Գուգլը Յահուի դեմ

Հեղինակ՝ Artur  ·  30-11-2008 (Թարմացվել է՝ 29-11-11)

Բաժինը՝ Նորություններ

գուգլ-յահու

Google ինտերնետային հսկան որոշել է հրաժարվել Yahoo համակարգի հետ գովազդի փոխանակումից` ամերիկյան հակամենաշնորհային իշխանությունների հետ հարատև դատական քաշքշուկներից խուսափելու համար։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։

Ըստ գործարքի պայմանների` Yahoo համակարգում որոնումների արդյունքում պետք է հայտնվի Google-ի կողմից տրամադրված գովազդը։ Նման համագործակցությունը կարող էր Yahoo-ին ապահովել տարեկան մոտ 800 մլն դոլարի եկամուտ։

Գործարքի մասին հայտարարվել էր դեռևս հունիսին, սակայն ընկերությունները բախվել էին հակամենաշնորհային մարմինների առարկումներին:

Գործարքի հակառակորդներից էր Միացյալ Նահանգների գովազդատուների ասոցիացիան և Microsoft ընկերությունը, որի ներկայացուցիչները նշել են, որ Yahoo-ի և Google-ի միջև երկարատև համաձայնագրերը գովազդի փոխանակման շուրջ հակասում են ցանցից օգտվողների շահերին և կարող են հագեցնել նրան, որ երկու ընկերությունները դառնան բացարձակ մենաշնորհներ ինտերնետային գովազդի շուկայում` վերահսկելով շուկայի մոտ 80%-ը:

Նյութը վերցվել է Թերթ.am-ից

Հեղինակի մասին
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին եւ ընթերցեք իմ էլ. գիրքը:
Մեր բլոգում -ը գրել է 533 հոդված:
թվիթեր  ֆեյսբուք  գուգլ+  լինքդին  յութուբ RSS 

 

Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 213 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ

Կարծում եմ, որ Ձեզ կհետաքրքրի նաև...


«Ով ավելի շատ ձայն կբերի» մրցույթ 2011. իմ դիտարկումները
Պոլ Ալենի հայցն ընդդեմ 10 գերհսկաների
ArmInternet.com-ը մտնում է հայկական ինտերնետ
Ի՞նչ ակնկալել անվճար .TK-ից
Մայսփեյսը հայտնվել է խորը ճգնաժամի մեջ

Connect with Facebook

Ըստ Հայերեն.ամ
Գրել ՄԻԱՅՆ Հայերեն
Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Նախորդ գրառումը.

Հաջորդ գրառումը.