Մայքրոսոֆտը գնեց սկայպը

Հեղինակ՝ Artur  ·  10-05-2011 (Թարմացվել է՝ 10-05-11)

Բաժինը՝ Նորություններ

մայքրոսոֆտ-սքայպ

Այսօր հայտնի դարձավ, որ Մայքրոսոֆտ ընկերությունը գնել է հեռահաղորդակցման առաջնորդ Սկայպը: Skype Technologies SA-ի վաճառքի մասին լուրը հաստատվել է The Wall Street Journal-ի կողմից:

Ակնկալվում է, որ 8.5 միլարդ ԱՄՆ դոլարանոց արժեքով այս գործարքի մասին պաշտոնական հայտարարությունը կհնչի այսօր երեկոյան կամ վաղն առավոտյան: Հավանաբար, համատեղ մամլո ասուլիսով հանդես կգան մայքրոսոֆտի եւ սկայպի գործադիր տնօրենները՝ Սթիվ Բալմերը եւ Տոնի Բեյտսը:

Հետաքրքիր է, որ մայքրոսոֆտի թշնամիները հայտարարում են, որ սկայպը կհայտնվի MS-ի կողմից անհաջողության մատնված ծրագրերի շարքում, իսկ հակառակ կողմից պնդում են, որ շուտով աշխարհին կներկայացվի սկայպի նոր՝ ավելի բարձորակ տարբերակը:

Ամեն դեպքում, փորձագետները գրեթե համոզված են, որ մայքրոսոֆտը սկայպի հնարավորությունները կներդնի՝ կատարելագործելու Windows Phone 7-ը:

Խոսակցությունները՝ խոսակցություն (ինչպես այն լուրերն էին, թե սկայպի ամենահավանական գնորդը Ֆեյսբուքն է), սակայն այս իրադարձությունը կարելի է համարել այս տարվա դեռեւս ամենախոշոր նմանատիպ գործարքը (այն արդեն իսկ մայքրոսոֆտի պատմության մեջ ամենամեծ գնումն է):

Աղբյուրը. e-armenians.com

Հեղինակի մասին
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին եւ ընթերցեք իմ էլ. գիրքը:
Մեր բլոգում -ը գրել է 533 հոդված:
թվիթեր  ֆեյսբուք  գուգլ+  լինքդին  յութուբ RSS 

 

Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 213 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ

Կարծում եմ, որ Ձեզ կհետաքրքրի նաև...


Ինչու է ՎԿոնտակտե-ն փոխում իր դոմենը
Facebok-ը գտավ իր երկրորդ «o»-ն
Գուգլ նկարները՝ նոր ֆորմատով
«Linux Fundamentals» դասընթաց
FireFox-ը ամենախոցելի բրաուզեր

{ 2 մեկնաբանություն… կարդա դրանք ներքեւում կամ ավելացրու քոնը }

aram Մայիս 10, 2011, 10:00 PM-ին

Բայց այդպես էլ չիմացա, թե ինչքանով է skype վաճառվել?

Պատասխանել

Արթուր Մայիս 10, 2011, 10:06 PM-ին

Արամ, քո մեկնաբանությանը ծանոթանալուց հետո նոր նկատեցի, որ գինը նշել էի միայն էջի վերնագրում (էջի, ոչ թե վերնագրի):

Արդեն տեքստում ավելացրեցի՝ 8.5 միլիարդ դոլար:

Հիշեցնեմ, որ, եթե հավատանք ինտերնետի աղբյուրներին, ապա գուգլ/ֆեյսբուքը առաջարկում էին 3-4 միլիարդ: Իսկ մայքրոսոֆտը, փաստորեն, առաջարկեց համարյա կրկնակի անգամ ավելի շատ:

Պատասխանել

Connect with Facebook

Ըստ Հայերեն.ամ
Գրել ՄԻԱՅՆ Հայերեն
Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Նախորդ գրառումը.

Հաջորդ գրառումը.