Ինտերնետ էքսպլորերը մնում է առաջատար

Հեղինակ՝ Artur  ·  01-07-2010 (Թարմացվել է՝ 01-05-11)

Բաժինը՝ Նորություններ

Ինտերնետ էքսպլորեր

Վերջին ամսվա ընթացքում ինտերնետ էքսպլորերը (IE) մնացել է ամենահանրաճանաչ բրաուզերը։ Ավելին, մայիս ամսվա ընթացքում ԱՄՆ-ում աճել է IE-ից oգտվողների թիվը, եւ սրա հաշվին չնչին չափով (0 .66%) բարելավել համաշխարհային շուկայում իր առաջատար դիրքը, իսկ Internet Explorer 8-ը դարձել է թիվ 1 բրաուզերը եւ Google Chrome-ից առաջ անցել ավելի քան 3 անգամ։

Եթե դիտարկենք յուրաքանչյուր բրաուզերի համաշխարհային օգտագործման չափաբաժինները, ապա էքսպլորերների ընտանիքից միայն  IE-8-ին բաժին է ընկնում ընդհանուր շուկայի 25.84 տոկոսը։

Հետաքրքիր է, որ IE-ի նոր տարբերակների կողքին մարդիկ շարունակում են օգտվել նախորդներից, եւ էքսպլորեր-6-ը 17.17 տոկոսով շարունակում է գրավել երկրորդ տեղը։ Երրորդ հորիզոնականում է Ֆայրֆոքս 3.6-ը՝ 11.79 տոկոսով, իսկ չորրորդ տեղում՝ դարձյալ էքսպլորերը, իր 7-րդ թողարկմամբ։

Եթե միաձուլենք ինտերնետ էքսպլորերի բոլոր 3 տարատեսակները, ապա միասնական չափաբաժինը կազմում է  60.32 տոկոս։ Գուգլ-ի Քրոմ-ը, թեեւ վերջին ամսվա ընթացքում ունեցել է 0.2 տոկոսանոց աճ, մնում է համեստ 8-րդ հորիզոնականում։

Ավելին, Internet Explorer 8-ը համարվում է նաեւ ամենաանվտանգ վեբ-բրաուզերը՝ տարատեսակ վնասակար ծրագրերի (malware) հարձակումներից պաշտպանվելու ունակությամբ։

Եզրակացությունը մեկն է՝ էքսպլորերը կայուն կերպով շարունակում է պահել իր մենաշնորհային դիրքը վեբ-բրաուզերների համաշխարհային շուկայում եւ բնավ չի պատրաստվում իր տեղը զիջել մյուսներին ու «դանդաղորեն մահանալ»։

Աղբյուրը. e-armenians.com
Հոդվածը պատրաստելիս օգտագործվել են PCWorld-ի նյութերը։

Հեղինակի մասին
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին եւ ընթերցեք իմ էլ. գիրքը:
Մեր բլոգում -ը գրել է 533 հոդված:
թվիթեր  ֆեյսբուք  գուգլ+  լինքդին  յութուբ RSS 

 

Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 212 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ

Կարծում եմ, որ Ձեզ կհետաքրքրի նաև...


Վեբ բլոգի նոր բաժին՝ վերլուծություններ
2010 տարվա ամփոփում
Համահայկական… այս անգամ՝ էլ. բովանդակության մրցույթ
Goo.gl-ն համալրվեց API-ով
50 գիգաբայթ՝ 1 վրկ-ում

{ 4 մեկնաբանություն… կարդա դրանք ներքեւում կամ ավելացրու քոնը }

Արմեն Հուլիս 7, 2010, 11:06 AM-ին

Իրոք զարմանալ կարելի է, ինչքան ընկեր-ծանոթ ունեմ, ես էլ հետները, FireFox ենք օգտագործում, ու ամենամեծ թերությունը որ մենք նկատել ենք Internet Explorer-ում, դա անկայուն ու դանդաղ աշխատելն է, փորձես մի քանի էջ tab-երով բացել, կկախի հաստատ: Internet Explorer 6-ը էլի ինչ որ մի տեղ կայուն էր, բայց tab-երի հնարավորություն չկար: Իսկ 7-ը, առավել եւս 8-ը կայուն չեն: Ճիշտն ասած, զարմանում եմ, որ աշխարհում 10-ից 6-ը դեռեւս կառչած են մնում Microsoft-ի բրաուզերից…

Պատասխանել

Արթուր Հուլիս 8, 2010, 10:09 AM-ին

Հարգելի Արմեն, ինքս օգտվում եմ Internet Explorer-ից եզակի դեպքերում, եւ այս իմաստով համաձայն եմ քեզ հետ: Սակայն, արի չմոռանանք, որ մեր հանրապետություն հասնող ոչ համակարգիչներն են համակարգիչ, ոչ էլ դրանցում տեղադրված 1500 դրամանոց “ջարդած” վինդովզներն են վինդովզ…

Իմ IE-ն, ամեն դեպքում, դեռ որեւէ խնդիր չի առաջացրել, սակայն ինքս սիրում ու օգտվում եմ FireFox-ից (իմանալով հանդերձ, որ այն դեռ ունի բազմաթիվ խոցելի տեղեր):

Մի զարմացիր, այդ մենք ենք համակարգիչը տուն բերելուց հետո էնքան բզբզում, մինչեւ մենք իրենից ենք հոգնում, ինքն էլ՝ մեզնից:

Ո՞ր մի ամերիկացու մտքով կանցնի այն, ինչ տեղադրված է համակարգչում, փոխի ու մեկ այլ ծրագիր ինստալյացիա անի: Էսպլորե՞ր է դրված՝ վերջ, դրանով կօգտվեն, ու մինչեւ փոխեն մեկ այլ բրաուզերի, ահագին ժամանակ կմտմտան՝ արժի՞, թե՞ չարժի… Էլ չեմ ասում, որ գուցե իրենց փաստաբանին էլ դիմեն այս հարցով smile

Պատասխանել

SiS Հուլիս 31, 2010, 9:10 AM-ին

Ինքս ամերիկացի չեմ, բայց սիրում եմ էքսպլորերով աշխատել – IE8: Փորձել եմ ֆայրֆոքսը, բայց դուրս չի եկել, չհաշված, որ մի քանի թաբ բացելիս ինչ-որ դանդաղում է աշխատանքը: Էքսպլորերից դեռ որեւէ պրոբլեմ չեմ տեսել:

Պատասխանել

Վահագն Պոդոսյան Հուլիս 26, 2010, 12:11 PM-ին

Միանգամայն համամիտ եմ Ադմինի հետ…

Սակայն… Ամեն դեպքում մնում եմ այն կարծիքին, որ FireFox-ը ուղղակի անփոխարինելի է իր հնարավորություններով, որի առջև թե օպերան և թե ինտերնետ էքսփլորերը պետք է իրենց գլուխը կախ գցեն:

Իսկ արագագործության առումով` միանգամայն օպերան է առաջատար… օպերայի նախկին վերսիաներում նկատել եմ ջավաների հետ պրոբլեմներ, որոնք վերջինում արդեն իսկ լուծված են…

Պատասխանել

Connect with Facebook

Ըստ Հայերեն.ամ
Գրել ՄԻԱՅՆ Հայերեն
Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Նախորդ գրառումը.

Հաջորդ գրառումը.