Ամեն ինչի 90%-ն… աղբ է

Հեղինակ՝ Artur  ·  16-06-2011 (Թարմացվել է՝ 23-09-12)

Բաժին՝ Նորություններ

աղբ

Այո-այո: Մի զարմացեք: Ամեն ինչի 90%-ն աղբ է եւ դեն նետելու բան:

Ստեղծագործությունների, գրքերի, ամսագրերի, կինոնկարների, ներկայացումների… ծրագրերի, գրառումների, կայքերի:

Չե, սա իմ մտքի թռիչքը չէ: Այս «հայտնագործությունն» արել է ֆանտաստիկայի ոլորտի գրող, ամերիկացի Թեոդոր Սթյորջոնը:

Ո՞վ է այս համարձակ մարդը

Թեոդոր Սթյորջոն

Թեոդոր Սթյորջոն. ամերիկացի գրող

Ծանոթացեք խնդրեմ:

Թեոդոր Սթյորջոն (Theodore Sturgeon):

Ամերիկացի 20-րդ դարի ֆանտաստ-գրող:

Հրապարակել է 12 վեպ, ավելի քան 200 պատմվածք, ինչպես նաեւ հեղինակել է բազմաթիվ սցենարներ եւ հեռուստատեսային ծրագրեր:

Եվ ահա, օրերից մի օր (1951-ին) այս գրողը մի «թթու խոսք» է ասել, որը աշխարհում հայտնի է դարձել որպես «Սթյորջոնի հայտնագործություն»: Կամ՝ որպես «Սթյորջոնի օրենք»:

Ահա այն:

Ֆանտաստիկ ոլորտի ստեղծագործությունների 90%-ն աղբ է, եւ, ընդհանրապես, ամեն ինչի 90%-ն է աղբ:

Եվ այս բանաձեւն աշխարհով մեկ ստացել է լայն ընդունելություն: Ոչ միայն ստեղծագործողների, այլ նաեւ՝ գործարար շրջանակներում:

Ֆանտաստիկայի ոլորտը թողնենք գրողներին, սցենարիստներին, ռեժիսյորներին եւ մյուսներին:

Ինձ (եւ կարծում եմ՝ Ձեզ) ավելի շատ կհետաքրքրի այս «օրենքի» երկորդ մասը՝ ամեն ինչի 90%-ն աղբ է: Դեն նետելու բան: Անպետքություն:

Եվ վերջ: Ով ոնց ուզում է, թող հասկանա:

Լուրջ ընդունե՞նք այս «օրենքը»

Հարցը տոկոսը չէ: Թող չլինի 90%, այլ՝ 80%… 70%… կներեք, սակայն էլ իջնելու տեղ չունեմ:

Սակայն:

Եկեք ընդունենք, որ բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ինտերնետում, կայքերում, բլոգներում, գուգլի արդյունքներում… ամենուրեք անորակն ու աղբը միշտ էլ ավելի շատ է, քան որակը եւ օգտակարը:

Այս հարցում գոնե պետք է համաձայնվենք:

ԵՎ ՀԻՇԵՆՔ:

Որ պետք է հեռու մնալ Սթյորջոնի նշած 90%-ից եւ ձգտել ամրապնդվել 10%-ում:

Աղբյուրը՝ e-armenians.com

Հեղինակի մասին
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում -ը գրել է 637 հոդված:
թվիթեր  ֆեյսբուք  գուգլ+  լինքդին  յութուբ RSS 

 

Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 0 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ

{ 6 մեկնաբանություն… դիտիր դրանք ներքևում կամ ավելացրու նորը }

Arxangelo Հունիս 16, 2011, 2:45 AM-ին

Վայ Արթուր ջան էս իմ սրտով էր: Որովհետև ցավոք, այս վերջերս նկատում եմ, որ հայկական բլոգոսֆերան գնալով վերածվում է աղբի և երևի 95% հայկական բլոգներ աղբ են: Ու էս փաստը ինձ շատ է անհանգստացնում ու տխրեցնում:

Պատասխանել

Արթուր Հունիս 16, 2011, 3:01 AM-ին

Ունենք այն, ինչ ունենք:

Ուզում ես՝ ուզի, չես ուզում՝ ուզի 🙂

Պատասխանել

Aнна Հունիս 16, 2011, 10:24 PM-ին

95%-ին լրիվ կողմ եմ: Մեր կայքերի մեծ մասը ռուսականների կամ ամերիկյանների կոպիան է, շատ անգամ նույնիսկ ալարում են մինչև վերջ թարգմանել:

Պատասխանել

Արկադի Հունիս 17, 2011, 12:42 AM-ին

Որ մտածում ես ոչ մի նոր բան չի ասել այս գրողը, այս մասին գիտեին մինչև իր բացահայտումը: Ու հաստատ իր գրածների 90% էլի ջուր է: Բայց լավ է, որ նման առաջին հայացքից անմեղ ու անմիտ հայտարարությունները դառնում են թևավոր խոսք և ունենում խրատական իմաստ: Թող կայք բացող ամեն մեկն այս մասին իմանա, թե չէ շուտով ինտերնետում համաշխարհային ջրհեղեղ կլինի:

Պատասխանել

Արթուր Հունիս 17, 2011, 12:48 AM-ին

A.S. Արկադի, կխնդրեի մյուս անգամ ավելի ուշադիր ու առանց տառասխալների գրել:

Ինչ վերաբերվում է ջրհեղեղին, ապա այսօրվա ինտերնետն արդեն իսկ տառապում է ջրի շատությունից: Ջուրն այնքան շատ է, որ մի հատ կղզի տեսնելիս փրկվողի նման ուրախանում ես:

Պատասխանել

Mesrop Մարտ 25, 2012, 7:23 PM-ին

Եթե հավատանք որոշ տեսությունների, ապա մարդկային ուղեղը դարերի ընթացքում ոչ թե առաջ է զարգանում, այլ ընդհակառակը, ետ է աճում: Ու, եթե հին հռոմեացին չգիտեր, թե կոմպյուտերն ինչ է, չի նշանակում, որ մենք իրենից խելոք ենք: Ու, ելնելով դրանից, երևի հետագայում աղբի այս տոկոսն ավելի կբարձրանա:

Պատասխանել

Չմոռանաք գրել ձեր կարծիքը

Connect with Facebook

Ըստ Հայերեն.ամ
Գրել ՄԻԱՅՆ Հայերեն
Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>

Նախորդ գրառումը.

Հաջորդ գրառումը.