքսավորելու համար պարզապես պետք է գրանցվել գուգլի «վեբվարպետների գործիքներ» բաժնում, ընտրել հոլովակները, ստեղծել դրանց «քարտեզը», գրանցել դրանք եւ հետեւել արդյունքներին։

Անգլերեն լեզվին տիրապետողների համար գուգլը ներկայացնում է նաեւ վիդեո-օգնություն։

Գուգլը նաեւ որոշ խորհուրդներ է տալիս՝ կապված տեսահոլովակների արագ ինդեքսավորման հետ, այդ թվում՝

  1. Համոզվեք, որ տեսահոլովակների URL հասցեները հասանելի են գուգլբոտ-ի (spider/crawler) կողմից եւ չեն «պատնեշվել» Ձեր robots.txt-ի կողմից։ Միեւնույն ժամանակ, համոզվեք, որ Ձեր գրանցած  «քարտեզն» ունի անսխալ կառուցվածք, պարունակում է հոլովակների էջը (playpage), այդ հոլովակը (content), նվագարկիչը (player) եւ պատկերակը (thumbnail).
  2. Օգտվելով «սահմանափակումների» (restriction) հնարավորությունից, թողեք այն երկրները/տարածաշրջանները, որտեղ արժի ցուցադրել Ձեր հոլովակները.
  3. Հասեք նրան, որ գուգլ-որոնման արդյունքներից բացառվեն այն հոլովակները, որոնք դուք այս կամ այն պատճառից ելնելով հեռացրել եք՝ 404 էջի կամ հոլովակի ցուցադրման ժամկետը (expiration date) նշելու միջոցով։

Աղբյուրը. e-armenians.com

Հեղինակի մասին
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում -ը գրել է 583 հոդված:
թվիթեր  ֆեյսբուք  գուգլ+  լինքդին  յութուբ RSS 

 

Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 306 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ

{ 0 մեկնաբանություն… ավելացրու նորը }

Չմոռանաք գրել ձեր կարծիքը

Connect with Facebook

Ըստ Հայերեն.ամ
Գրել ՄԻԱՅՆ Հայերեն
Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Նախորդ գրառումը.

Հաջորդ գրառումը.