
Կարծես թե սկսել են նշմարվել գուգլի օգոստոսյան թարմացման առաջին նշանները։ Ինքս այնքան էլ տեղյակ չեմ՝ սկսվե՞լ, թե՞ ավարտվել է գուգլի բազայի թարմացումը, սակայն նկատել եմ որոշ տեղաշարժեր։
Մինչեւ վերջերս Գուգլ-ուղեցույցում հանգրվանել էր մեր նախկին կայքը՝ իր հին անվանումով եւ հղումով։ Այժմ տեսնում եմ, որ դրանք վերջապես ուղղվել են։ Եվ սա ողջունելի է:
Երկրորդ դիտարկումս գուգլում մեր կայքի ինդեքսավորված էջերի թվի կտրուկ աճն է։
Փոխելով մեր կայքի դոմեյն-անվանումը, մի քիչ «խառնաշփոթ վիճակ» էր ստեղծվել գուգլ-որոնման արդյունքներում. հին, արդեն իսկ գոյություն չունեցող էջերը հայտնվում էին նոր ստեղծվածների կողքին։ Այժմ կարծես թե (ոչ լիարժեք) «մաքրված» վիճակ է։
Այնուամենայնիվ, համոզված եմ, որ գուգլի թարմացումը դեռեւս ընթացքի մեջ է, քանի որ որքան փորձեցի գտնել տարբեր կայքերի PageRank-երի փոփոխություներ, որեւէ թարմացում չնկատեցի։
Կարծում եմ, որ թարմացման գործընթացի վերջնական արդյունքները հասանելի կլինեն միայն սեպտեմբերի կեսերին։
Աղբյուրը. e-armenians.com
Ողջույն, ես այս բլոգի հեղինակն եմ: Ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք բլոգի գրառումներին եւ ընթերցեք իմ էլ. գիրքը:
Մեր բլոգում Artur-ը գրել է 536 հոդված:
Եթե հավանեցիր այս հոդվածը, ապա միացիր մեր 218 ընթերցողներին և ստացիր անվճար էլ. ծանուցումներ








