Գուգլը թարմացրեց SiteLinks-ը

Հեղինակ՝ Artur  ·  26-08-2011 (Թարմացվել է՝ 29-11-11)

Բաժին՝ Նորություններ

google-sitelinks

Վերջերս նկատեցի, որ գուգլ-որոնման ժամանակ այսպես կոչված «կայքի հղումները» (SiteLinks) ցուցադրվում են նորովի: Հետո «փորփրեցի» գուգլի բլոգը եւ տեսա Sitelinks-ի թարմացման վերաբերյալ վերջերս հրապարակված մի հոդված:

Սակայն այս թեմային գուցե չանդրադառնայի, եթե Sitelinks-ի թարմացումը չվերաբերվեր նաեւ այս բլոգին:

Երեկ որոշ բանալի բառեր «գուգլելու» ժամանակ նկատեցի, որ մեր բլոգը որոշ (քիչ թվով) հարցումների արդյունքում ներկայացվում է այսպիսի տեսքով:

e-armenians.com-sitelinks

sitelinksՄինչ այդ, երբ Google Webmaster Tools-ում սեղմում էի Sitelinks հղումը, մեկ-երկու տողով մի կարճ հաղորդագրություն էի տեսնում այն մասին, որ իմ կայքը դեռ պատրաստ չէ, որպեսզի որոնման արդյունքներում ցուցադրվի SiteLinks-տեսքով:

Ու ես սպասում էի…

Այժմ, գուգլի վեբվարպետների գործիքներում նույն հղումը սեղմելիս արդեն նորացված էջ է բացվում, որը հաստատում է, որ գուգլը մեր բլոգի համար SiteLinks-ի ցուցադրումը համարել է ընդունելի:

Ահա այժմյան sitelinks-ի դրույթների էջը:

sitelinks-demoting

Այս վերջին պատկերի ամենաներքեւում առկա է Demote-հնարավորությունը եւ կոճակը: Եթե չեք ցանկանում, որ գուգլի ընտրած հղումներից մեկնումեկը ներկայացվի sitelinks-ում, ապա պարզապես նշում եք տվյալ հղումը (URL), եւ 90 օրվա ընթացքում այն այլեւս չի ցուցադրվում:

Իսկ դուք ի՞նչ կասեք Ձեր կայքերի եւ բլոգների համար: Կա՞ն փոփոխություններ (որոնում կատարելիս եւ Ձեր Webmaster Tools-ում):

Եթե նույնիսկ որեւէ փոփոխություն չեք նկատել, ապա հուսահատվել պետք չէ, քանի որ Sitelinks-ի թարմացումը դեռ ընթացքի մեջ է:

Աղբյուրը՝ e-armenians.com

Հեղինակի մասին
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում -ը գրել է 583 հոդված:
թվիթեր  ֆեյսբուք  գուգլ+  լինքդին  յութուբ RSS 

 

Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 306 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ

{ 1 մեկնաբանություն… կարդա այն ներքևում կամ ավելացրու նորը }

Վահագն Օգոստոս 27, 2011, 1:34 AM-ին

MyFriends.am , armmedicine.com- այս երկուսում երկու ամիս առաջ եմ նկատել նման բան, հիմա օր օրի լինկերի անունները փոփոխվում են ինքն իրեն:

Պատասխանել

Չմոռանաք գրել ձեր կարծիքը

Connect with Facebook

Ըստ Հայերեն.ամ
Գրել ՄԻԱՅՆ Հայերեն
Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Նախորդ գրառումը.

Հաջորդ գրառումը.