
Երեկվանից ի վեր զբաղված էի մեր բլոգի անդամակցության ծառայությունը հետազոտելով: Իրականում երբեւէ «մոտիկից չէի շփվել» վորդպրես բլոգ-համակարգի հետ, եւ բազմաթիվ հնարավորություններին ծանոթանում եմ առաջին անգամ:
Մեր նախկին համակարգում գրանցվել էին անձինք, որոնց անտեսել չէի կարող: Սակայն տեխնիկապես հնարավոր չէր նրանց տվյալներն ամբողջովին տեղափոխել նոր բազա:
Այնպես որ, ստիպված էի մեր հին համակարգում գրանցված անդամներին ինքս «ձեռքով» ավելացնել նոր բլոգում՝ որպես «Contributor»-ներ:
«Contributor»-ը մեր բլոգի անդամակցության մի կարգավիճակ է, որը գրանցված բլոգերին թույլ կտա մուտք գործել մեր համակարգ եւ՝
- խմբագրել իր այցեքարտը (անուն, ազգանուն, թվիտեր, ֆեյսբուք, վեբ կայքի հասցե, գրավատար եւ այլ տվյալներ).
- հանդես գալ որպես ռեալ անձ եւ մեկնաբանել իր անվան ներքո՝ առանց յուրաքանչյուր անգամ մուտագրելով անունը եւ էլ. փոստի հասցեն.
- մեզ ներկայացնել իր սեփական գրառումները եւ, հաստատվելու դեպքում, մեր էջերում հանդես գալ իր սեփական հեղինակային գրառումներով (ինչպես իմ դեպքում է, հոդվածի նախաբանում կցուցադրվի հոդվածի հեղինակի ամփոփ տվյալները) (մանրամասների համար կառաջարկեի ընթերցել Հեղինակների ուղեցույցը):
Մեծ խնդրանք մեր նախկին անդամներին, ովքեր վերջին 1 ժամվա ընթացքում ինձնից ստացել են էլ. նամակ
Իմ նամակը ստանալուց հետո անպայման մուտք գործեք Ձեր անհատական հաշվի կառավարման վահանակը, փոխեք Ձեր գաղտնաբառը եւ անպայման լրացրեք Ձեր այցեքարտի դաշտերը:
Նրանք, ովքեր չեն ցանկանում շարունակել մեր բլոգին իրենց անդամակցությունը, խնդրում եմ տեղեկացնել, եւ ես կհեռացնեմ նրանց անհատական հաշիվը:
Խոսք նրանց, ովքեր նոր են ցանկանում անդամագրվել մեր բլոգին
Մեր բլոգին կարող է միանալ Ձեզնից յուրաքանչյուրը, ով համաձայն է մեր պայմաններին եւ կանոններին:
Ձեզնից կպահանջվի միայն գրանցվել մեր բլոգում եւ հատկացնել մի քանի րոպե՝ ծանոթանալու Ձեր անհատական հաշվի կառավարման վահանակին:
Եվ, ընդհանուր առմամբ…
… կխնդրեի ավելի ակտիվ լինել՝ Ձեր կարծիքները եւ սեփական խոսքը ներկայացնելու առումով:
Շուտով մեր բլոգին կմիանա նաեւ ֆորումի բաժինը, եւ հուսով եմ, որ ինչպես բլոգում, այնպես էլ ֆորումում դուք աստիճանաբար կաշխուժանաք:
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում Artur-ը գրել է 583 հոդված:
Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 306 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ







{ 3 մեկնաբանություն… դիտիր դրանք ներքևում կամ ավելացրու նորը }
Չկարողացա մտնել իմ անհատական հաշիվը
Ինչի պիտի կարողանայիր որ… քեզ մոռացել էի ավելացնել
Մի քանի րոպեից …gmail-դ ստուգիր եւ մտիր:
Ինքս իմ մտքից հետ կանգնեցի:
Տեղադրեցի ֆորումը, փորձարկեցի, նույնիսկ սկսեցի կամաց-կամաց թարգմանել հայերեն, հետո… կտրուկ թեւաթափ եղա, քանի որ՝
- ի վերջո, սա բլոգ է, եւ այն, ինչ քննարկվելու է ֆորումի էջերում, կարելի է կազմակերպել նաեւ այստեղ
- ֆորումն առանձին պլագին է, որը վերջին հաշվով ծանրացնում էր ողջ կայքը, եւ չարժե ընկնելով “լրացուցիչի” ետեւից, վնասել գլխավորը՝ բլոգը
- կարեւորը բացելը չէ, այլ՝ պահպանելը, իսկ իմ ժամանակը միշտ էլ սուղ է, առավել եւս, որ ֆորումի մոդերացիան ժամանակատար աշխատանք է
- արդեն իսկ հայկական շուկայում կան քիչ թե շատ ակտիվ ֆորումներ կամ ֆորումի բաժիններ, որոնք, կարողանում են պահպանել ակտիվ քննարկումների ընթացքը:
Այնպես որ ներող եղեք եւ Ձեր ֆորումային ակտիվությունը դրսեւորեք մեր բլոգի էջերում…