
Սա ավելի շուտ հայտարարություն է, քան հոդված:
Եվ ուղղված է այն բոլոր նրանց, ովքեր ունեն իրենց վեբկայքերն ու բլոգները:
Միչեւ ս.թ. սեպտեմբերի 1-ը մեր հայկական վեբ կայքերի կատալոգում գրանցվող կայքերը կդառնան Գործընկեր կայքեր, եթե իրենց գլխավոր էջում տեղադրեն մեր կայքադարանի հղումը:
- Ձեր հղումը կստանա dofollow ատրիբուտը՝ ի տարբերություն ստանդարտ nofollow-ի.
- Ձեր կայքը կթվարկվի բաժնի կամ ենթաբաժնի վերնամասում, «Գործընկեր կայքեր» վերնագրի ներքո՝ ի տարբերություն ստանդարտ «Գրանցված կայքերի»:
Նաեւ ավելացնեմ, որ այն կայքերը, որոնք արդեն իսկ տեղ են գտել մեր կայքադարանում որպես Ստանդարտ գրանցված կայքեր, նույնպես կարող են դառնալ Գործընկեր կայքեր՝ կատարելով համապատասխան փոփոխությունը եւ այդ մասին տեղեկացնելվ ինձ հետադարձ կապի միջոցով:
Կարծում եմ, որ մեզ գործընկեր կայք դառնալու առավելություններն առավել, քան ակնհայտ են:
Թույլ տվեք հիշեցնել, որ կայքադարանում գրանցվում են միայն այն ցանցակայքերը, որոնք այն բավարարում է մեր պայմաններին ու կանոններին:
Դուք կարող եք ծանոթանալ մեր կատալոգի հիմնական բաժիններին այս էջում:
Աղբյուրը՝ e-armenians.com
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում Artur-ը գրել է 583 հոդված:
Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 306 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ








{ 3 մեկնաբանություն… դիտիր դրանք ներքևում կամ ավելացրու նորը }
Ես հենց սկզբից էլ դրել եմ լինքը
Դրա համար էլ հենց սկզբից էլ Սամոբլոգը տեղ է գտել Գործընկեր կայքերի շարքում:
Դու նաեւ մոռանում ես, որ մեր բլոգի հեղինակներից ես, այնպես որ կարող ես լինքդ հանել, բայց մնալ որպես Գործընկեր կայք
չէ, լավա, չի խանգարում լինքը :p

համ էլ կարող է էտ լինքով ուրիշները գալիս են գրանցվում, ինչի՞ հանեմ