Ի՞նչ նորություններ է խոստանում WordPress 3.3-ը

Հեղինակ՝ Artur  ·  14-10-2011 (Թարմացվել է՝ 29-11-11)

Բաժին՝ Նորություններ

վորդպրես

Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ թողարկվել է Վորդպրես բլոգ-հարթակի 3.3-ի բետա տարբերակը: Իսկ սա նշանակում է, որ մոտ ապագայում, փորձարկումից եւ հայտնաբերված թերությունները շտկելուց հետո, Վորդպրեսի ծրագրավորողները կներկայացնեն այս բլոգի նոր՝ 3.3 տարբերակը (այս պահին մատչելի ամենաթարմ տարբերակն է՝ 3.2.1):

Վորդպրեսից օգտվողներին, կարծում եմ, կհետաքրքրի նախապես տեղեկանալ, թե ինչ նոր հնարավորություններով է օժտված լինելու Վորդպրես 3.3-ը: Իսկ դրանք քիչ չեն եւ խիստ օգտակար են:

Նշեմ ամենակարեւորները:

Վորդպրես 3.3-ի կառավարման վահանակը (dashboard) լինելու է ավելի ինտերակտիվ եւ լավագույնս համապատասխանացված է լինելու բջջային սարքերին: Սա նշանակում է, որ վորդպրեսային բլոգն այսուհետեւ բջջայինով կկառավարվի ավելի հեշտ ու հարմար:

Սա նաեւ նշանակում է, որ այլեւս կարիք չի զգացվի տեղադրել վորդպրեսի մոբայլ-պլագիններից շատերը, որոնք ստեղծվել էին հենց այս բացը լրացնելու համար:

Երկրորդը մեդիա-ներբեռնման նոր հնարավորությունն է, որն այսուհետեւ նման կապահովի նմանատիպ ֆայլերի ներբեռնումը HTML 5 եւ Silverlight ապահովումներով: Սա, թերեւս, դարձյալ ուղղված է բջջային սարքերով վորդպրեսի ադմին-էջից օգտվելն ավելի հարմարավետ դարձնելուն, քանի որ վերանում է «ֆլեշից կախվածությունը»:

Թերեւս այսքանը: Եթե ոչ կարեւորներից խոսեմ, ապա պետք է նշեի նաեւ վերեւի admin-bar-ի ավելի մգեցված լինելու մասին եւ այլն… Սակայն, ճիշտ է խնայել Ձեր ժամանակը եւ պահել Ձեզ ակնկալիքներով լի՝ մինչեւ Վորդպրես 3.3-ի վերջնական տարբերակի թողարկումը:

WordPress 3.3-ի բետա տարբերակը կարող եք բեռնել եւ փորձարկել՝ հետեւելով այս հղումը:

Աղբյուրը՝ e-armenians.com

Հեղինակի մասին
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում -ը գրել է 583 հոդված:
թվիթեր  ֆեյսբուք  գուգլ+  լինքդին  յութուբ RSS 

 

Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 306 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ

{ 1 մեկնաբանություն… կարդա այն ներքևում կամ ավելացրու նորը }

Arman Հոկտեմբեր 16, 2011, 1:16 PM-ին

Երեւի թե արժի համբերել մինչեւ վերջնական ռիլիզը:

Պատասխանել

Չմոռանաք գրել ձեր կարծիքը

Connect with Facebook

Ըստ Հայերեն.ամ
Գրել ՄԻԱՅՆ Հայերեն
Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Նախորդ գրառումը.

Հաջորդ գրառումը.