Բինգն ամրապնդվում է ԱՄՆ-ում

Հեղինակ՝ Artur  ·  26-08-2010 (Թարմացվել է՝ 29-11-11)

Բաժին՝ Նորություններ

գուգլ-յահու-բինգ

Ինչպես տեղեկանում ենք Nielsen-վիճակագրությունից, ԱՄՆ-ում բինգի մասնաբաժինը վեբ-որոնման շուկայում վերջին 12 ամիսների ընթացքում աճել է 51%-ով՝ նախորդ տարվա 9%-ից այս տարվա հուլիսին դառնալով 13.6%։ Հիշեցնենք, որ անցյալ տարվա հուլիսին բինգը միայն 2 ամսվա պատմություն ուներ,  եւ նման մուտքը որոնող համակարգերի շուկա կարելի է գնահատել ավելի քան հաջողված։

Տեղեկացնենք նաեւ, որ դարձյալ ըստ Nielsen-ի վիճակագրության, ԱՄՆ-ում Գուգլը կայուն կերպով պահպանում է իր առաջատար դիրքերը՝ զբաղեցնելով շուկայի 64.2%-ը։

Ինչ վերաբերում է Յահուին, ապա նույն ժամանակահատվածում այս գիգանտի չափաբաժինը շուկայում նվազել է 17%-ով եւ 2010-ի հուլիսին հասել է 14.3%։ Այսպիսի զարգացումները պահպանվելու դեպքում Բինգը շատ շուտով առաջ կանցնի Յահուից եւ Գուգլի համար կդառնա թիվ 1 մրցակիցը։

Վերջում նշենք, որ ԱՄՆ-ում որոնող համակարգերի շուկայում 4-րդ տեղը զբաղեցնում է Ասք-ը՝ 2.1%, իսկ 5-րդ տեղում 1.9%-ով հանգրվանել է AOL-ը։

Աղբյուրը. e-armenians.com

Հեղինակի մասին
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին և ընթերցեք իմ էլ. գրքերը:
Մեր բլոգում -ը գրել է 583 հոդված:
թվիթեր  ֆեյսբուք  գուգլ+  լինքդին  յութուբ RSS 

 

Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 306 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ

{ 0 մեկնաբանություն… ավելացրու նորը }

Չմոռանաք գրել ձեր կարծիքը

Connect with Facebook

Ըստ Հայերեն.ամ
Գրել ՄԻԱՅՆ Հայերեն
Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Նախորդ գրառումը.

Հաջորդ գրառումը.